|
|
# 20 (106),
29 նոյեմբերի, 2008թ.
Մ՞ԵՆՔ ՉԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության ժամանակ
Ստեփանակերտում կայացավ նրանց առաջին, կարելի է ասել՝ պատմական հանդիպումը
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Համանախագահների այս և մյուս
հանդիպումներից, նրանց արտահայտած ու լսած տարբեր կարծիքներից կարելի է մի
քանի եզրահանգումներ անել, որոնք անչափ կարևոր են մեր ժողովրդի համար և
պիտի որ դաս լինեն բոլորիս, քանի որ դեռ ուշ չէ բացթողումները շտկելու
համար:
Խորհրադարանում կայացածը, պայմանավորվածության համաձայն, փակ հանդիպում էր,
ուստի մանրամասնելը պատշաճ չէ, բայց դասեր կարելի է քաղել: Ամենաուշագրավը,
թերևս, առկա մթնոլորտն էր, մեր պատգամավորների պահանջատեր ու նախահարձակ
կեցվածքը, ինչն ինքնին դրական է այն պարզ պատճառով, որ վերջին տասը տարում
ղարաբաղյան գործոնն իսպառ ոչնչացվել էր: Համանախագահներին, համոզված եմ,
պետք էր իմացնել, որ այս հողում ոչ թե հայերի սոսկական գլխաքանակ է
ապահովված, այլ որ այստեղ ապրում է ազատ, հպարտ, պահանջատեր ու անհողդողդ
հանրություն, որը չի հանդուրժելու ցանկացած լուծում, ինչպես թյուրիմացաբաց
կարծում են այսուայնտեղ:
Բայց, մյուս կողմից էլ, նման մթնոլորտը միանշանակ վկայում է, որ 1988-ից
այս կողմ արցախյան քաղաքական միտքը զարգացում չի ունեցել, և ամեն ինչ
մնացել է 88-ի զգացական-հախուռն մակարդակի վրա: Մինչդեռ դրսում 2008-ի խոր
աշունն է, անցել է ուղիղ 20 տարի: Այդ ընթացքում մենք պիտի տիրապետած
լինեինք դիվանագիտության նրբություններին, այսօր մենք պիտի լինենք շատ
ավելի խոհուն, շատ ավելի հմտացած, խորաթափանց, վերլուծելու ունակ ու
առավելագույնս հաշվենկատ: Պիտի կարողանանք խնայել մեզ ու դիմացինին,
ջոկելով լավն ու վատը, բարեկամին ու անբարյացակամին, ուժեղն ու թույլը՝
դրանից բխած մեր վերաբերմունքով, իմանալով ումից ինչ ենք պահանջում և ոչ
ինչ կարող է մեզնից պահանջել: Էլ չեմ ասում, որ վաղուց պիտի դուրս եկած
լինեինք երկխոսության ու բանավեճի 88-ին պահանջված հռետորական եղանակներից,
որոնք այսօր ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են, քանի որ այսօր պահանջված են
շատ ավելի ինտելեկտուալ շփումներն ու բարձրամակարդակ, քաղաքակիրթ
երկխոսությունը, հմտություններ ու վարվեցողության տարրական նորմեր, որ
քաղաքակիրթ աշխարհում սովորեցնում են դպրոցական նստարանից, և որոնց
տիրապետումը, բնականաբար, շատ ավելի մեծ հրամայական է քաղաքական գործիչների
համար:
Այսքանով հանդերձ, կա մի հարց, որ մենք այսօր պիտի ինքներս մեզ համար
պարզենք, այն էլ՝ առանց ուրիշների օգնության ու միջնորդության, պիտի
պարզենք, եթե ուզում ենք փոխել ղարաբաղյան կարգավորման ներկայիս ոչ
հայանպաստ ընթացքը: Հարցը հետևյալն է՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ղարաբաղյան
կողմը դուրս մնաց բանակցային գործընթացից, այդ ում «շնորհիվ» Արցախը
բանակցությունների օբյեկտից վերածվեց սուբյեկտի, և մենք բոլորս այս հողի
տերերից վերածվեցինք, պատկերավոր ասած, «ֆաունայի ու ֆլորայի»՝ կենդանական
ու բուսական աշխարհի:
Եւ այսպես, հարցադրում՝ քննարկման համար. արդյո՞ք միայն Ադրբեջանն էր
խոչընդոտում մեր մասնակցությանը: Թե՞ կան ուրիշ գործոններ ևս: Մասնավորապես,
փորձագետների մի զգալի մասը պնդում է, որ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային
գործընթացից այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ և պնդեց,
որ շատ ավելի արդյունավետ կլինի, որ ինքը՝ որպես ԼՂՀ նախկին նախագահ,
ներկայացնի նաև Արցախի շահերը: «Չար շշուկներն» ասում են, որ երբ
միջնորդները հարցնում էին կարգավորման այս կամ այն տարբերակին
ղարաբաղցիների չհամաձայնվելու հավանականության մասին՝ ՀՀ ղեկավարությունը,
խոսակցական լեզվով ասած, հանգստացնում էր՝ «գործ չունեք նրանց հետ, ինչ
մենք ասենք՝ կանեն»:
Բայց մեր պրպտումներում մենք չպիտի ելակետ ընդունենք մեղքը մեզնից
հեռացնելու ձգտումը, որովհետև ամենաառաջին մեղավորը հենց ԼՂՀ
ղեկավարությունն է, որ թույլ է տվել կամ համակերպվել է դրան:
Մեկ այլ նրբերանգ էլ կա: Ամբողջ 10 տարի մենք «ազատված» ենք եղել
կարգավորման հոգսերից, դրանց պատասխանատվությունը գցելով Հայաստանի
ղեկավարության վրա, ամբողջ տասը տարի մենք ապրում էինք դինջ ու խաղաղ
պայմաններում: Հայ ժողովրդի պատմության մեջ նման հազվագյուտ ժամանակները
պսակվում էին ոսկեդարով, մշակույթի, տնտեսության և ամեն ինչի պոռթկումով:
Իսկ Արցախում ոսկեդար եղավ միայն իշխանության համար: Ինչպե՞ս դա ստացվեց,
ինչպե՞ս դա թույլ տվեցինք:
Սա է ամենակարևորը և հենց սա պիտի առաջին հերթին պարզենք: Այլապես ստիպված
պիտի լինենք համաձայնվել Շանթ Հարությունյանի այն կարծիքին, որ «հայ
ժողովրդի քաղաքական պատմությանը ծանոթանալիս նկատում ենք, որ ոչ ոք այնպես
հետևողական ու վտանգավոր չի գործել հայության շահերի դեմ, ինչպես հենց ինքը՝
հայությունը»:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
լուրեր
ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 25-ին, ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ, ԵԱՀԿ
առաքելությունը ճգնաժամ-դիտարկում անցկացնելով Լեռնային Ղարաբաղի եւ
Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Պաշտպանության բանակի
հարավ-արեւելյան դիրքերի այն հատվածում, որտեղ նոյեմբերի 15-ի լույս 16-ի
գիշերը ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել էր կրակի դադարեցման ռեժիմը,
արձանագրել է բոլոր տվյալները՝ հետագայում հաշվետվության մեջ ներառելու
համար:
Վերջերս Արցախյան պատերազմի 1-ին կարգի 9 հաշմանդամի Ստեփանակերտի
Վերածննդի հրապարակում հանձնեցին ձեռքի կառավարման ավտոմեքենաների
բանալիները, որոնցից այս տարվա ընթացքում հանձնվել էր եւս 16
հաշմանդամների:
«Ընթացքի մեջ է Կարմիր Շուկա-Սոս-Ճարտար-Խնուշինակ-Գիշի-Մարտունի
ճանապարհահատվածի կառուցումը, ասֆալտապատված ճանապարհը Կարմիր Շուկայից
հասնում է մինչեւ Խնուշինակ գյուղի մատույցները»,- այս մասին տեղեկացել ենք
ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանից, ով
միաժամանակ հայտնեց, որ ճանապարհահատվածը, ըստ ծրագրի, լրիվությամբ
ասֆալտապատված կլինի 2009-ին:
Ավարտին է հասցվում Սոս-Ամարաս ճանապարհահատվածի կառուցումը, որը
ֆինանսավորում է ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը, ում միջոցներով է
պահպանվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածը:
«Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի շինարարությունը, որը նախատեսվում է կատարել
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, շուտով կսկսվի. արդեն
պատրաստ է նախագիծը, շինարարության համար անց է կացվել մրցույթ»,- այս
մասին հայտնել է ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
Կառավարության վերջին նիստում հաստատվեց «Պետական պահուստ» ՊՈԱԿ ստեղծելու
եւ նրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը, որը թույլ է
տալու սկսել Արցախում պետական պահուստի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
Կառավարությունում քննարկվեց նաեւ «Հայաստանի պետական ագրարային
համալսարան» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի գործունեությունն ապահովելու
միջոցառումների մասին որոշման նախագիծը, ըստ որի Ստեփանակերտի պետական
գյուղատնտեսական քոլեջը միացվելու է վերոնշյալ մասնաճյուղին՝ որպես միջին
մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոն, մասնաճյուղում է ընդգրկվելու նաեւ
Արցախի պետհամալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2008»-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է
ԱՎԵԼԻ ՔԱՆ 35 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
“Հեռուստամարաթոն 2008”-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված
եւ խոստացված նվիրատվություններ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է, որ «Հեռուստամարաթոն
2008»-ն արձանագրեց 35 միլիոն 9156 ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված
նվիրատվություններ` կրկնապատկելով նախորդ տարվա արդեն տպավորիչ ցուցանիշը:
Ամիսներ տեւած նախամարաթոնյան անընդմեջ աշխատանքի ու նվիրումի արդյունքը,
ավելի քան գոհացուցիչ էր: 100 հազարավոր հայորդիներ համախմբվեցին մեկ
ընդհանուր նպատակի շուրջ` վերականգնել Հայաստանի եւ Արցախի գյուղերը:
Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են`
նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես - շուրջ 1 300 000, Լիբանան - շուրջ 200
000, Մոնրեալ - շուրջ 130 000, Արգենտինա - 100 000, Մեծ Բրիտանիա - 200
000, Հոլանդիա - 40 000, Ավստրալիա - 50 000, Նյու Յորք - 200 000, Ֆրանսիա
- շուրջ 1 500 000, Գերմանիա - 85 000, Շվեյցարիա - շուրջ 33 000, Տորոնտո
250 000, Հունաստան եւ Կիպրոս - շուրջ 40 000:
Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների
ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում
հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները,
հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող
ռադիոմարաթոնը եւ այլն:
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է 15
միլիոն ԱՄՆ դոլար նվիրտավության մասին, որը կուղղվի Ստեփանակերտում
հիվանդանոցի կառուցմանը: Այս տարի փոքր եւ միջին նվիրատվությունների զգալի
աճ է գրանցվել: Հեռուստամարաթոն 2008-ի խոշոր նվիրատուներից են Վիվասել
ՄՏՍ-ը, Միքայել Վարդանյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդուարդո Էռնեկյանը, Գագիկ
Ադիբեկյանը, Վարուժան Գրիգորյանը, Գագիկ Զաքարյանը, Նորիկ Պետրոսյանը,
Բարսեղ Բեգլարյանը, Արամ Քոչարյանը, Խաչիկ Մանուկյանը, Կարապետ
Ալեքսանյանը, եւ այլ նվիրատուներ:
Տասնմեկ տարի շարունակ Գոհունակության օրը Լոս Անջելեսում անցկացվող այս
միջոցառումը հարյուր հազարավոր մարդկանց 12 ժամ շարունակ պահում է
հեռուստաէկրանների առջեւ: Այս տարի աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր
հայրենակիցները հեռուստամարաթոնը դիտեցին կաբելային, արբանյակային
հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Աշխարհով մեկ սփռված Հիմնադրամի
նվիրատուների հայրենասիրության եւ առատաձեռնության շնորհիվ կլուծվեն
պատերազմի եւ տնտեսական ցնցումների հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված
հայրենի գյուղերի կենսական հիմնախնդիրները:
www.himnadram.org
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՎԱՀԵ ՖԱԹԱԼՆ Է
1992 թվականի սկզբներին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ
Արթուր Մկրտչյանը, նախաձեռնելով նորանկախ երկրի դրոշի ստեղծման գործընթացը,
այդ գործում ներգրավել է նաև մեր ֆրանսահայ բարեկամ, մտավորական ու բարերար
Օշին Եղիազարյանին: Ա.Մկրտչյանը նաև հայտնել է իր մտորումներն ու
խորհրդածություններն ստեղծվելիք դրոշի էսքիզի վերաբերյալ:
Օ. Եղիազարյանը, վերադառնալով Ֆրանսիա, ձեռնամուխ է եղել այս գործին,
խնդրելով նաև իր ամերիկահայ ընկերոջ, բավականին ճանաչված նկարիչ Վահե
Ֆաթալի աջակցությունը: Վերջինս խանդավառությամբ է ընդունել առաջարկը և
անմիջապես ձեռնամուխ եղել գործին: Օ.Եղիազարյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.
Ֆաթալի հետ միասին գործուն մասնակցություն է ունեցել դրոշի էսքիզների
ստեղծման գործում:
Պատրաստվել է երկու էսքիզ: Մեկը ԼՂՀ ներկայիս դրոշն է, մյուսի մոտավոր
նկարագրությունը հետևյալն է՝ սպիտակ ֆոնի վրա պատկերված է արծիվ՝ թռիչքի
մեջ (երևում են գլուխն ու մի թևը), կա սև գույնի կալիգրաֆիա, արծիվի հետ
միասին թևածում է ՀՀ դրոշը: Ցավալի է, բայց առաջին տարբերակն ընտրելուց
հետո այս երկրորդ տարբերակը չի պահպանվել:
Այսպիսով, կարելի է միանշանակ պնդել, որ ԼՂՀ դրոշի հեղինակը ամերիկահայ
նկարիչ Վահե Ֆաթալն է, նաև այն, որ էսքիզների ստեղծմանը գործուն
մասնակցություն է ունեցել Օշին Եղիազարյանը:
Եւ ամենակարևորը՝ դրոշի ստեղծման գործընթացն անձամբ նախաձեռնել ու
վերահսկում էր ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր
Մկրտչյանը: Ցավոք սրտի, նրան չվիճակվեց տեսնելու երկրորդ հայկական
պետականության դրոշի իր իսկ պատվիրած էսքիզները:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
կարգավորում
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ՂԱՐԱԲԱՂԸ
Ղարաբաղյան կարգավորման թեմայով քաղաքական քննարկումներն ակնհայտորեն
աշխուժացել են: Համենայնդեպս, Հայաստանի քաղաքական ուժերը աննախադեպ են
որակել նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված «կլոր
սեղանը», որին մասնակցել են մոտ 50 կուսակցությունների ղեկավարներ: Ճիշտ է,
քննարկումից հետո այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ ոք կարգին
բան չասաց հանրությանը, դրա փախարեն բոլորը նկատեցին, որ հանդիպումն
աննախադեպ է, որ մինչեւ Սերժ Սարգսյանը ոչ մի նախագահ «չէր իջնում» մինչեւ
կուսակցություններ եւ չէր բարեհաճում խոսել ղարաբաղյան խնդրի մասին:
Ամենաառաջին տպավորությունը հանդիպումից դուրս եկած քաղաքական գործիչների
հարցազրույցներից այն էր, որ խորհրդակցությունում քննարկվել է ղարաբաղյան
կարգավորման ոչ թե ներկայիս կամ, առավել եւս, ապագա, այլ անցյալ փուլը:
Բոլորը դուրս էին գալիս եւ հայտարարում, որ հանդիպման գլխավոր «մեսիջն» այն
էր, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եւ այնպես էին
հայտարարում, կարծես մինչ օրս Հայաստանը քննարկում էր այլ տարբերակներ,
որոնք ենթադրում էին Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին: Ու քաղաքական
գործիչներն էլ քննարկում էին հենց այդ տարբերակը:
Սակայն, ելնելով միջնորդների, նույնիսկ ադրբեջանցիների խոսքերից, կարելի է
պնդել, որ Ղարաբաղի ենթակայությունն Ադրբեջանին վաղուց ոչ մեկի մտքով չէր
անցնում: Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության մասին խոսում էին Միացյալ
Նահանգները, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ նշում
էին Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը: Այդ մասին է
վկայում նաև մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի մասին դրույթը: Նույնիսկ
Ադրբեջանում արդեն քննարկում են սահմանադրական փոփոխությունների
անհրաժեշտությունը: Համենայնդեպս, երբ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ
Մուբարիզ Ահմեդօղլուն հարց են տվել, թե կողմ է նա, արդյո՞ք, Ադրբեջանի
նախագահի երրորդ ժամկետի գաղափարին, նա խորհուրդ է տվել այդ կապակցությամբ
փոփոխությունները մտցնել Սահմանադրության մեջ «Ղարաբաղի հետ կապված
փոփոխությունների հետ մեկտեղ»:
Եթե, իհարկե, այդ մասին խոսելը հնարք չէր՝ շրջանցելու համար առավել էական
հարցերը: Մասնավորապես, ի՞նչ է նշանակում «Ղարաբաղ», որն էլ պետք է
անկախանա: Դա դարձել է կարգավորման հիմնական հարցը: Նույնիսկ Մինսկի խմբի
ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն է այդ հարցն ուղղել
հայաստանյան լրագրողներին: Ի՞նչ է Ղարաբաղը. նախկին ԼՂԻ՞Մ-ը, թե՞ 1991-ին
հռչակած ԼՂՀ-ն՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան: Իսկ գուցե այսօրվա՞ ԼՂՀ-ն՝
իր փաստացի տարածքներով:
Հենց այստեղ են տարանջատվում կարծիքները: Ադրբեջանը կանգ է առնում առաջին
տարբերակի վրա, պնդելով, որ նույնիսկ եթե համաձայնվի Ղարաբաղի
անկախությանը, ապա միայն ԼՂԻՄ սահմաններում: Ղարաբաղը՝ ի դեմս մեկ-մեկ
հնչող պաշտոնական կարծիքների, նախընտրում է երկրորդ եւ երրորդ տարբերակները
միասին, ասելով, որ ԼՂՀ ինքնիշխանությունը տարածվում է ներկայիս ամբողջ
տարածքի վրա, եւ դեռ Շահումյան ունենք ազատագրելու: Այդ մասին օրերս
Երեւանում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Իսկ Հայաստանը մինչ օրս չի որոշել, թե ինչ է իր համար Ղարաբաղը: Տարբեր
կարծիքներ են հնչում. «Ժառանգության» մի հատվածը առաջարկում է փոխանակել
Աղդամը Շահումյանով, մյուսը պնդում է՝ ոչ մի թիզ հող: Դաշնակցությունը մի
քանի պայման է դնում, նշելով, որ դեմ է հողերի հանձնմանը: Ղարաբաղյան
հարցում նույնիսկ «արմատական» ընդդիմություն է ձեւավորվել ի դեմս «Միացում»
կազմակերպության, որն ակցիաներ է անցկացնում, պահանջելով պահպանել ԼՂՀ
տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին,
որի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ապա, դրա ներկայացուցիչների
հավաստմամբ, ղարաբաղյան հարցով Կոնգրեսի անդամների կարծիքը կիսվում է:
Եւ եւս մի հետեւություն, որն արել են նախագահի հետ հանդիպման մասնակիցները՝
հակամարտության շուտափույթ լուծում չի ակնկալվում: Մի կողմից, դա կարելի է
ընկալել որպես հասարակությանը հանգստացնելու փորձ, որպեսզի հնարավոր լինի
հանգիստ կնքել ցանկացած փաստաթուղթ: Մյուս կողմից էլ հարց է ծագում՝
որտեղի՞ց է եկել հասարակական անհանգստությունը, եթե իշխանությունները
պնդում են, որ հանգուցալուծումը դեռ հեռու է: Իհարկե, սկիզբը դրել է Լեւոն
Տեր-Պետրոսյանը, հայտարարելով, որ դեկտեմբերին հարցը կլուծվի, եւ իրենք
դադարեցնում են իրենց հանրահավաքները, որպեսզի չխառնվեն այդ ամենին: Սակայն
դրան հետեւած իրադարձությունները, կարծես, հաստատել են նրա խոսքերը.
մոսկովյան հռչակագիրը, օգոստոսյան իրադարձություններից հետո
համանախագահների առաջին այցը Ղարաբաղ եւ նույնիսկ հանդիպումը
պատգամավորների հետ, եւ այլն:
Այնպես որ, անհասկանալի է. իրո՞ք հանգուցալուծումը հեռու է: Եւ ո՞րն է
հայաստանյան ներքաղաքական գործոնի բաժինը այս ամենի մեջ: Ու ամենակարեւորը՝
ե՞րբ են Հայաստանում միասնական կարծիք ձեւավորելու, թե ինչ է Հայաստանի
համար Ղարաբաղը:
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ՎԵՐՋԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՍԵՑ, ԹԵԿՈՒԶ «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ» ՇՈՒՐԹԵՐՈՎ
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ
Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ մամուլի ակումբում պատասխանել է
հայաստանցի լրագրողների հարցերին, մինչ այդ ասելով, թե խոսում է որպես
մասնավոր անձ Վահրամ Աթանեսյան, եւ չի ներկայացնում ԼՂՀ պաշտոնական
դիրքորոշումը:
Մասնավոր անձ Վահրամ Աթանեսյանին լրագրողները հարցրել են, թե ինչպես է
Ղարաբաղը գնահատում հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: Աթանեսյանը
հայտարարել է, որ Ղարաբաղի համար կա օրակարգային մեկ խնդիր` ԼՂՀ միջազգային
ճանաչում ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի սահմաններում եւ անվտանգության
ազգային համակարգի գերակայությամբ: Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե ԼՂՀ
ժողովրդի համար ընդունելի սահմանը ամրագրված է Սահմանադրությամբ, ուր
նշվում է, որ մինչեւ ԼՂՀ տարածքային ամբողջության վերականգնումը, ԼՂՀ
ինքնիշխանությունը տարածվում է փաստացի սահմանների վրա: Այսինքն, դրա մեջ
ներառվում են նաեւ ազատագրված տարածքները, իսկ ԼՂՀ տարածքային ամբողջության
վերականգնումն էլ ենթադրում է Շահումյանի շրջանը, որն օկուպացված է, բայց
ըստ Վահրամ Աթանեսյանի, հանդիսանում է ԼՂՀ մաս:
Աթանեսյանն ասել է, թե Ղարաբաղը ունի հակամարտության կարգավորման հստակ
մոտեցում: Ի դեպ, նա նշել է, թե այդ մոտեցումը տարբերվում է Հայաստանի
մոտեցումից: Ընդ որում, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ղարաբաղի
մոտեցումները կարգավորման բոլոր տարիներին էլ միշտ եղել են տարբեր, երբեմն՝
սուր, երբեմն՝ քիչ տարբերությամբ: Ի դեպ, որպես տարբերություն Հայաստանի եւ
Ղարաբաղի մոտեցումների միջեւ, Աթանեսյանը մատնանշել է իր այն խոսքը, որ ԼՂՀ
համար այսօր կա բացառապես մեկ խնդիր` միջազգային ճանաչում: Տարածքների
հարցի քննարկումը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Ղարաբաղը չի համարում
առարկայական եւ դա «այս պահի դրութամբ չի կարող լինել օրակարգային հարց»:
Իսկ Հայաստանի հետ այլ տարբերությունների մասին Վահրամ Աթանեսյանը հույս
ունի խոսել հայաստանցի լրագրողների հետ նոր հանդիպման դեպքում:
Ինչ վերաբերում է մոսկովյան հռչակագրին, ապա Վահրամ Աթանեսյանի խոսքով,
Ղարաբաղը այն չի դիտում իբրեւ կարգավորում կանխորոշող փաստաթուղթ, իսկ
մադրիդյան սկզբունքների մասին Վահրամ Աթանեսյանն ասում է, որ դրանց
վերաբերյալ կարող է խոսել գործադիր իշխանությունը, քանի որ բանակցային
մանրամասները այդ տիրույթում է: Վահրամ Աթանեսյանը դրական է գնահատել
Հայաստանի կուսակցությունների հետ Հայաստանի նախագահի խորհրդակցության
անցկացումը, ասելով նաեւ, թե Ղարաբաղում այդօրինակ կուսակցական
խորհրդակցություն քննարկումներ սկսել են դեռ տարվա սկզբից, եւ ինքը հույս
ունի, որ մինչեւ տարեվերջ դրանք կավարտվեն, եւ ԼՂՀ Ազգային Ժողովը հանդես
կգա ամփոփիչ եզրակացությամբ: Ի դեպ, Աթանեսյանն ասել է, թե երբ Սերժ
Սարգսյանն օրեր առաջ այցելել էր Ղարաբաղ, ինքը անձնական գործով զբաղված է
եղել եւ չգիտե, արդյոք, Սարգսյանը հանդիպել է խորհրդարանականների հետ:
Վահրամ Աթանեսյանը ասել է նաեւ, թե չի կիսում այն գնահատականը, որ
հանգուցալուծումը մոտ է: Նա չի կիսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Յուրի Մերզլյակովի այն խոսքը, թե դժվար է ասել` արդյո՞ք, Ղարաբաղի ամբողջ
ժողովուրդն է դեմ հող հանձնելուն: Նա հայտարարել է նաեւ, որ Ղարաբաղի համար
որեւէ միջնորդի կամ փորձագետի կարծիք գերակա չէ: Վահրամ Աթանեսյանը նշում է
նաեւ, թե Ղարաբաղի ժողովրդի մոտ չկա խուճապ այն կապակցությամբ, որ եթե
հողերը չհանձնեն, նորից պատերազմ կլինի:
Ինչ վերաբերում է բանակցությանը Ղարաբաղի լիարժեք մասնակցությանը, ապա
Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե, իհարկե, ուզում են, որ ԼՂՀ-ն լինի
բանակցային կողմ, սակայն պետք է ելնենք փաստերից: Իսկ փաստը, ըստ Վահրամ
Աթանեսյանի, այն է, որ անգամ 1994 թվականին ԼՂՀ-ն լիարժեք կողմ չէր,
որովհետեւ ԼՂՀ արտգործնախարարի դիմաց բանակցությունների ժամանակ նստում էր
նաեւ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարը: ԼՂՀ
ցանկությունը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԼՂՀ
հավասար, նույն մակարդակի մասնակցության մասին է: Դա, Վահրամ Աթանեսյանի
կարծիքով, կապված է դժվարությունների հետ, սակայն այդ դժվարությունները
հաղթահարելի են:
«Լրագիր»
ՎԵՐՋԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ
ԽՈՍԵՑ, ԹԵԿՈՒԶ «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ» ՇՈՒՐԹԵՐՈՎ
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ
Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ մամուլի ակումբում պատասխանել է
հայաստանցի լրագրողների հարցերին, մինչ այդ ասելով, թե խոսում է որպես
մասնավոր անձ Վահրամ Աթանեսյան, եւ չի ներկայացնում ԼՂՀ պաշտոնական
դիրքորոշումը:
Մասնավոր անձ Վահրամ Աթանեսյանին լրագրողները հարցրել են, թե ինչպես է
Ղարաբաղը գնահատում հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: Աթանեսյանը
հայտարարել է, որ Ղարաբաղի համար կա օրակարգային մեկ խնդիր` ԼՂՀ միջազգային
ճանաչում ԼՂՀ ժողովրդի համար ընդունելի սահմաններում եւ անվտանգության
ազգային համակարգի գերակայությամբ: Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե ԼՂՀ
ժողովրդի համար ընդունելի սահմանը ամրագրված է Սահմանադրությամբ, ուր
նշվում է, որ մինչեւ ԼՂՀ տարածքային ամբողջության վերականգնումը, ԼՂՀ
ինքնիշխանությունը տարածվում է փաստացի սահմանների վրա: Այսինքն, դրա մեջ
ներառվում են նաեւ ազատագրված տարածքները, իսկ ԼՂՀ տարածքային ամբողջության
վերականգնումն էլ ենթադրում է Շահումյանի շրջանը, որն օկուպացված է, բայց
ըստ Վահրամ Աթանեսյանի, հանդիսանում է ԼՂՀ մաս:
Աթանեսյանն ասել է, թե Ղարաբաղը ունի հակամարտության կարգավորման հստակ
մոտեցում: Ի դեպ, նա նշել է, թե այդ մոտեցումը տարբերվում է Հայաստանի
մոտեցումից: Ընդ որում, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ղարաբաղի
մոտեցումները կարգավորման բոլոր տարիներին էլ միշտ եղել են տարբեր, երբեմն՝
սուր, երբեմն՝ քիչ տարբերությամբ: Ի դեպ, որպես տարբերություն Հայաստանի եւ
Ղարաբաղի մոտեցումների միջեւ, Աթանեսյանը մատնանշել է իր այն խոսքը, որ ԼՂՀ
համար այսօր կա բացառապես մեկ խնդիր` միջազգային ճանաչում: Տարածքների
հարցի քննարկումը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Ղարաբաղը չի համարում
առարկայական եւ դա «այս պահի դրութամբ չի կարող լինել օրակարգային հարց»:
Իսկ Հայաստանի հետ այլ տարբերությունների մասին Վահրամ Աթանեսյանը հույս
ունի խոսել հայաստանցի լրագրողների հետ նոր հանդիպման դեպքում:
Ինչ վերաբերում է մոսկովյան հռչակագրին, ապա Վահրամ Աթանեսյանի խոսքով,
Ղարաբաղը այն չի դիտում իբրեւ կարգավորում կանխորոշող փաստաթուղթ, իսկ
մադրիդյան սկզբունքների մասին Վահրամ Աթանեսյանն ասում է, որ դրանց
վերաբերյալ կարող է խոսել գործադիր իշխանությունը, քանի որ բանակցային
մանրամասները այդ տիրույթում է: Վահրամ Աթանեսյանը դրական է գնահատել
Հայաստանի կուսակցությունների հետ Հայաստանի նախագահի խորհրդակցության
անցկացումը, ասելով նաեւ, թե Ղարաբաղում այդօրինակ կուսակցական
խորհրդակցություն քննարկումներ սկսել են դեռ տարվա սկզբից, եւ ինքը հույս
ունի, որ մինչեւ տարեվերջ դրանք կավարտվեն, եւ ԼՂՀ Ազգային Ժողովը հանդես
կգա ամփոփիչ եզրակացությամբ: Ի դեպ, Աթանեսյանն ասել է, թե երբ Սերժ
Սարգսյանն օրեր առաջ այցելել էր Ղարաբաղ, ինքը անձնական գործով զբաղված է
եղել եւ չգիտե, արդյոք, Սարգսյանը հանդիպել է խորհրդարանականների հետ:
Վահրամ Աթանեսյանը ասել է նաեւ, թե չի կիսում այն գնահատականը, որ
հանգուցալուծումը մոտ է: Նա չի կիսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Յուրի Մերզլյակովի այն խոսքը, թե դժվար է ասել` արդյո՞ք, Ղարաբաղի ամբողջ
ժողովուրդն է դեմ հող հանձնելուն: Նա հայտարարել է նաեւ, որ Ղարաբաղի համար
որեւէ միջնորդի կամ փորձագետի կարծիք գերակա չէ: Վահրամ Աթանեսյանը նշում է
նաեւ, թե Ղարաբաղի ժողովրդի մոտ չկա խուճապ այն կապակցությամբ, որ եթե
հողերը չհանձնեն, նորից պատերազմ կլինի:
Ինչ վերաբերում է բանակցությանը Ղարաբաղի լիարժեք մասնակցությանը, ապա
Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, թե, իհարկե, ուզում են, որ ԼՂՀ-ն լինի
բանակցային կողմ, սակայն պետք է ելնենք փաստերից: Իսկ փաստը, ըստ Վահրամ
Աթանեսյանի, այն է, որ անգամ 1994 թվականին ԼՂՀ-ն լիարժեք կողմ չէր,
որովհետեւ ԼՂՀ արտգործնախարարի դիմաց բանակցությունների ժամանակ նստում էր
նաեւ Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարը: ԼՂՀ
ցանկությունը, ըստ Վահրամ Աթանեսյանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԼՂՀ
հավասար, նույն մակարդակի մասնակցության մասին է: Դա, Վահրամ Աթանեսյանի
կարծիքով, կապված է դժվարությունների հետ, սակայն այդ դժվարությունները
հաղթահարելի են:
«Լրագիր»
ՍՊԻՏԱԿՆ ԱՅՍՕՐ…
Հուշեր, հույզեր, իրականություն
Քնար ԲԱԲԱՅԱՆ
Երևան, հատուկ՝ «Դեմո»-ի համար
1988 թ. դեկտեմբերի 7: Սպիտակ, գյուղ Նալբանդ… Պատից կախված ժամացույցը
ժամը 11-ն անց 41 րոպ էր ցույց տալիս: Գետինը մի ակնթարթում երկու անգամ
ուժեղ ցնցվեց ու ամեն ինչ թղթե դղյակի պես հավասարվեց գետնին՝ ճզմելով
մարդկային հազարավոր կյանքեր: Երկու ուժեղ ցնցումից հետո հողը սկսեց
տենդագին դողալ… Գյուղը հիշեցնում էր դանթեական դժոխք՝ բաց երկնքի տակ…
2008 թվական նոյեմբերի 11: Սպիտակ, գյուղ Նալբանդ: Դրսում տիրող
խաղաղությունը մերթ ընդ մերթ խախտում է ուստա Լևոնի մուրճի ձայնը: Լևոն
Պապիկյանը Նալբանդ գյուղի բնակիչ է, երկրաշարժի հետևանքով զրկվել է
գլխավերևում տանիք ունենալուց: Այլևս չկարողանալով ապրել «դոմիկում»՝ 20
տարիների ընթացքում իր ուժերով «դոմիկի» տնամերձ տարածքում իր նոր տունն է
կառուցում: Պետությունից ոչ մի գումար չի ստացել, ավելին՝ իրենից մեկ
միլիոն դրամ գումար են պահանջում այն հողատարածքի համար, որտեղ ինքն իր
միջոցներով տուն է կառուցում: «Որ այդքան գումար ունենամ՝ էլ ի՞նչ դարդ:
Ուստա մարդ եմ, մի կերպ երկու կոպեկ եմ աշխատում: Չեն օգնում՝ հերիք չէ,
դեռ մի բան էլ մեզանից են ուզում: Թե ի՞նչ է նրանց նպատակը՝ չգիտեմ: Ախր
մեր հողն ու ջուրը թողնենք ու՞ր գնանք…»:
Ուստա Լևոնը այն «երջանիկներից» է, ովքեր հողի ու իշխանությունների հետ
կռիվ տալով իրենց տունն են կառուցում: Իսկ ահա նրա համագյուղացի 47-ամյա
Լիանան երկրաշարժից հետո երկու անչափահաս զավակների հետ մնացել է անօթևան:
«Ամուսնուս վերջին լավությունն այն էր (հիմա նույնիսկ չգիտեմ՝ լավությու՞ն
էր, թե՞…), որ ինձ հանեց փլատակների տակից: Այդ օրը ես նրան տեսա վերջին
անգամ: Նա մեզ թողեց ու հեռացավ և այսքան տարիների ընթացքում ոչ մի
օգնություն չի ցուցաբերել»: Պետության կողմից ստացած գրոշներով (ընդամենը՝
7000 դրամ) երեխաներին մեծացրել է, աղջկան ամուսնացրել: Լիանան իր
բախտակիցների պես ինչպես 20 տարի առաջ սկսել է ապրել ժամանակավոր
կացարաններում («դոմիկում»), մինչ այսօր էլ չի հասկացել, թե որն է այդ
ժամանակավոր կոչվածը: Այսօր Լիանան մենակ է ապրում իր ցուրտ տնակում՝ առանց
փայտի, նպաստի, թոշակի ու որևէ հույսի: Նա գոյատևում է միայն շնորհիվ
ծանոթ-բարեկամների օգնության: Ու սպասում է որդու զորացրմանը…
Նալբանդում այսօրվա դրությամբ դեռ բավական ընտանիքներ շարունակում են ապրել
«դոմիկներում»: Նրանց հատկացվել է որոշակի հողատարածք, որը օգտագործել ըստ
նպատակի, բնակիչների խոսքերով, ուղղակի հնարավորություն չկա: Այլ է,
սակայն, գյուղի կենտրոնական մասը: Այնտեղ երկրաշարժից հետո, դեռևս
խորհրդային ժամանակներում, ռուսների ֆինանսական աջակցությամբ տներ են
կառուցվել: Եվ փողոցն էլ կոչել են «Կրասնադարսկայա»:
Գյուղի հիմնական խնդիրներից է նաև աշխատատեղերի բացակայությունը:
Տղամարդկանց մեծ մասը մեկնել են արտերկիր: Եվ այնտեղից ուղարկված գումարով,
մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, ապրում են նրանց ընտանիքները:
Ահա այսպես են 20 տարի անց ապրում ամբողջ աշխարհը ցնցած երկրաշարժի
«կենդանի զոհերը»: Ժամանակն ու մարդիկ կարողացել են հողով ու անձրևաջրերով
լցնել ու փակել գետնի ճաքերը: Եվ եթե բնության մեջ հնարավոր է անգամ աղբով
լցնել հողի ճաքերը, ապա նույնը չի կարելի անել մարդկանց սրտերի հետ,
նամանավանդ, նման դժոխքով անցած մարդկանց: Առավել ևս հանգիստ նայել, թե
ինչպես են մարդիկ 20 տարի շարունակ առնետների հետ սեղան նստում. մի
տարբերությամբ՝ առնետները ներքևում են, իսկ իրենք՝ վերևում: «Մենք էլ ենք
յուրովի այդ առնետների վիճակում: Եթե այդպես չլիներ, և նրանք համոզված
չլինեին, որ մենք կարող ենք ապրել առնետների նման խոնավ տնակներում ու
սնվել փշրանքներով, ապա այս տարիների ընթացքում գոնե մի բան կփոխվեր»,-
արցունքն աչքերին գանգատվում էր մի կին :
Լեռնապատ՝ մի կրակից մյուսը
1988թ. դեկտեմբերի 6-ին 6-ամյա Մանուշակը, իր ծնողների, եղբոր ու քրոջ
նորածին երեխայի հետ, տուն ու տեղ թողած Կիրովաբադում, մազապուրծ փախչում
են: Լավ հարևանի խորհրդով նրանք հաստատվում են Սպիտակի Լեռնապատ (Հաջղար)
գյուղում: «Չենք հասցրել մի կրակից պրծնել, նորից մյուս կրակն ընկանք»,-
հիշում է արդեն երկու զավակի մայր Մանուշակը: «Երկրաշարժն այսօրվա պես
հիշում եմ: Դրսում խաղում էի, երբ եղավ առաջին ցնցումը: Ինձ թվաց, թե այդ
«ոչ ապրած» թուրքերն են ինչ-որ բան պայթեցրել, ու վախից տուն վազելով՝ մի
անկյունում պատսպարվեցի: Մեր հարևանի բարեկամն ինձ ասաց, որ դուրս գամ:
Հենց դուրս եկա՝ տունը փլվեց»: Մանուշի մայրը երկրաշարժից հետո ուժեղ սթրես
ապրեց: Շուտով մահացավ նաև հայրը: Վրաններից դոմիկներ, դոմիկներից՝
բարեկամների տուն, նորից՝ դոմիկներ... Նման քոչվորական կյանքը շարունակվեց
մինչև 2006 թվականը:
Փախստականներին օգնության ծրագրի շրջանակներում նրանց վճարվեց տուն ձեռք
բերելու համար գումարի կեսը: Մյուս կեսն էլ ավելացնելով բարեկամների
օգնությամբ՝ այսօր վերջապես սեփական քարակառույց տուն ունեն:
Այս 20 տարիների ընթացքում գյուղը փորձել է շտկել իր կորացած մեջքը: Սակայն
այսօր դեռ կան ընտանիքներ, որ ապրում են դոմիկներում: Ընտանիք կերակրելու
համար շատերը, ինչպես Մանուշի ամուսինը, մեկնում են արտերկիր գումար
վաստակելու:
Ներկա դրությամբ գյուղում ապրում է 600-700 ընտանիք: Գյուղն ունի նոր
դպրոց: Մարդիկ, դիմանալով ցավին ու հոգսերին, փորձում են ապրել…
Միջազգային տնակների ազգային բնակիչները
1988թ. երկրաշարժի բոթն անմիջապես հասավ աշխարհի գրեթե բոլոր ծագերը: Եւ
իսկույն տարբեր երկրներից սկսեցին հումանիտար օգնություն ուղարկել:
Սակայն հումանիտար օգնությամբ ամեն ինչ չսահմանափակվեց: Եվրոպական մի շարք
երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան և
Իտալիան, Սպիտակում կառուցեցին ժամանակավոր կացարաններ: Այդ տնակների
առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր պետություն այն կառուցել է իր
երկրին ու ազգային ճարտարապետությանը հատուկ ոճով: Այդտեղից էլ թաղամասը
ստացել է «Միջազգային գյուղ» անվանումը, իսկ առանձին թաղամասեր էլ՝
իտալական, գերմանական, էստոնական և այլն:
Իտալական տնակում է ապրում չորս երեխայի միայնակ մայր Ժաննա Բոյախչյանը:
Նրա զավակներից երկուսը հաշմանդամ են (որդիներից մեկը ընկնավոր է, իսկ
մյուսը, դրա հետ միասին, «նաև շաքար ունի»): Երկրաշարժից հետո Ժաննայի
հայրը՝ Մեծ հայրենականի գեհենով անցած այդ մարդը, չդիմանալով վշտին՝
մահացել է: Մինչ այդ նրան մի կերպ հանել էին փլատակների տակից: «Երկրաշարժն
անհնար է մոռանալ: Դպրոցում էի: Անգլերենի դասն էր, ուսուցչուհին մեր հարսն
էր, ու ես ինձ շատ ազատ էի պահում: Դասի ժամանակ դուրս էի գալիս, ներս
մտնում: Նոր էի ներս մտել, երբ դասարանի պատուհանից նկատեցի, թե ինչպես մի
ակնթարթում գետնին հավասարվեց դպրոցի դիմացի բարձրահարկ շենքը: Քանի որ
դեկտեմբերի 6-ին էլ մի թեթև ցնցում էր եղել, հայրս ասել էր, որ զգույշ
լինենք, կարող է այն կրկնվի: Ես իսկույն հասկացա, թե ինչ է կատարվում ու
երեխաներին ասացի, որ իսկույն դուրս գան դասասենյակից: Սակայն արդեն առաջին
ցնցումն եղել էր, և դուռն անհնար էր բացել: Դռան ու պատուհանների մոտ
պատսպարվեցինք: Այդպես Աստծո գթությամբ փրկվեցինք: Եղբորս հետ միասին
փլատակների տակից հանեցինք հորս ու մորս»,- հիշում է Ժաննան:
Այդօրվանից սկսած նա դժվարությունների, իշխանավորների հետ կռիվս տալով,
հաշմանդամ երեխաների 36000 դրամ նպաստով ու կողքից սրա-նրա օգնությամբ
պահում է իր ընտանիքը: «Մինչև հիմա տուն չենք ստացել, և անգամ չգիտեմ՝
կստանա՞նք երբևէ: Այս կյանքում ինձ համար մի բան է պարզ. ով տեր ունի՝ ամեն
ինչ ունի, ով տեր չունի՝ անօթևան շուն ա»:
Փոխքաղաքապետ Սարգիս Մարկոսյանը քաղաքի մասին
Ի՞նչ է արվել, ի՞նչ է արվում և դեռ ինչե՞ր կան անելու…
- Պարոն Մարկոսյան, ի՞նչ փուլում է գտնվում երկրաշարժից տուժածներին
բնակարանով ապահովելու գործընթացը և ի՞նչ չափանիշներով է իրականացվում
գործընթացը:
- Գոյություն ունի հերթացուցակ: Մարդիկ, ովքեր երկրաշարժի ժամանակ կորցրել
են բազմահարկ շենքում գտնվող իրենց բնակարանը, դիմում են ներկայացնում
քաղաքապետարան՝ կցելով նաև համապատասխան փաստաթղթեր, մասնավորպես՝ տան
վկայական, ընտանիքի կազմի մասին փաստաթուղթ: Այս համակարգը գործում է
երկրաշարժից անմիջապես հետո: Ներկա դրությամբ կա 400 ընտանիք, ովքեր դեռ
բնակարան չեն ստացել: Նախապես քաղաքապետարան ներկայացված դիմումները
ստուգվում են հատուկ հանձնաժողովի կողմից և հետո ներկայացվում ՀՀ
կառավարությանը: Երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ
կառավարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով ՀՀ վարչապետ Տիգրան
Սարգսյանի գլխավորությամբ, որը կառավարական ծրագրերի շրջանակներում
նախատեսում է Սպիտակում ծավալել բնակարանաշինական աշխատանքներ:
Մեկ տարի առաջ գործում էր նաև բնակարանի գնման վկայագրերի ծրագիրը: Այս
տարի դեռ չկա, բայց, եթե ճիշտ ասենք, Սպիտակի համար ավելի նախընտրելի է, որ
բնակարան կառուցեն, քան վկայագիր տան: Բանն այն է, որ տրվող գումարով
անհնար է բնակարան ձեռք բերել:
Իսկ ինչ վերաբերում է սեփական տներ կորցրածներին, ապա, դժբախտաբար, այսօր
նրանք այդ հերթացուցակում չկան այն պատճառով, որ երկրաշարժից անմիջապես
հետո մարդկանց խնայբանկի հաշիվներին ինչ-որ գումար էր փոխանցվել: Բայց,
ինչպես գիտեք, այդ փողերը ժամանակին արժեզրկվեցին: Ու այսօր այդ մարդիկ
հայտնվել են կոտրած տաշտակի առջև: Պետության կողմից միայն օգնություն են
ստանում մասնակի կառուցված տների տերերը: Եվ նման անելանելի վիճակում
գտնվողների թիվը երկու անգամ ավելի շատ է հերթագրվածներից:
-Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի այսօր Սպիտակը:
-Մինչ երկրաշարժը Սպիտակը եղել է արդյունաբերական կենտրոն: Հանրապետության
խոշորագույն գործարաններից մի քանիսը կենտրոնացված են եղել այստեղ:
Գործարաններում աշխատել են ոչ միայն սպիտակցիները, այլև քաղաքի հարակից
բնակավայրերի բնակիչները: Չնայած այսօր այդ ամենից ոչինչ չի մնացել, բայց
արտադրական ներուժ ներկա դրությամբ էլ կա, որին մեծապես նպաստում են քաղաքի
աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները: Քաղաքի վաղեմի փառքը
վերականգնելու համար մենք որոշ քայլեր ենք ձեռնարկում, փորձում
պայմանավորվածություններ ձեռք բերել ներդրողների հետ: Մենք անընդհատ
փնտրտուքի մեջ ենք և հիմնական շեշտը դնում ենք ներդրողներին շահագրգռելու
վրա, ինչը, ըստ մեզ, Սպիտակի զարգացման ու կայացման հիմնական գրավականը
կարող է լինել: Իսկ ներկա դրությամբ Սպիտակը շատ խնդիրներ ունի,
մասնավորապես՝ բնակարանաշինության, աշխատատեղերի բացակայության,
երիտասարդների զբաղվածության, ճանապարհաշինության, ջրագծերի, կոյուղագծերի,
մանկապարտեզի քարե շենքի, որոշ թաղամասերում գազիֆիկացման և այլն: Մարդիկ
այսօր հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ,
հողագործությամբ, որոշ չափով աշխուժացել է սպասարկման ոլորտը:
նամականի
ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա ազատ շուկայական հարաբերություններում դժվար է ասել՝ «բոսսը»
կառավարի՞չ է, թե՞ միապետ: Թվում էր՝ վաղուց ենք հրաժեշտ տվել անհատի
պաշտամունքին, հրաժարվել միապետի քմահաճույքներին ենթարկվելուց... Բայց,
արի ու տես, որ 21-րդդարյան մեր հանրապետությունում շարունակվում են
սեփական կամքը թելադրելը այն մարդկանց, ովքեր տվյալ պարագայում ստիպված են
կախված լինել մի մարդուց:
Ազատ շուկայական հարաբերություններն, ինչ խոսք, ունեն իրենց դրական կողմը՝
մարդ կարող է սեփական բիզնես ունենալ, ըստ այդմ էլ կա մրցակցություն,
երկիրը բարգավաճում է: Բայց դա մեդալի մի երեսն է միայն: Մյուս կողմից էլ
դեռևս լիովին չկայացած շուկայական տնտեսությունում տուժում են հասարակ
բանվորը կամ աշխատակիցը: Արդյոք, պե՞տք է անհատ ձեռնարկատերը ունենա այնքան
ազատություն եւ իրավունքներ, որ կարողանա ասել. «Դու պետք է ամբողջ գիշերն
աշխատես եւ իրավունք չունես մի րոպե անգամ տեղիցդ բացակայելու...»: Թե
փորձեցիր հակաճառել՝ երեսիդ կնետեն. «Եթե դուր չի գալիս, կարող ես ազատվել
աշխատանքից»:
Մերօրյա հայտնի եւ հարուստ ձեռնարկատիրական ընկերություններից մեկում հաճախ
են պատահում այնպիսի դեպքեր, երբ հարբած կամ պարզապես բարկացած հաճախորդը
հարձակվում է աշխատակցուհու վրա եւ հայհոյում, թե ինչու այս կամ այն գործը
չի ստացվում: Փոխարենը աշխատակցուհին պետք է, շեշտում եմ՝ պետք է ժպտա եւ
թողնի, որ իր իրավունքները եւ արժանապատվությունը ոտնահարվեն, ինչ է թե
ֆիրմայի հեղինակությունը չընկնի: Եվ այս ամենը պետք է համբերել, քանի որ
ուրիշ ելք չկա, ամենուրեք մասնավոր սեփականություն է, իսկ գոյություն
պահպանելու համար պիտի աշխատել:
Հաճախ է պատահում, որ մայրս աշխատանքից հոգնած ու բարկացած է տուն
վերադառնում: Այն հարցին, թե ինչ է պատահել, նա պատասխանում է, որ տնօրենը
գործից հետո իրենց պահում է, դեռ ավելին՝ ստիպում նաեւ կատարել ուրիշ
աշխատանքներ, որոնք չկան աշխատանքային պայմանագրում:
Ժամանակի ընթացքում սույն սեփականատերերը վերածվում են այնպիսի մարդկանց,
որոնք սովոր են միայն «երաժշտություն պատվիրել», իսկ թե դա ինչքանով է
օրինական կամ մարդկային՝ նրանց չի հետաքրքրում: Այսինքն՝ որևէ մեկը կարող է
անել ինչ-որ իրեն հաճելի է, քանի որ դիմացինը չի կարող իր իրավունքները
պաշտպանել, իսկ եթե պաշտպանի էլ, միեւնույն է, կզրկվի իր աշխատանքից եւ
դրանից ոչինչ չի փոխվի: Մնում է միայն Սահյանի տողերը հիշել, որոնք առաջին
հայացքից կապ չունեն թեմայի հետ, բայց միայն առաջին հայացքից...
«Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ...»:
Գայանե ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԴՊՐՈՑԸ «ՆԵՐՎԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ» ՀԱՄԱՐ Է
Հասարակության մեջ բարոյական բարձրագույն արժանիքներով մարդկային տեսակի
ձեւավորման գործում անվիճելի է դպրոցի դերը: Այսօրվա դպրոցականը վաղվա
քաղաքացին է՝ իր բարոյականությամբ, մտածողությամբ եւ գործելաոճով: Ահա թե
ինչու երիցս կարևոր է ուսուցչի դերը: Արդյո՞ք մեր դպրոցներում աշխատող
բոլոր ուսուցիչներն են պատրաստ այդ դժվարին առաքելությանը:
Պատմեմ բարեկամուհուս հետ պատահածը, իսկ ընթերցողներն էլ թող իրենք
եզրակացություններ անեն:
Նա սովորում է 9-րդ դասարանում, նորերս տհաճ իրավիճակում հայտնվեց:
Ուսուցիչը նրան «բացատրեց», որ աշակերտին լրջանալ հորդորելու պահին ինքը
կարող է ոչ միայն դիմել բառերի օգնությանը, այլև ձեռնարկել ծայրահեղ
միջոցներ: Ու... սուր փայտով ծակեց քրոջս ձեռքը:
Մի՞թե փոքրոգություն չէ ուսուցչի այն պատճառաբանությունը, թե ինքը
պատերազմի մասնակից է եւ «ներվեր չունի»: Բայց, սիրելիներս, մեր
գոյապայքարի ընթացքում ո՞ւմ նյարդերը չեն քայքայվել: Իսկը տեղն է ասելու,
որ տուժածի հայրը «պակաս ազատամարտիկ չէ» եւ «պակաս ներվեր չունեցող»
քաղաքացիներից է (ի դեպ, հայրը չգիտի աղջկա հետ կատարվածի մասին):
Մնում է խորհուրդ տալ, որ մեր դպրոցներում դասավանդեն լիարժեք ուսուցիչներ,
իսկ «ներվեր չունեցողներն» աշխատեն այնտեղ, որտեղ մատաղ սերնդի հոգու հետ
գործ չունեն:
Նանար ԱՎԱԳԻՄՅԱՆ
ԱՄԵՆԱԿԱՐՈՂ «ԿԱՆԱՉԸ»
-Բարեւ, ինչպե՞ս ես, վերջապես ստացա՞ր դիպլոմդ:
-Ստացա:
-Շնորհավորում եմ: Բայց ինչպե՞ս հաջողացրիր, չէ՞ որ նույնիսկ
փորձուսուցումը չկարողացար անցնել, էլ չեմ խոսում քննությունների մասին:
-Ինձ ես մի ձեռով վերցրել, հո հորս մասի՞ն էլ չես էդ կարծիքին, ես
չհանձնեցի, նա «հանձնեց», ոնց ինձ ընդունեց, թող այնպես էլ դիպլոմս վերցնի:
-Չնշե՞նք հաջողությունը:
-Նշեեեեենք:
Զրույցը շարունակվեց սեղանի շուրջ՝ գինու շշի ներկայությամբ:
-Դե չես աշխատի, չէ,՞ էդ մասնագիտությամբ, երկուսս էլ գիտենք, որ դա քո
համար չէ, քոնը միայն դիսկոտեկներում պարելն ու մեքենաների մրցումներին
մասնակցելն է:
-Այո, ճիշտ ես, ես էլ էի էդ մտածում, բայց հերս պնդեց, որ աշխատեմ,
նույնիսկ արդեն աշխատանքի տեղ է արել: Չեմ էլ հիշում, թե ինչ ասաց՝
հանրապետական հիվանդանոցու՞մ եմ աշխատելու, թե՞ ...
-Նույնիսկ կույր աղիքի տեղը չգիտես, մոռացել ես, որ փորձուսուցման ժամանակ
քեզ քիչ մնաց վռնդեին վիրահատարանից, առանց անզգայացնելու սկսեցիր
վիրահատությունը, խեղճը քիչ մնաց այդ նույն վայրկյանին մեռներ:
-Հա, հիշում եմ, խեղճ հերս էնքան փող տվեց, որպեսզի նորից ինձ ընդունեին
համալսարան:
Արդեն կեսգիշեր էր: Գինին արեց իր գործը, չէին կարողանում նույնիսկ ոտքի
կանգնել:
Առավոտյան զարթուցիչի ձայնից մի կերպ արթնացավ: Աշխատանքի էր: Գլուխը
ցավում էր, բացեց դեղերի տուփը, նույնիսկ չգիտեր՝ ինչ դեղ խմել, որ
գլխացավն անցնի: Տնից դուրս եկավ, հիվանդանոցի տեղն էլ չգիտեր, հայրը
մեքենայում սպասում էր, որ «բժիշկ» որդուն հասցնի աշխատանքի վայրը: Քիչ անց
արդեն հիվանդանոցում էին: Մեկ այլ բժիշկի օգնությամբ գտավ իր
աշխատասենյակը: Սենյակը գրավիչ էր, կահավորված էր եվրոպական չափանիշներով:
Հպարտ ու ինքնագոհ նստեց իր «թագավորական» աթոռին, նույնիսկ մոռացավ, որ
հիվանդանոցում է:
Դուռը ծեծեցին: Բուժքույրն էր:
-Բժիշկ, դուք տասը րոպեից պիտի վիրահատարանում լինեք, շտապ վիրահատություն
կա:
-Ի՞նչ, ի՞նչ, վիրահատարանո՞ւմ...
Անցավ տաս րոպեն, բուժքույրը նորից եկավ «բժշկի» ետեւից: Ստիպված գնաց:
-Բժիշկ, հագեք ձեռնոցները, հիվանդին անզգայացնե՞նք:
-Ի՞նչ... Հա, հա, տվեք:
-Բժիշկ, պետք է երիկամներից մեկը հանել:
-Երիկամների՞ց, իսկ քանի՞սն ունի, որ մեկն էլ հանենք:
-Լավ կատակ էր, բժիշկ:
-Հա, հանեք, ի՞նչ ասեմ, դեմ չեմ, տենց եք ճիշտ գտնում՝ տենց արեք, գտնում
եք, որ երիկամի կարիք չունի, սաղ հանեք, ներքին օրգանները ավելի լավ
կշնչեն, տեղ կազատվի:
-Բժիշկ, դե սկսեք:
-Սկսե՞մ, բայց ի՞նչ: Ոչ, ոչ, այսօր դուք կանեք վիրահատությունը, բուժքույր,
ես էլ կհետեւեմ, եթե չկարողանաք՝ կօգնեմ, համ էլ տեսնեմ՝ լա՞վ մասնագետներ
են աշխատում մեր հիվանդանոցում, թե «ԽԾԲ» կապն է գործում:
Վիրահատությունն ավարտվեց, ամեն ինչ հաջող անցավ: Բժիշկն անասելի հոգնել
էր, քանի որ ամբողջ վիրահատության ընթացքում ստիպված էր հինգ րոպեն մեկ
սրբել բուժքրոջ ճակատի քրտինքը... Դա բուժքրոջ առաջին վիրահատությունն էր՝
առանց բժշկի մասնակցության:
Աննա ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
ՈՐՊԵՍԶԻ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Երկրում գործող գրեթե բոլոր ծառայություններն էլ մշտապես փորձում են ըստ
պատշաճի կատարել իրենց պարտականությունները և գոհացնել մարդկանց: Բայց, արի
ու տես, որ երբեմն բախվում ես անցանկալի երևույթների, երբ անելանելի
վիճակից դուրս գալուն օգնում է միայնումիայն անսպառ համբերությունդ կամ
քաղաքավարությունդ: Այլապես հնարավոր չի լինի խուսափել վիճաբանությունից ու
լեզվակռվից: Օրինակ, քաղաքային երթուղային ու մասնավոր տաքսիներում:
Սկսենք հենց երթուղայիններից: Ամեն անգամ, երբ մամուլում և մյուս ԶԼՄ-ներով
քննարկվում է այս թեման՝ ուրախանում ես, բայց, միևնույն ժամանակ, վիճակը
գրեթե չի փոխվում:
Երբեմն ստիպված ես լինում ոտքի վրա մնալ երթուղայինում, «վերամբարձ
կռունկի» պես կանգնած մնալ, լինում են դեպքեր, չես կարողանում անգամ
ներբանդ հարմարեցնելու տեղ գտնել: Մեկ-մեկ զարմանում ես երթուղայինների
տարողունակությունից: «Փրկում» է վարորդի «մարդասիրական» կոչը՝ «մի կերպ
տեղավորվեք»:
Թվում էր՝ մի քանի տարի առաջ Երևանում տեղի ունեցած մեծ պատահարը, որը խլեց
մարդկանց կյանքեր, ունեցավ իր ազդեցությունը, վարորդները դասեր քաղեցին այդ
ողբերգությունից, բայց... այսօր էլ նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը:
Ուղևորները ևս «նվեր» չեն, նրանք ևս զերծ չեն մնում իրենց
քմահաճություններից: Շատերը կանոններից անտեղյակ են, ուր ասես պահանջում են
կանգնեցնել մեքենան: Իսկ երբ իրենց ասածը չեն անում՝ 50-դրամանոցն այնպես
են շպրտում...
Ուշացումից խուսափելու համար ամենաարդյունավետ տարբերակն էլ մնում է
«գովազդային աննախադեպ հոսքով» միմյանց հետ մրցակցող մասնավոր-տաքսի
ծառայություններից օգտվելը: Բայց այս դեպքում էլ երբեմն կամ ստիպված ես
լինում 20-30 րոպե սպասել, կամ էլ տեղանքին անտեղյակ, սկսնակ վարորդին
երկար բացատրել, թե ուր ես գնում:
Բայց սրանք մեքենաների հետ կապված մեր բոլոր պրոբլեմները չեն: Մի կողմից
ուրախանում ես, որ քաղաքում ավելանում են շքեղ մեքենաները, մյուս կողմից էլ
նյարդայնանում ես, երբ մի մայթից մյուսն անցնելու համար ստիպված ես ուղղակի
փախչել այդ «հեղինակավոր» անձանց «թևավոր նժույգներից»: Դրանք, ի
տարբերություն սովորական մեքենաների, կարող են կայծակնային արագությամբ
անցնել փողոցով: Տարբերվելու համար դրանք մգացված ապակիներ ունեն, նաև
տեսանելի են իրենց հետաքրքիր համարանիշերով: Սրանց տերերը, որպես կանոն,
չեն արժանանում տույժերի: Հարկ է նշել, որ ավտովթարների մեծ մասի պատճառ են
հանդիսանում հենց բարձր արագությունն ու կարգին քշելը չիմանալը: Այո,
բոլորն էլ վարորդական իրավունք ունեն, բայց մեր օրերում վարորդական
իրավունք կարող է ստանալ ամեն ոք…
Մեկ այլ պրոբլեմ է այն, որ շատ մայթեր գրեթե չեն տարբերվում անցուղուց, կամ
էլ շատ նեղ են, օրինակ՝ Նաբերեժնայա փողոցինը: Էլ չենք խոսում այն մասին,
որ այսօր մայթերի տարածքն անգամ փորձում են ծառայեցնել իրենց անհատական
շինությունների, տնամերձ կառույցների համար:
Քանիցս գրվել է այս մասին: Մի անգամ էլ գրվեց, հետո՞... Կարդացին ու անցան:
Մարդիկ պիտի սովորեն պաշտպանել իրենց իրավունքները, որպեսզի իրականացվեն
ցանկալի սպասելիքները:
Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ
մշակույթ
ՆԱ ԿԻԹԱՌՆ ՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԶԵՆՔՈՎ
Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում վերջերս անցկացված
հուշ-երեկոն հանդիսատեսներից շատերի հուշերում դեռ երկար կմնա: Երեկոյի
մթնոլորտն այնքան անմիջական էր ու այնքան հուզիչ, որ ակամայից ձգտում էիր
բաց չթողնել ոչ մի դրվագ, ակնթարթ կամ բառ անգամ, քանի որ ամեն ինչ
առնչվում էր ստեփանակերտցիներից շատերի համար սիրված երաժիշտ ու երգահան,
հայրենիքի պաշտպանությանն իր կյանքը զոհաբերած Օլեգ Փիրումյանի հետ:
Երեկոյի ընթացքում բոլորը պատմում էին նրա կյանքի, գործունեության եւ
բնավորության, նրա սրտաբաց, լավ երաժիշտ ու երգահան լինելու եւ ամեն ինչ
երեխաներին նվիրաբերելու մշտարթուն պատրաստակամության մասին: Խոսում էին
նրա բարեկամները, ընկերները, սաները:
Օլեգ Փիրումյանը, կամ ինչպես մտերմավարի նրան անվանում էին՝ Ալեշկան,
ավարտելով երաժշտական ուսումնարանը, երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի
երաժշտական դպրոցում: Նա առաջին մանկական ստեղծագործական խմբերի ստեղծողն
էր Ղարաբաղում: «Ամբողջովին նվիրվում էր երեխաներին, եւ նման մասնագետի
կարիք, անկեղծ ասած, Ալեշկայի մահից հետո շատ էր զգացվում»,- իր խոսքում
այս կարծիքն արտահայտեց երաժշտական դպրոցի տնօրեն Կարինե Մաջարյանը: «Բարի
էր, հումորի զգացումով, եւ որտեղ հայտնվում էր՝ այնտեղ իսկույն
աշխուժություն էր տիրում»,- շարունակում է նա:
Ալեշկայի մասին պատմություններն ուղեկցվում էին իր իսկ գրած երգերով, որոնք
կատարում էին հիմնականում նրա սաներն ու ընկերները: Իսկ նրա երգերը մեկ
անգամ ևս հանդիսատեսին տանում էին դեպի հող-հայրենին, դեպի արցախյան
ազգային-ազատագրական շարժումը, դեպի պատերազմական գործողություններ եւ
վերջապես՝ դեպի Շուշիի ազատագրում, որի համար մղված մարտում էլ զոհվեց
Ալեշկան: «Երբ ասում են, որ Շուշին ազատագրվել է քիչ կորուստների գնով,
ամեն անգամ մեր ընտանիքի ապրումներն այլ են լինում, քանի որ այդ կորստի մի
մասն էլ մեր Ալեշկան էր»,- ասում է ընտանիքի բարեկամ, բժիշկ Լյուդմիլա
Գրիգորյանը, ով էլ վարում էր երեկոն:
Երբ սկսվեց պատերազմը, Ալեշկան կիթառն ու դաշնամուրը փոխարինեց զենքով:
Ինչպես ընկերներից մեկն էր պատմում, երբ հորդորում էին չմասնակցել
մարտերին, այլ զբաղվել իր գործով, նա միշտ պատասխանում էր, որ մարտերից
հետո էլ կարող է կիթառ նվագել ու երգեր գրել: Եվ գնաց, մասնակցեց մարտերին,
սակայն կյանքի թելը շատ վաղ կտրվեց: Նա կնոջ՝ Իրինայի ուսերին թողեց երկու
դուստրերի ապագան: Իրինան հիմա էլ շարունակում է աշխատել երաժշտական
ասպարեզում ու ստեղծագործել: Նա ստեղծագործություններից մեկն էլ՝ Ալեշկային
նվիրված էլեգիան, երեկոյի ընթացքում ներկայացրեց հանդիսատեսի դատին:
Երեկոն վարողը հիշեց նաեւ 1988-ի փետրվարի 13-ը, երբ Ալեշկան զանգեց ու
շտապ հրավիրեց իրենց տուն. «Ալեշկան ու Իրինան մեզ ներկայացրեցին Իրինայի
ռուսերեն տառերով, բայց հայերեն բառերով 10 րոպեի ընթացքում ծնունդ առած
երգը, որը հետագայում դարձավ շարժման օրհներգի պես մի բան, այն հայտնի է
«Մայրիկ» անունով»:
Երեկոյի ընթացքում կատարեցին նաեւ Օլեգին նվիրված երգեր, ինչպես նաեւ նրա
սիրած երգերից, որոնցից մեկն էլ Ալեշկայի ընկեր, Հայաստանի երգի պետական
թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն էր: «Ես
որոշել էի ընդհանրապես չերգել, բայց այս երգը, որը Ալեշկայի սիրած երգերից
է, կերգեմ հիմա»,- ասաց նա:
Հիշելով Օլեգ Փիրումյանին, այդ օրը երեւի թե շատերը հիշեցին իրենց այն
հարազատներին ու բարեկամներին, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն երկրի
պաշտպանության ու ազատության, ում շնորհիվ, ինչպես ասում էր վարողը, ապրում
ենք ու նման միջոցառումներ կազմակերպում: «Այսօր էլ, երբ կարծես թե
ղարաբաղյան հարցի վճռորոշ պահն է մոտենում, ինչ-որ որոշում ընդունելուց
առաջ բոլորը պետք է հիշեն մեր տղաներին, Արեւիկի եւ Սոֆիայի (Ալեշկայի
դուստրերն են) արցունքները... Մենք սխալվելու իրավունք չունենք»,- այս
միտքն է արտահայտել հանդիսության վարողը՝ զոհված ազատամարտիկի այրի
Լյուդմիլա Գրիգորյանը:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարծիք
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ՝ ՇՔԱՆՇԱՆ... Ի՞ՆՉԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդները չունեն ավելի մեծ թշնամի, քան վատ գիրքը՝՝ դրված իրենց
նորահաս սերնդի ձեռքը եւ թունավոր գիրք, թերթ գրողը»:
Գարեգին Նժդեհ, հատընտիր, էջ 578, Երեւան, 2006 թ.
Համլետ Մարտիրոսյանի այլ գրքերի ծանոթ չեմ, բայց այս մեկը՝ «Հրեշտակին
այցելիր գիշերով», «գիրք» անվանելը գրեթե սրբապղծություն է, դրա համար էլ
այն չակերտներում եմ դնում:
Կազմը, թղթատեսակը, արտաքին ձեւավորումը բավականին շքեղ ու առինքնող են,
վերնագիրը՝ նույնպես, քանի որ հրեշտակն, ինքնին, աստվածային, մաքուր ու վեհ
խորհուրդ է ենթադրում: Բարձր գաղափարներով եւ բարոյականությամբ շնչող
գրական արժեք ըմբոշխնելու ակնկալությամբ սկսեցի ընթերցումը, բայց եղավ
միանգամայն հակառակը՝ նստվածք թողեցին անբարո սյուժեները... Ո՞վ է Ոբնի
հրեշտակը (Ոբնը հեղինակի գրական անունն է - Ս.Խ.): Ո՞վ կպատկերացներ, թե
նրա հրեշտակը մարմնավաճառ աղջիկն է կամ ամուսնուն դավաճանող կինը, որոնց
հետ կենակցելու համար հերթի են կանգնում անչափահաս պատանիները, որոնք էլ
հանդիսանում են «գրքի» «հերոսները», եւ որում հոլովվող հիմնական բառերն են՝
հեշտանք, կայֆ, հաշիշամոլ, կիրք, հեշտասեր եւ այլն: Սույնին «Երկու
խոսք»-ում կանաչ ճանապարհ է մաղթել ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, բարձր
գնահատելով նրա «ինքնատիպ դիտարկումները» եւ «ոչ ստանդարտ» լինելը:
Ծեր ու գեր, հարբած ռուս կնոջ բնակարանում հերթի կանգնած անչափահասների
գարշանք հարուցող, սանձաթող արտահայտությունների ու գործողությունների
մանրակրկիտ ու գռեհիկ նկարագրությունները եւ որպես գող, գիշերով ուրիշի
օջախը մտնելը, «թեկուզ նրա կնոջ կանչով», անբարո տղամարդու կենդանական
աստիճանի հասնող բնազդային գրգիռների պատկերումը եթե ինքնատիպություն է,
ապա՝ մեղաЇ քեզ... Ի՞նչ նպատակ ունեն գրեթե բոլոր սյուժեներում առկա ճղճիմ
կրքերի նկարագրությունները, ի՞նչ կմտածի կրտսեր կամ ավագ դպրոցականը, երբ
կարդա այդ ամենը:
Սովորաբար գիրքը գրախոսում են, արժեվորում կամ քննադատում՝ բերելով
փաստարկներ, ասվածը հիմնավորելով համապատասխան հատվածներ մեջբերելով
գրախոսվող գրքից: Սակայն, դա հնարավոր չէ անել, որովհետեւ չեմ կարողանում
թույլ տալ ինձ հատվածներ մեջբերելու, քանի որ մշակույթ է եւ սերունդ է
դաստիարակվում: Կամ էլ կսահմանափակվեմ համեմատաբար «անմեղ» մեջբերումներով:
Հեղինակի հեշտասեր հերոսի հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է
թեթեւաբարո աղջիկներով ու կանանցով միայն: Այս «հերոսը» մի դեպքում բաղնիքի
ներկած ապակու ներկն է մի աչքաչափ մաքրում եւ դիտում լողացող աղջիկներին,
մյուս դեպքում մի այլ պատուհանից դիտում է իր քեռու եւ նրա սիրուհու ինտիմ
հարաբերությունները, մինչ այդ հարբած ռուս կնոջը բռնաբարելու հերթում է
հայտնվում, եւ այլն, եւ այլն: Այդ կնորսի աչքից, անգամ գերեզմանոցում, ուր
այցելել է մանկության ընկերոջ շիրմին, չեն վրիպում «կնոջ մսոտ կոնքերը»,
իսկ այդ կինը, աЇյ քեզ բան, գերեզմանված ընկերոջ քույրն է, որին սիրել է
տարիներ առաջ: Ներողություն խնդրելով ընթերցողներից, այնուհանդերձ, ուզում
եմ նրանց ուշադրությանը ներկայացնել համեմատաբար «պարկեշտ» մի հատված, մի
երկխոսություն, որը տեղի է ունենում պատմվածքներից մեկի «հերոսի» եւ
«հերոսուհու» միջեւ, որոնք, կյանքում առաջին անգամ հանդիպելով իրար,
անմիջապես այսպիսի խոսակցություն են սկսում.
«-Անկեղծ ասա, պրոֆեսոր, ի՞նչ ես մտածում իմ մասին,- հարցնում է աղջիկը եւ
պատասխան ստանում.
-Պարզ է, միայն լավը:
-Իսկ ավելի անկեղծ:
-Շուտ հասնենք ապարանքս, տիրանամ:
Զանգակ ծիծաղում է.
-Հենց այդպես միանգամի՞ց:
-Ի՞նչ արած, տեխնիկայի դար է:
-Գոնե ինձ համար բացառություն արա: Մի՞թե արժանի չեմ:
-Այսի՞նքն:
-Ես նախաբանով եմ սիրում:
-Ուրեմն, նախաբան էլ կլինի»:
Արհեստական, շինծու, լկտի, անհոգի, նվիրական թրթիռներից զուրկ,
հիասթափեցնող այս կարգի էջերով հեղեղված է «գիրքը»:
«Գիրքը» եզրափակող «Թերեզը, Տրեզորը եւ մահը» պատմվածքը կատարման
«տեխնիկայով» գերազանցում է մյուսներին, հույսով սպասում ես, որ կյանքի ու
մահվան փիլիսոփայական արծարծումներում հերոսը կշոշափի նաեւ հանրությանը
հուզող խնդիրներ, սակայն, ավաղ, այստեղ նույնպես նրան զբաղեցնողը «վարտիք
սահեցնելն է». նրա հետաքրքրությունները, դժբախտաբար, անկողնուց այն կողմ
չեն անցնում:
Եւ այսպես, հարաբերական հրադադարի մեջ գտնվող մեր երկրի սուղ միջոցներով
տպագրվել է նման «գիրք», որի հեղինակը պարտավոր է ստեղծել սերունդ
դաստիարակող, բարձր բարոյականություն ունեցող կերպարներ, որոնց հոգսերի
հոգսը մեր ափաչափ երկիրը պիտի լինի, հնօրյա եւ մերօրյա դյուցազունների
արյամբ սրբացած հող-հայրենին: Մի՞թե, իսկապես, այդ պատանիներին, որոնց
հասունացման ընթացքը պատկերում է Ոբնը, անասնական բնազդներից ու ճղճիմ
կրքերից բացի ուրիշ խնդիր չի զբաղեցնում: Ի՞նչ առաքելություն ունի
կատարելու Ոբնի խղճուկ, վեհ գաղափարներից զուրկ, սոսկ իր զգայական
հաճույքներին գերի այդ տիպը: Սերնդի առողջ եւ հայեցի դաստիարակության
խնդրով եթե ոչ գրողը, ուրիշ էլ ո՞վ պետք է մտահոգվի:
Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքի համանուն հերոսը, գտնելով, որ
հայոց այբուբենի յուրաքանչյուր տառ մի հայրենապահ զինվոր է եւ զենք,
պահանջում է, որ այդ տառերով պետք է սերունդ կրթել, հայրենիք շենացնել եւ
պայքարել արդարության համար: Իսկ մեր ազգային հանճար Գարեգին Նժդեհն
զգուշացնում է. «Հասարակության մեջ շատերը կարող են մեղանչել օրենքի,
բարոյականի հավաքական շահերի դեմ, բայց այդ մեղանչումներից չի խախտվի
հանրային բարոյականը, չի անբարոյականանա հասարակությունը: Սակայն, բավական
է, որ ազգի ընտրանիին պատկանող մեկը կոպտորեն մեղանչեց իր կոչման դեմ,
այլեւս քանդված համարեք ժողովրդի հավատը. երկրի աղը նրա ընտրանին է՝
եկեղեցականը, ուսուցիչը, գրողը, գիտնականը, զորականը: Նրա միջոցով են
բարձրանում եւ նրա հետ են ընկնում ազգերը» /Գ.Նժդեհ, Հատընտիր, էջ 649/:
Վերջում կուզեի ընդգծել հետևյալը: Ես հասկանում եմ, որ որքան էլ պայքարում
ենք, միևնույն է՝ կյանքում Աստծո սպասավորի կողքին շարունակում է
գոյություն ունենալ խաչագողը, բարեկիրթ օրիորդի կողքին՝ մարմնավաճառը,
տաղանդի կողքին՝ անտաղանդը, օրինապաշտի կողքին՝ օրինախախտը, ազգայինի
կողքին՝ ապազգայինը: Բայց կարևորը ազգային, պետական ու հանրային
արժեհամակարգն է, իշխանությունների կողմից նախանշված
առաջնահերթությունները: Ողբեր-գությունն այն չէ, որ առկա են նաև կյանքի
ստվերոտ կողմերը, այլ այն, թե ինչն ենք խրախուսում՝ ստվե՞րը, թե՞ լույսը:
Եթե չենք պայքարում ստվերի դեմ, ապա գոնե չընդարձակենք այն:
Ի վերջո, թող գրեն՝ ինչ ուզում են, և թող դատեն ընթերցողները,
հանրությունը, բայց ինչու՞ հրատարակել պետության սուղ միջոցներով, մեր
բոլորիս՝ հարկատուների միջոցներով, որոնք կարելի է լավ նպատակներով
օգտագործել: Այլապես ստացվում է, որ մեզ էլ են հանցակից դարձնում:
Եւ, վերջապես, ինչի՞ համար են շքանշան տալիս՝ նման անբարեպաշտ «գրքի»
համա՞ր, այն էլ «Վաչագան Բարեպաշտի՞» շքանշան...
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու
«ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ԺՊԻՏ»
Լույս է տեսել Արցախի պետական համալսարանի երկարամյա դասախոս, բանասիրական
գիտությունների թեկնածու, դոցենտ Լենա (Հեղինե) Գրիգորյանի «Արցունք և
ժպիտ» գիրքը, որում հեղինակի երգիծական և ոչ երգիծական
ստեղծագործություններն են: «Դեմո»-ի ընթերցողների ուշադրությանն ենք
ներկայացնում հատված գրքից:
ՍՈՒՏԼԻԿ ՈՒՍԱՆՈՂԸ
(Համարյա ըստ Հովհաննես Թումանյանի)
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով մի
թուբուն «շպարգալկայով» գնացինք քննության: Հադին էր, Հյուդին էր, Չատին
էր, Մատին էր, կուրսի ավագն էր, ես էի, գնացինք քննության: Որտեղ ուսանող
կար, դուզ ու դուզ գնացինք, որտեղ դասախոս կար, կուզեկուզ գնացինք:
Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մին էլ ըհը՝ երեք լսարան, երկուսը փակ էր,
էն մինն էլ իսկի բաց չէր: Սուսուփուս մտանք էդ չբաց լսարանը, տեսնենք
ներսում՝ երեք դասախոս, երկուսը քնած էին, էն մինն էլ իսկի արթուն չէր:
Մոտեցանք էդ չարթուն դասախոսին: Դես՝ քննացուցակ, դեն՝ քննացուցակ,
քննացուցակ չկա: Թե՝
-Հադի, գնա դեկանատ, բեր...
-Թե՝ տալ չեն:
-Հյուդի, դու...
-Ոտքերս ցավում են...
-Չատի, Մատի...
-Դեկանատը շատ է հեռու...
Բա ի՞նչ անենք: Ես գնացի: Դեկանատը կար, դեկանը չկար: Դես՝ դեկան, դեկան
չկա, դեն՝ դեկան, դեկան չկա, մի կերպ դեկանին գտա: Հիմա էլ՝ դես՝
քննացուցակ, քննացուցակ չկա, դեն՝ քննացուցակ, քննացուցակ չկա, մին էլ ըհը՝
երեք քննացուցակ, երկուսը մեր կուրսինը չէր, էն մինն էլ դեկանը ստորագրած
չէր, էդ չստորագրածը վերցրի ու եկա:
-Հադի, տոմս վերցրու...
-Կարալ չեմ:
-Հյուդի, տոմս վերցրու:
Թե՝ ո՞ր օրվա համար:
-Չատի, Մատի, տոմս վերցրեք:
Թե՝ ինքնաթիռի՞, ավտոբուսի՞, գնացքի՞...
Կուրսի ավագն էլ ձեն չհանեց: Ես ստիպված տոմս վերցրի:
-Հադի, «շպարգալկա»:
Թե՝ տալ չեմ:
- Հյուդի, «շպարգալկա»:
Թե՝ կորցրել եմ, գտնում չեմ:
-Չատի, Մատի, «շպարգալկա»:
Թե՝ միջանցքում ընկել են:
Ես էլ «շպարգալկա» ունեի, կարդացվում չէր:
-Հադի, կարդա, գրեմ:
Թե՝ կարդալ չեմ:
-Հյուդի, կարդա:
-Ակնոցներս բերել չեմ:
-Չատի, Մատի...
Ձեն չկար:
Դես՝ խոշորացույց, խոշորացույց չկա, դեն խոշորացույց, խոշորացույց չկա, մին
էլ ըհը՝ երեք խոշորացույց, երկուսը կոտրած էին, մեկն էլ ապակի չուներ: Էդ
առանց ապակի խոշորացույցով սկսեցի «շպարգալկան» կարդալ: Բան դուրս չեկավ:
-Հադի, ծանոթ...
-Ծանոթ չունեմ:
-Հյուդի, ծանոթ...
-Անծանոթ եմ:
-Չատի, Մատի...
Ձեն չկար:
Ես էլ ծանոթ ունեի, կշիռ չուներ: Էդ անկշիռ ծանոթս բերի, գրածներս սկսեցի
կարդալ:
ԿարդացիЇ, կարդացիЇ, ուսման ծարավ մարդիկ, ես կարդացի, իրենք քրտնեցին, ես
կարդացի, ու իմ կարդացածներից ոչ իրենք բան հասկացան, ոչ՝ ես:
ԹԱՐՄ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ՆՈՐ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծովաշրջիկներով լեցուն նավը վթարի ենթարկվեց եւ խորտակվեց: Երեսուն հոգի
փրկվեցին եւ ափ իջան անմարդաբնակ կղզում: Մի քանի օր անց սկսվեց սովը:
Որոշեցին վիճակ գցել, թե ում ուտեն առաջինը: Կերան առաջինին: Մի քանի օր
անց՝ երկրորդին եւ այդպես շարունակ: Հերթը հասավ նոր ռուսին.
-Արդեն վերջ: Հանիր մորեգույն պիջակդ, քեզ պիտի ուտենք:
-Դուք պացաննե՞ր եք, ինչ է: Ես հիմա ախպեր-տղերքին բջջայինով կզանգեմ,
նրանք ուղղաթիռով կբերեն ուտելիք, խմիչք, իսկ եթե պետք է՝ բոլորին կտանեն
իրենց տները:
-Իսկ ինչո՞ւ էիր լռել: Այդքան մարդկանց կերանք:
-Կարծում էի, որ այդ բոլորը նախատեսված է զբոսաշրջության ծրագրով:
***
Երկու նոր ռուսներ թատրոնում են: Դիրիժորը բեմում է: Նոր ռուսներից մեկը
մյուսին հարցնում է՝ ձեռքը մեկնելով բեմի կողմը.
-Բեթհովե՞նն է:
-Չգիտեմ, մեջքից հնարավոր չէ որոշել:
***
Մետրոյի վերջին կայանը: Ոստիկանը ստուգում է վագոնները՝ դեպոյի մուտքի մոտ:
Վագոններից մեկում տեսնում է մի քնած մուժիկի՝ արտաքինով մի իսկական բոմժ:
Մոտենում է.
-ԷЇյ, բոմժ, արթնացիր, տեղ եք հասել:
-Ես բոմժ չեմ: Ես «նոր ռուս» եմ:
-Այդ դեպքում այստեղ ի՞նչ գործ ունեք եւ այն էլ՝ այդ տեսքով:
-Հարկերը վճարել եմ եւ ինձ համար հանգիստ քնել եմ:
***
Նոր ռուսին հարցնում են.
-Ինչպե՞ս եք վաստակել այդքան կարողություն:
-Դե, սկզբի համար անհրաժեշտ է մեկնարկային կապիտալ:
-Իսկ դուք ինչպե՞ս եք վաստակել այդ մեկնարկային կապիտալը:
-Դե, ո՞նց ասեմ, սկզբի համար անհրաժեշտ է գոնե մեկնարկային ատրճանակ...
***
-Փոխեք մեքենայիս յուղը, ֆիլտրերը, բռնակները եւ սալոնի աղջիկներին:
***
Նոր ռուսը մթերքներ է գնում շուկայում.
-Էդ ի՞նչ ես վաճառում:
-Խնձոր:
-Երկու կիլո կշռիր եւ մեկ-մեկ փաթեթավորիր: Իսկ սա՞ ինչ է:
-Բալ է:
-Երկու կիլո էլ դրանից կշռիր եւ էլի մեկ-մեկ փաթեթավորիր: Իսկ սա՞...
-Հնդկացորեն է... չի վաճառվում:
Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թարգմանություն՝ “Новые анекдоты для нетрезвой компании''
գրքից
|