#  17 (103)
15 հոկտեմբերի 2008

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ 

Թափանցիկությունը համարձակ խոսքերով  փոխարինելը կամ շղարշելը կարծես թե ավանդույթ է դառնում ղարաբաղյան իրականության մեջ: Հաճախակի կարելի է որոշ պաշտոնյաներից լսել բավականին համարձակ մեղադրանքներ ցածրաստիճան պաշտոնյաներին: Իհարկե, առաջին հայացքից դա ողջունելի քայլ կարելի է համարել, երբ համարձակորեն խոսվում է սխալների ու խախտումների մասին  եւ, ինչու չէ, դա ինչ-որ չափով նաեւ վստահություն է ներշնչում, սակայն այդ նույն «ինչ-որ չափըե  հօդս է ցնդում, երբ ամեն անգամ էլ այդ խոսքերն իրենց տրամաբանական շարունակությունը չեն ունենում, ասել է թե՝ ամեն ինչ ու ամեն ոք մնում է իր տեղը: Մեկ այլ տարակուսանք է, երբ մեղադրանքները հնչում են վերացական, անհասցե ու անորոշ: Դա, անշուշտ, այդքան էլ զարմանալի չէ, մանավանդ ղարաբաղյան պրակտիկայում. չէ՞ որ այստեղ սովոր չեն հնչեցնել այն պաշտոնյաների անունները, ովքեր տարբեր ժամանակներում խախտումներ են թույլ տվել, կամ նրանց գործունեության ընթացքում լուրջ բացթողումներ են եղել: Էլ չենք խոսում նշված մարդկանց պատասխանատվության ենթարկելու մասին: Ինչ խոսք, մեկ-մեկ ցուցադրաբար պատասխանատվության են ենթարկում սրան-նրան, բայց հընթացս էլ առնչվում ես ասեկոսեների առ այն, որ  այդ մարդկանց նկատմամբ նման քայլի կիրառման հիմնական պատճառն ամենեւին էլ թույլ տված սխալը չէր, որ հարցերը լուծվել են միանգամայն այլ հարթության վրա: Ահա այդպես էլ անիմաստ են դառնում  հրապարակային «համարձակե հայտարարությունները:

Փորձեմ ասածս հիմնավորել պաշտոնական հաղորդագրություններից մեջբերումներով: Օրինակ, կառավարության վերջին նիստերից մեկում գործադիրի ընդունած որոշումն առնչվում էր «Ալրաղացե ՓԲԸ-ի խնդրին: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը ներկաներին հիշեցրեց, որ «Ալրաղացե ՓԲԸ-ն նախորդ տարիներին կուտակել էր 1 մլրդ դրամից ավել պարտքային գումարներ: «Ընկերությունը փաստորեն զբաղվում էր փողերի լվացմամբե,-հայտարարել է վարչապետը, ով նաեւ հանդիսանում է մեկ ամիս առաջ ստեղծված՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը: Կամա թե ակամա հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու:  Ինչ խոսք, սույն ձեռնարկության պարտքերի մարման գործում կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել, արդյունքում մասամբ բավարարվել է նաեւ այնտեղ աշխատողների չվճարված աշխատավարձերի տրամադրման պահանջը, սակայն հիմնական հարցերը մնում են անպատասխան՝ ինչու և ինչպես դա կատարվեց, և ով է պատասխանատու:

Մեկ այլ օրինակ. վարկերի հավաքագրման եւ ընթացիկ աշնանացանի հարցերով խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտարարել է, որ պետական այն պաշտոնյաները, ովքեր ունեն ժամկետանց վարկեր, կհեռացվեն աշխատանքից: Սակայն դարձյալ չի նշվել, թե ովքեր են այդ պաշտոնյաները: Եւ որքանով հետեւել ենք՝ այդ պատճառաբանությամբ դեռ ոչ մեկին էլ  աշխատանքից չեն հեռացրել:

Աշխատանքից չեն ազատվել նաեւ այն մարմինների պատասխանատուները, որոնք Շահումյանի շրջանում թույլ են տվել բավականին լուրջ խախտումներ ու բացթողումներ: Գործադիր իշխանության ղեկավարի մոտ մեկ այլ խորհրդակցության ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի ղեկավարը ներկայացրել է իրենց կողմից մի քանի շրջվարչակազմերում կատարած ստուգումների արդյունքները, որոնք, ըստ նրա, հիմնականում  արձանագրվում են քաղծառայողների պարգեւատրման, պետական միջոցների դուրսգրման, վառելիքի օգտագործման, գնումների հոդվածներով: «Լուրջ թերություններ կան նաեւ հողերի վարձակալության գործում, ինչպես նաեւ առկա են իրավական բնույթի խախտումներե,- նշել է ՎՊ ղեկավարը: Նա փոքր-ինչ հանգամանորեն  անդրադարձավ Շահումյանի շրջանի վարչակազմում կատարված ստուգումների արդյունքներին, որտեղ թերացումները համեմատաբար ավելի ծավալուն են, եւ դա «օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներովե: Նշյալ շրջանում անցած երկու տարիներին փոշիացվել են հատկապես բնակավայրերի բարեկարգման համար նախատեսված գումարները: Բազմաթիվ համայնքներում օրինական հաշվապահական հաշվառում չի իրականացվում՝ նշվել է խորհրդակցության ժամանակ:

Սակայն այս գործում ևս սայլը տեղից չի շարժվում: Ճիշտ է, քննադատությունն ուղեկցվել է վարչապետի զգուշացմամբ, որ «հանձնարարականների նկատմամբ նման անտարբեր վերաբերմունքը փոխադարձ կլինիե: Գուցե այս վերջին զգուշացումն էլ հենց կլինի նոր գործելաոճի սկիզբը: Ամեն դեպքում, երբ բարձրաձայն խոսվում է իշխանությունների գործունեության թափանցիկության եւ հետեւողականության մասին, ապա տրամաբանորեն ենթադրվում է դրանց հասարակական հնչողության ձգտումը, ինչի ամենարդյունավետ ձևը մամուլի ասուլիսներն են, որոնցից, ի դեպ, խուսափում են շատ իշխանավորներ: Հարկ է ասել, որ բացառություն են կազմում վարչապետը եւ մի քանի պաշտոնյաներ, բայց ահա գործունեության մեկ տարվա ընթացքում մամուլի ասուլիս չեն հրավիրել ինչպես երկրի ղեկավարը, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետը եւ մի շարք նախարարներ: Նախագահն, օրինակ, նախընտրել է մամուլի ասուլիս հրավիրելու փոխարեն հարցազրույց տալ միայն հանրապետական «Ազատ Արցախե թերթին:

Այս ամենը գալիս է նրանից, որ երկրում կա պատասխանատվության մեծ դեֆիցիտ: Ու դա՝ բոլոր ոլորտներում: Այսպես, օրերս էլ կայացան ղարաբաղյան կարգավորման թեմայով խորհրդարանական լսումներ, որտեղ քաղաքական ուժերն ու պատկան մարմինները ոչ թե փորձեցին պատասխանատվություն ստանձնել բանակցային գործընթացի ներկայիս վիճակի համար, այլ նախընտրեցին հանդես գալ փորձագիտական մակարդակով: Եւ ամենևին էլ պատահական չէր, որ լսումներում նման կարգավիճակով հանդես եկավ նաև ՀՀ փոխարտգործնախարարը, պատահական չէր, քանի որ ընդհանուր մթնոլորտն էր այդպիսին: Մինչդեռ հանրությանը պետք էին ոչ թե խելոք դատողություններ, այլ տեղեկատվություն բանակցային գործընթացի իրական վիճակի, առկա վտանգների ու դրանցից խուսափելու հստակ քայլերի մասին:

 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 կարգավորում

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ. "ԼՂՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ" 

Աբխազիայի անկախության 15-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով ԼՂՀ պատվիրակության՝ Սուխում կատարած այցելության մանրամասները հայրենիք վերադառնալուց հետո լրագրողներին է ներկայացրել պատվիրակության ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Լրագրողի այն հարցին, թե ինչն է խանգարում, որ Ռուսաստանը ճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը, նա պատասխանել է. «Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, խոսում են այն մասին, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը տեղի է ունեցել ոչ դասական սխեմայի շրջանակներում, ինչը մեզ չի կարող հիմք տալ մտածելու, որ նույն ձեւով կարող է նաեւ այստեղ կատարվելե: Խոսքը, ըստ Ա.Ղուլյանի, գնում է ֆորսմաժորային իրավիճակի մասին: Շարունակելով թեման, նա ընդգծել է, որ ուրախ են այդ երկրների ճանաչման համար, սակայն այն ճանաչումը, որը ստացել են այդ երկրները, չի նշանակում վերջնական եւ լիարժեք միջազգային ճանաչում: «Նույնիսկ մեր հարավօսական գործընկերներն են նշել այն մասին, որ բոլորը սպասել են, թե իր պատրաստության մակարդակով նախևառաջ Ղարաբաղի անկախությունը կճանաչվիե,- հավելել է պատվիրակության ղեկավարը:

Ըստ ԱԺ նախագահի, բոլոր չճանաչված պետությունները գնում են այն ճանապարհով, որի վերջնանպատակը անկախության միջազգային ճանաչումն է: Նշելով, որ այս պահին մենք ունենք արդեն մեր նպատակին մոտենալու մակարդակ, նա միևնույն ժամանակ նկատեց, որ «այսօր եւ տարածաշրջանում, եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում անկախության ճանաչման գործընթացները ընթանում են ավելի շատ ոչ դասական սխեմայի շրջանակներումե, նկատի ունենալով Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը: «Առայժմ չճանաչված երկրների միջազգային ճանաչման այդ հնարավորությունները դուրս են դասական շրջանակներից, որը տեսնում ենք միջազգային հարաբերությունների զարգացման համատեքստում: Եւ այդ տեսանկյունից ես ուզում եմ պնդել հակառակը, որ գուցե այսօր ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը կամ հիմնախնդրի կարգավորումը մնացել են բացառիկը, որն ունի միջազգային ճանաչման դասական սխեմայի մեծ շանսերե,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Տոնակատարությանը մասնակցելուց բացի, մեր պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Աբխազիայի խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի եւ հայ համայնքի համակարգող խորհրդի կազմի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, կան նաեւ որոշակի նախնական պայմանավորվածություններ այդ կարգի խորհրդատվությունները շարունակելու վերաբերյալ: «Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկություն է եղել, որն   ընդունվել է երկու կողմից, այն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել եւ որոշակի աշխատանքներ սկսել երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ  համագործակցության համաձայնագիր մշակելու եւ ստորագրելու համարե,- հավելեց խորհրդարանի խոսնակը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԷԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ 

Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կայացան «Իրավիճակը Հարավային Կովկասում. ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներըե թեմայով խորհրդարանական լսումներ, որ կազմակերպել էր արցախյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Բացի արցախյան խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից ու տեղացի փորձագետներից՝ լսումներին մասնակցեցին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ  Քոչարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Էռնեստ Սողոմոնյանը, փորձագետներ Երևանից: Լսումների մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, լսվեց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի տեղեկատվությունը, այնուհետև ԼՂՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի   ղեկավարները հայտնեցին իրենց դիրքորոշումը, որից հետո ելույթ ունեցավ Շ.Քոչարյանը, արտահայտվելու հնարավորություն ունեցան նաև փորձագետները:

Եթե դատելու լինենք արտահայտված մտքերի, արված վերլուծությունների ու առաջարկությունների տեսանկյունից, ապա լսումները միանշանակ կարելի է հաջողված համարել, քանի որ առկա էր, ինչպես ասում են՝ «ուղեղային գրոհե: Միգո՞ւցե նորաթուխ ոչինչ առանձնապես չկար, բայց, կարծես թե, ի մի բերվեցին վերջին տարիներին հանրությունում շրջանառված ու հնչած բոլոր խելամիտ առաջարկներն ու կարծիքները, մասնավորապես՝ որ ԼՂՀ-ն բանակցություններից օբյեկտից նորից պիտի դառնա սուբյեկտ, որ մենք պիտի ակտիվ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարենք ու վերստին տարածաշրջանային ինքնուրույն ռազմաքաղաքական գործոն դառնանք, որ բանակցային գործընթացից հարկ է առանձնացնել նորանկախ երկրի միջազգային ճանաչման գործընթացն ու հիմնավորապես զբաղվել դրանով, խոսել կարգավորման հայանպաստ տերմինաբանությամբ և այլն, և այլն:

Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ այս տեսակետների կրողները խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններն են ու զանազան շրջանակներ ներկայացնող փորձագիտական խմբեր, ապա հարկ կլինի փաստել, որ այս առաջարկները տիրապետող են արցախյան  հանրությունում, ասել է թե՝ կա արցախյան հանրության հստակ պատվեր ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:

Բայց նաև, նկատի ունենալով, որ նույն խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը ԼՂՀ ներկայիս նախագահի ու իշխանության քաղաքական հենարանն են, այսինքն՝ իշխանության մաս են կազմում, ապա ուղղակի անհասկանալի է, թե ինչու այդ տեսակետները պատշաճ ուշադրության չեն արժանանում, և ինչու չի կատարվում հանրային պատվերը, կամ՝ ով պիտի կատարի: Եթե, պատկերավոր ասած, կշեռքի մի նժարին քաղաքական դաշտի լուրջ ու ազդեցիկ ուժերն են, որոնցից էլ ձևավորվել է կառավարությունը և որոնք փաստորեն արտահայտում են հանրության կարծիքն ու հանրային պատվերը, ապա մյուս նժարին ովքե՞ր են: Եւ այդ ինչպե՞ս է, որ մյուս «անհայտե նժարից է կախված հանրային պատվերի կատարումը:

Այլ կերպ՝ ու՞մ համար էին լսումները:

"ԴԵՄՈ"

 

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ 

«Հայաստանն, ըստ էության, շրջափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառովե,- «Ռոսիյսկայա գազետայինե տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայաստանը արտաքին աշխարհի հետ շփման հարցում մեծ դժվարություններ ունի: Հայ ժողովրդի արմատական շահերից է բխում այդ իրավիճակը հնարավորինս արագ ապաշրջափակելըե, գտնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Աշխարհագրական ու քաղաքական ելքերը Հայաստանի համար, Լավրովի մատուցմամբ, իրականում շատ չեն: «Հենց ղարաբաղյան կարգավորումը դառնա փաստ, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին նորմալ կապեր հաստատելու արտաքին աշխարհի հետ` Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցովե:

Ամեն դեպքում, Լավրովի ներկայացմամբ, դեռեւս մինչեւ կովկասյան ճգնաժամը, որ տվյալ դեպքում ենթադրում է օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսիայի գոտում, լավ հնարավորություն էր ստեղծվել առաջընթաց ունենալու ղարաբաղյան կարգավորման մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական աջակցությամբ: «Մշակվել էր բովանդակալից փաստաթուղթ, որ նկարագրում էր կարգավորման փաստացի բոլոր սկզբունքներն ու մեխանիզմներըե,- գտնում է ՌԴ արտգործնախարարը:

Ըստ Լավրովի, դեռեւս որոշված չեն 2-3 հարց, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումներում, իսկ այդպիսիք կլինեն Ադրբեջանում նախագահական սպասվող ընտրություններից հետո:

Չորոշված հարցերի առնչությամբ Լավրովը մանրամասնել է. «Ամենից առաջ խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Մեր տպավորությունը, որպես միջնորդներից մեկի, այն է, որ լուծումը լիովին իրական է: Բնականաբար, այդ հարցի լուծումը մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին ուղիղ պայմանավորվածությունների շրջանակում, իսկ միջնորդները, որ հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբություններն ու զգայականությունը, տեսնում են այդ լուծման հնարավորությունը...ե:

Լավրովի խոսքով, օգոստոսյան իրադարձությունների ընթացքում Հայաստանի կրած դժվարությունները, հատկապես բեռնափոխադրումների հարցում, վկայում են, որ ղարաբաղյան հարցը պետք է հնարավորինս արագ կարգավորվի:

 www.azg.am

 

" ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ՀԱՄԱՁԱՅՆՎԻ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ Է" 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում համաձայնվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն կարծիքին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ընդամենը մի քանի մանր խնդիրներ են մնացել: «Կան միայն մի քանի պահեր, որոնք մենք պիտի լուծենք: Դրանք բարդ հարցեր են, որոնք, ինչպես միշտ, քննարկվում են բանակցությունների վերջում: Բայց դրանք կարող են լուծվել, եթե երկու կողմերն էլ բարի կամք դրսևորենե,- նշել է նա, չբացահայտելով, թե հատկապես որ հարցերն են մնում չլուծված:

Բրայզան հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծում են, որ հակամարտությունը պիտի լուծել հնարավորինս շուտ: Ընդսմին, նա նշել է. «Մենք կարծում ենք, որ հարկ է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ ապա ներգրավել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպեսզի բանակցությունները հասցվեն մինչև փոխզիջում, մինչև շրջանակային պայմանագիրե: «Մենք պիտի ասենք՝ այո, իրավաբանական տեսանկյունից, օրենքով, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս: Բայց, վերջիվերջո, որպեսզի բանակցությունները հանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը ևս պիտի համաձայնվի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, և մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մոտեցումներ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարավոր է, որովհետև մինչև ինչ-որ աստիճան այդ մոտեցումները համընկնում ենե,- նշել է Բրայզան: Ընդսմին նա ընդգծել է, որ նախագահներից յուրաքանչյուրը պաշտպանում է իր երկրի դիրքորոշումը և մտահոգված է նրանով, թե որքանով կարելի է վստահել մյուսին: «Քայլ առ քայլ ես տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ վստահության մակարդակն աճում է: Եւ դա լավ էե,- ամփոփել է նա:

  www.regnum.ru
 

 

www.shoushi.nk.am
կայք՝ Արցախի ու արցախցիների մասին

 Նորերս համացանցում հայտնվել է նոր կայք՝ www.shoushi.nk.am: Այն պատրաստել ու վարում է ֆրանսահայ Արմեն Ռաքեդջյանը՝ Արմեն դ Շուշին: Ինչպես ինքն է ասում՝ «Սփյուռքում երազում են Շուշիի մասին, ես ապրում եմ երազումե:

Կայքն ունի վավերագրական, պատմագիտական ու մշակութային էջեր, հոդվածներ, հարցազրույցներ, արտատպություններ, առանձնակի ուշադրություն է հատկացված վերաբնակեցմանը, մի խոսքով՝ դա կայք է Արցախի ու արցախցիների մասին: Ի դեպ, "Shoushi.nk.am"-ը առաջին կայքէջն է` պատրաստված և տեղադրված Շուշիից:

Սակայն սույն տեղեկատվությունը միայն նոր կայքը ազդարարելու նպատակ չէ, որ ունի: Ի տես և ի ցույց պատկան մարմինների հայտնում ենք, որ կայքն ունի նաև իրավական բաժին, որտեղ զետեղված են ԼՂՀ օրենքները, ավելի ստույգ՝ դրանց մի զգալի մասը: Ցավալի է, բայց փաստ՝ ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովն էլ առայսօր կայք չունի (հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը վաղուց արդեն կայք ունի): Մենք ընդունում ենք օրենքներ, բայց շահագրգռված չենք, որ դրանք մատչելի լինեն մարդկանց համար: Ապշեցուցիչն այն է, որ խորհրդարանի ունեցած ռեսուրսների պարագայում նման կայքի ստեղծումը բացարձակապես ոչ մի դժվարություն չի ներկայացնում իրենից: Համենայն դեպս, այն հանգամանքը, որ մի անհատ առանց լուրջ միջոցների կարողացել է դա անել՝ ասվածի պերճախոս վկայությունն է:

"ԴԵՄՈ"

 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է

Ստեփանակերտի մամուլի ակումբի շնորհավորանքը 

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին լույս է տեսել հայ առաջին պարբերականը՝ «Ազդարարըե: Հենց հոկտեմբերի 16-ն էլ համարվում է Հայ մամուլի օր:

Ստեփանակերտի մամուլի ակումբը (ՍՄԱ) շնորհավորում է արցախցի լրագրողներին  Հայ մամուլի օրվա առթիվ և մասնագիտական այս համահայկական տոնի առթիվ հույս է հայտնում, որ նորանկախ հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների ուղին ընտրած իշխանություններն անհետաձգելիորեն գործնական քայլեր կձեռնարկեն ինչպես երկրում չորրորդ իշխանության կայացման, խոսքի ազատության անվերապահ հաստատման եւ անկախ մամուլի ձեւավորման համար բարենպաստ հող ստեղծելու, այնպես էլ միասնական համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորման և այդ դաշտում իր ուրույն տեղը գրավելու ուղղությամբ:  ՍՄԱ-ն բոլոր լրագրողներին, լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին կոչ է անում՝ առաջնորդվելով լրագրողական համերաշխության սկզբունքով, համախմբվել եւ նպաստել այդ գործընթացներին:

 ՍՄԱ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԵՎ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԻ 

Ղարաբաղյան խնդիրը դարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման միակ խոչընդոտը: Նման կարծիք կարելի է լսել եւ Ռուսաստանի, եւ Ադրբեջանի  արտգործնախարարների շուրթերից: Ընդ որում, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման փորձից հետո միջազգային հանրությանը փորձում են համոզել, որ ղարաբաղյան կարգավորումը հնարավոր է միայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Ամենամեծ ջանքերը «համոզելուե ուղղությամբ թափում է, թերեւս, Ռուսաստանը: Հայաստանը փաստորեն շրջափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառով, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հենց ղարաբաղյան կարգավորումը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի ապահովել Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետե, - ասել է Լավրովը: Նա նշել է, որ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան փաստաթղթում տեղ գտած սկզբունքներից մնացել է համաձայնեցնել մի երկուսը, այդ թվում` Լաչինի միջանցքի մասին հարցը:

Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում կայացած Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Լավրովի այդ հայտարարությունը, նշել է, որ բանակցությունների առանցքային հարց է հանդիսանում ԼՂՀ կարգավիճակի հացը, որը պետք է որորվի այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ: Եթե ասում են, որ առանցքային հարցերը համաձայնեցված են, կարելի է ենթադրել, որ այս հարցի շուրջ եւս կա ըմբռնում, ասել է Նալբանդյանը: 

Հայաստանի արտգործնախարարի մեկնաբանությունից կարելի է ենթադրել մի քանի բան. նախ, Հայաստանը տվել է իր համաձայնությունը միջնորդների կողմից առաջարկված` կրկնակի հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ըստ երեւույթին, դրան համաձայնվել են նաեւ ԼՂՀ իշխանությունները, քանի որ նրանք դեռ չեն արտահայտել հակառակ կարծիք եւ չեն պնդել, որ հանրաքվե Ղարաբաղում արդեն անց է կացվել, եւ դա եղել է մարդկանց կամքի ազատ արտահայտություն: Երկրորդ` եթե Նալբանդյանը չի հերքել առանցքային հարցերի շուրջ համաձայնության փաստը, դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնվել է նախկին ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանների հանձնմանը, ինչը հանդիսանում է առաջարկների հիմնական սկզբունքներից մեկը: Այդ եզրակացությունն եւս չեն հերքում Ղարաբաղի իշխանությունները: Համենայնդեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Ազատ Արցախինե տված հարցազրույցում  ասել է, որ ԼՂՀ անկախությունը ենթակա չէ առեւտրի, սակայն չի հստակեցրել, թե որ ԼՂՀ-ի մասին է խոսքը` այն, որի սահմանները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ, թե՞ նախկին ԼՂԻՄ-ի: 

Հատկանշական է, որ տարածքների հանձնման մասին լուրն առաջինը տարածել է Թուրքիայի նախագահը: Երեվան կատարած այցից հետո նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահը համաձայնվել է «զավթածե տարածքների վերադարձին: Հայաստանը չի հերքել այդ «լուրըե պաշտոնական մակարդակով: Սկզբից չի արձագանքել նաեւ քաղաքական դաշտը: Սակայն  հետո տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիրքորոշումները նշված հարցի վերաբերյալ: Զարմանալի է, բայց շատերը չեն կտրուկ դեմ արտահայտվել հողերի հանձնմանը` ընդունելով այն որպես անխուսափելի զիջում:

Քաղաքագետ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Մանվել Սարգսյանի կարծիքով, Ռուսաստանը, մտնելով Թուրքիայի հետ գործարքի մեջ, փորձում է տարածաշրջան մտցնել սեփական ուժերը, ասենք` խաղաղարար ուժերի ձեւով: Քանի որ Ադրբեջանը կտրուկ դեմ է Ռուսաստանի միջնորդությանը ղարաբաղյան կարգավորման մեջ, սակայն կողմ է Թուրքիայի միջնորդությանը, Ռուսաստանը «առաջ է բրդումե Թուրքիային` որպես միջնորդ, այն պայմանով, որ տարածաշրջան կմտնեն ռուսական զորքեր եւ կկառուցվի Մոսկվային ձեռնտու երկաթգիծ: Եւ այդ ամենը` Ղարաբաղի, այսինքն` Հայաստանի հաշվին:

Ինչպես կարծում են քաղաքագետերը, տարածքների հանձնումը եւ երրորդ կողմի ուժերի տեղաբաշխումը կթուլացնի Հայաստանի դիրքերը եւ կբերի Ղարաբաղի վերջնական կործանմանը: 

Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդքան կտրուկ չէ իր գնահատականներում: ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է. «Անշուշտ, հավատում ենք, որ հարցը բանակցությունների միջոցով պետք է լուծվի, եւ Ղարաբաղը պետք է այդ բանակցությունների ուղղակի մասնակիցը դառնա: Եվ հավատում ենք, որ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումն այսօրվա փաստացի սահմաններով Ղարաբաղի անկախության ճանաչումը կլինի կամ Հայաստանի հետ նրա միացումըե:  Ընդամենը` բարի ցանկություն: Ու վերջ:

«Մենք, կարծես, համակերպվել ենք այն մտքին, որ մեզ օկուպանտ են անվանումե, - ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` «Ի պաշտպանություն ազատագրված տարածքներիե կազմակերպության կողմից հրավիրված «կլոր սեղանիե ժամանակ: «Ինչո՞ւ ենք մենք մոռացել Շահումյանի մասին: Եթե զիջում է, թող երկկողմանի լինիե, - ասել է Շիրխանյանը: Նա նշել է, որ տարածքների հանձնմանը կհետեւի Ղարաբաղի, ապա` Մեղրիի, Զանգեզուրի եւ Հայաստանի հանձնումը:

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի նկատմամբ, սխալ է: Նա նշել է, որ Անկարայի հանդեպ տարածքային պահանջները երկար տարիներ մնում էին Հայաստանի զինանոցում որպես ազդեցության գործիք: Այդ թվում` ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Կորցնելով այդ գործիքը, մենք թուլանում ենք, ասել է Օսկանյանը: 

Այս ամենը կատարվում է հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Թերեւս, դրանով կարելի է բացատրել Ադրբեջանի նախագահ Ալիեւի փոքր ինչ պասիվությունը: Սակայն, հատկանշական է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահին հեշտ կլինի որոշումներ ընդունել: Այսինքն, ընտրություններից հետո պետք է սպասել կտրուկ որոշումների: Ըստ երեւույթին, Ալիեւը պետք է համոզի իր ժողովրդին, որ Ղարաբաղը այլեւս Ադրբեջանի կազմում չի լինի: Բայց «Ղարաբաղե ասելով, նա նկատի կունենա նախկին ԼՂԻՄ-ը: Եւ այն կներկայացվի միջազգային հանրությանը որպես մեծագույն զիջում: Իսկ հայերը կստանան Հայաստանին մի փոքր երակով կպած ԼՂԻՄ, խառը սահմաններով եւ անհասկանալի կարգավիճակով:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ 



 

ԳՈՐԾԻ ԿԱՐՈՏ ԽՈՍՔԵՐ 

«Անփոփոխ է մնացել նաեւ մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի հանդեպ: Արցախի անկախությունն ու անվտանգությունը շահարկումների եւ սակարկությունների ենթակա չեն”: Դրանք տողեր են Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցից, որ նա տվել է ԼՂՀ իշխանության պաշտոնաթերթ “Ազատ Արցախին”, նախագահի պաշտոնում իր աշխատանքի մեկ տարվա կապակցությամբ:

Բակո Սահակյանի խոսքն իսկապես տպավորիչ է: Եթե Ղարաբաղի իշխանության համար անկախությունն անբեկանելի է եւ սակարկության ենթակա չէ, ապա առնվազն բացի դրվատանքից, ուրիշ որեւէ արձագանք կարծես թե համարժեք չէ: Սակայն, Ղարաբաղի անկախության, դրա անբեկանելիության մասին հայտարարությունների կապակցությամբ, լինեն դրանք Ղարաբաղի, թե Հայաստանի պաշտոնյաների մտքի արգասիքը, առաջ է գալիս թերեւս երկու էական հարց:

Նախ, ի՞նչ սահմանների մասին է խոսքը, երբ հայտարարվում է Ղարաբաղի անկախության մասին: Եթե հստակ չեն հայտարարվում սահմանները, ապա ինքնաբերաբար նշանակում է, որ անկախությունը սակարկության ենթակա չէ, սակայն սակարկության ենթակա են դրա ֆիզիկական ծավալները: Այ եթե ԼՂՀ իշխանությունը նաեւ հստակ հայտարարեր, թե պետության որ սահմանը իր համար նույնպես սակարկության ենթակա չէ, այդ դեպքում միգուցե պատկերը կլիներ ամբողջական եւ առավել հավաստի ու վստահելի: Իսկ այս դեպքում, ստացվում է, որ անկախությունն անսակարկելի է, բայց այդ անկախության համար կարելի է սակարկության հանել պետության սահմանները: Իսկ եթե վերջում ստացվի, որ ասենք անկախ Ղարաբաղը դա քաղաք-պետություն Ստեփանակերտն է: Չէ՞ որ կարող է ստացվել եւ այդպես, եթե չի խոսվում նաեւ սահմանների, անկախ պետության տարածքի որեւէ ծավալի անսակարկելիության մասին:

Երկրորդ հարցն այն է, որ հայտարարելով Ղարաբաղի անկախության անսակարկելիության մասին, Ղարաբաղի իշխանությունը, ընդ որում ոչ միայն նոր նախագահը, այլ նաեւ հինը` Արկադի Ղուկասյանը, բացարձակապես որեւէ ձայն չէին հանում եւ չեն հանում, երբ Հայաստանի իշխանությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են ինչ որ հանրաքվեի կամ պլեբեսցիտի մասին: Լավ, պլեբեսցիտը գուցե անծանոթ բառ է, բայց հանրաքվեի մասին հայտարարում են առ այսօր, մինչդեռ Ղարաբաղից ոչ մի պաշտոնական արձագանք: Մինչդեռ, եթե ԼՂՀ ղեկավարության համար անկախությունն անքննարկելի եւ անսակարկելի է, ապա պետք է որ լիներ հայտարարություն, ուղղված միջնորդներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին, առ այն, որ Ղարաբաղը կոչ է անում նրանց “այսպես կոչված Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում” ավելորդ ժամանակ չվատնել հանրաքվեի վերաբերյալ ինչ որ համաձայնության գալու համար: Եթե նույնիսկ Ղարաբաղի իշխանությունը հարյուր հիսուն տոկոս վստահություն ունի, որ հանրաքվեի ելքը լինելու է հօգուտ անկախության, միեւնույն է, միայն այն, որ քննարկվում է այդ հարցը եւ Ղարաբաղի իշխանությունը դրան չի արձագանքում, արդեն իսկ կասկածի տակ է առնում անկախության անսակարկելիության մասին հայտարարությունը: Այդ դեպքում գուցե տեղին կլիներ ասել ոչ թե “սակարկելի չէ անկախությունը”, այլ ասել, թե “ինչքան ուզում եք սակարկեք, միեւնույն է, անկախությունից բացի ուրիշ բանի կողմ քվեարկող չի լինի”: Այդպես կլինի ավելի ազնիվ, եւ ամենից կարեւորը` կլինի ավելի ճկուն եւ հաստատուն: Այլապես ստացվում է, որ Ղարաբաղը խոսում է մի բանի մասին, ինչին հակառակ տեղի ունեցող գործընթացին հետեւում է կողմնակի դիտորդի կարգավիճակով, փոխանակ դառնալու այդ գործընթացի ակտիվ ընդդիմախոս:

Ղարաբաղի իշխանությունն, օրինակ, կարող է հայտարարել, որ դեմ է կարգավիճակի հարցի քննարկմանը, եւ փոխարենն առաջ քաշել բանակցության սեփական օրակարգը` Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարաբերության ձեւավորման եւ զարգացման վերաբերյալ: Ինչ խոսք, այդ նախաձեռնությունը, մեղմ ասած, կարող էր արհամարհվել, բայց երեւի թե ոչ ավելի, քան ասենք Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Մինչդեռ նախագահի ընտրության Ղարաբաղի իշխանությունը գնում է աներկբա, իսկ ահա բանակցային սեփական օրակարգ առաջ քաշելը, չգիտես ինչու, համարում է ավելորդ` ըստ երեւույթին:

 ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
www.lragir.am

 

 համահայկական

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ 

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը: Անկեղծորեն ասած՝ ես, ինչպես նաեւ, համոզված եմ, իմ բազմաթիվ համաքաղաքացիներ, տեղյակ չեմ Սարգսյան-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակին, ուստի ստիպված եմ դատողություններ անել մամուլում դրա արծարծումներից եւ, որքան էլ տարօրինակ լինի՝ Թուրքիայի նախագահի մեկնաբանություններից:

Դատելով Գյուլի ասածներից՝ չի քննարկվել Ցեղասպանության թեման, սահմանների բացման մասին «կեսբերանե են խոսել, դրա փոխարեն հիմնականում քննարկվել է ղարաբաղյան կարգավորումը: Կարծում էինք, որ հարաբերությունների տեւական սառեցումից հետո Հայաստանն ու Թուրքիան պիտի որ ավելի շատ հարցեր ունենային քննարկելու, եւ այդ հարցերի ցանկում Ղարաբաղը տրամաբանորեն չպիտի առաջին հորիզոնականում լիներ: Բայց Գյուլի ասածներից կարելի է ենթադրել, որ միայն Ղարաբաղի հարցն է քննարկվել, ավելին՝ ՀՀ նախագահը, Գյուլի ընկալմամբ, պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանին վերադարձնելու տարածքները:

Կատարվածը մեզ մեկ անգամ եւս բերում է այն համոզման, որ վաղուց ժամանակն է հստակեցնելու երկու հայկական պետությունների դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, վաղուց ժամանակն է հստակեցնելու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի իրավունքների եւ պատասխանատվության չափը, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղն ու դերը: Քանի դեռ սա չի արվում՝ նման կազուսները շարունակվելու են:

Ինձ մի հանգամանք է ապշեցնում՝ որտեղի՞ց այն վստահությունը, որ ԼՂՀ-ն ընդունելու է ցանկացած տարբերակ: Որպես ԼՂՀ քաղաքացի ես միանշանակ դա չէի պնդի անգամ իշխանությունների մասով, ինչ մնում է ղարաբաղյան հանրությանը, ապա այսօր առկա տրամադրությունները «վստահե մարդկանց համար լավատեսական ոչինչ չեն պարունակում:

Համենայն դեպս, Արցախում երբեք էլ ինքնահրկիզումը հարգի չի եղել:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԱՐՑԱԽԸ ՏՈՏԵՄ ԿԱՄ ՄՈՒՄԻԱ ՉԷ, ԱՅԼ՝ ԲԱԲԱԽՈՂ ՍԻՐՏ

հատվածներ համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովում ունեցած ելույթից

Ծաղկաձոր, 17-18 սեպտեմբեր, 2008թ. 

ԱՐՑԱԽԸ ՏՈՏԵՄ ԿԱՄ ՄՈՒՄԻԱ ՉԷ, ԱՅԼ՝ ԲԱԲԱԽՈՂ ՍԻՐՏ

հատվածներ համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովում ունեցած ելույթից

Ծաղկաձոր, 17-18 սեպտեմբեր, 2008թ.

 Այժմ՝ բուն թեմայի մասին:

Ցանկացած երկրի համար կարեւոր է ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը հասկանալի ու ընկալելի լինելու համար: Խնդրո առարկայի շուրջ ԼՂՀ-ում տիրող իրավիճակը պատկերացնելու համար նախ ներկայացնեմ արցախյան տեղեկատվական դաշտը, ապա առկա խնդիրները դիտարկենք նույն դաշտի շրջանակներում և ապա համահայկական հարթության մեջ:

Արցախյան տեղեկատվական դաշտը, մեղմ ասած, հարուստ չէ և անգամ իր ներկայիս տեսքով ու կառուցվածքային էությամբ չի համապատասխանում 21-րդ դարի տեղեկատվական չափանիշներին ու երկրորդ հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ պաշարներին:

Եթե տպագիր ԶԼՄ-ներում որոշակի բազմազանություն կա, այն է՝ հանրապետական և շրջանային պաշտոնաթերթերից բացի կա կուսակցական մամուլ, կա «Դեմոե հանրային թերթը, պաշտպանության ու կրթության նախարարություններն ունեն թերթեր, որոնք, հասկանալի պատճառներով, ամենամեծ տպաքանակն ունեն, կան նաև այլ թերթեր ու թերթուկներ, ապա էլեկտրոնային լրատվական դաշտն ուղղակի աղքատիկ է: Հանրապետությունում գործում է ընդամենը մեկ հեռուստաընկերություն՝ Արցախի հանրային հեռուստաընկերությունը, որը նախկին պետական հեռուստատեսությունն է: Նրա կարգավիճակը փոխվել է մի քանի տարի առաջ՝ արցախյան լրագրողական ընտանիքի առաջադեմ հատվածի ջանքերով: Սակայն ցավալի է, բայց փաստ՝ դա եղել է ընդամենը ցուցանակի փոփոխություն, իրականում հեռուստատեսությունն իր էությամբ մնացել է նույն պետականը՝ բառի խորհրդային և ոչ լավագույն իմաստով: Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները չկան անկախ հեռուստաընկերությունների ստեղծման ու գործունեության համար:

Մի հեռուստաընկերության գերիշխանությունն էլ հենց տեղեկատվական դաշտի հիմնական խոչընդոտներից է: Որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի տպագիր միջոց չի կարող մրցակցել հեռուստատեսության հետ: Արդյունքում արցախցին զրկված է տեղեկատվության տարբեր հավասարազոր աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:

Որքան էլ զարմանալի լինի՝ հանրապետությունում չկա գոնե մեկ լրատվական գործակալություն, որի միջոցով երկիրը կարող էր արտաքին աշխարհի հետ սեփական տեղեկատվական խողովակ ունենալ: Նորերս իր գործունեությունը դադարեցրել է միակ էլեկտրոնային թերթը, որն աշխատում էր ամենօրյա ռեժիմով: Խոսքը «Ղարաբաղ-օփենե էլեկտրոնային թերթի մասին է, որը կարճ ժամանակում դարձել էր տեղեկատվության արժանահավատ ու ազդեցիկ աղբյուր, որից օգտվում էին շատուշատ երկրներում: Այն, ինչ արել են 2-3 լրագրողներ, այն էլ՝ սոսկ էնտուզիազմի շնորհիվ, ուղղակի ուսանելի է: Նրանք արել են այն, ինչ չի կարողանում անել մի ամբողջ պետություն:

Արցախում շատ քիչ են կայքերը, պետական գերատեսչություններինը՝ հատկապես, արդի չափանիշներին համապատասխանողները՝ նամանավանդ: Թող ներվի համեմատությունը, բայց եթե «Ալ-Քաիդանե, ինչպես կարելի է տեղեկանալ համացանցից, ունի 5000 կայք, ապա արցախյան երկրորդ պետականությունը 5 կարգին կայք էլ չունի:

Այս պարագայում, կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու հեռանկարների մասին կարելի է խոսել խիստ վերապահումով: Նաև հասկանալի է, որ երկրում կա տեղեկատվության մատչելիության պրոբլեմ:

Ինչ որ է, ահա այսպիսի ռեսուրսներով ու այսպիսի հոգեբանությամբ մենք վարում ենք ներքին և արտաքին տեղեկատվական քաղաքականություն: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:

Ներքին տեղեկատվական քաղաքականությունը մեզ մոտ մեծամասամբ վերածվել է իշխանությունների պարզամիտ գովքի և բացարձակապես հաշվի չի առնվում հասարակական կարծիքը: Քաղաքացին երբեք չի իմանում, թե ինչու ազատեցին այս մի պաշտոնյային և ինչու նշանակեցին այն մյուսին, ինչու կրճատվեց այս մի գերատեսչությունը և ստեղծվեց այն մյուսը: Ընդհանրապես, մտքերի փոխանակությունը, բանավեճը «որպես դասակարգե վաղուց արդեն վերացած են: Արցախյան հեռուստատեսությունում թոք-շոու հասկացությունը մնում է որպես անմատչելի երևույթ: Չեմ կարող այս առնչությամբ չմեջբերել Իգոր Մուրադյանի դիպուկ միտքը՝ «պարզվեց, որ թշնամու վրա կրակելն ավելի հեշտ է, քան հայրենակիցների հետ հայրենիքի ճակատագիրը քննարկելըե:

Այս վիճակը, կարծես թե, ճչացող է դարձել բոլորի, այդ թվում՝ իշխանությունների համար: Այն տպավորությունն է, որ մեզ մոտ արդեն ընկալվում է այն միտքը, որ այսպես շարունակել չի կարելի: Վերջերս Արցախում վերջապես օրախնդիր է դարձել տեղեկատվական քաղաքականություն ունենալու թեման, այն աստիճան, որ այս մասին խոսում են բոլորը: Սա, ըստ իս, հակառակ ծայրահեղությունն է այն բանի, երբ ոչ ոք այս թեման առանձնապես չէր կարևորում: Մարդիկ, պաշտոնյաներ, բանուգործ թողած՝ խոսում են տեղեկատվական քաղաքականություն մշակելու մասին, այնքան կարևորելով դրա անհրաժեշտությունը, որ, կամա թե ակամա, ստվերում են իրենց իսկ գործի, իրենց իսկ անմիջական պարտականությունների կատարման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Մինչդեռ հենց գործի առկայությամբ, գործի չափով է պայմանավորված տեղեկատվական քաղաքականության հաջողության կամ անհաջողության չափը: Իսկ դրա համար պարզապես պետք է նախևառաջ արդիականացնել-արդյունավետացնել պետական կառավարման համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը ցածր է: Հսկայական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ են ներդրված այս համակարգում, բայց արդյունքը քիչ է:  Եթե վերանայվի պետական կառավարման համակարգի նկատմամբ մոտեցումը ու դրական տեղաշարժեր լինեն, եթե ռեալ գործ արվի, ապա տեղեկատվական քաղաքականությունն ինքնաբերաբար կփոխվի, չուզենք էլ՝ կփոխվի:

Տեղեկատվական դաշտի հիմնախնդիրները, որպես կանոն, չեն դիտարկվում պատճառահետևանքային կապերի մեջ, չեն քննարկվում իրերի ընդհանուր վիճակի համատեքստում: Մինչդեռ դրանք չի կարելի դիտարկել ընդհանուր քաղաքական վիճակից անջատ, ավելին՝ տեղեկատվական ոլորտի ներկայիս վիճակը ուղիղ համեմատական է կամ անմիջական արտացոլանքն է քաղաքական վիճակի: Այսպես, հրապարակային քննարկումների ու բանավեճերի բացակայությունն արդյունք է քաղաքական կյանքում տիրող վիճակի:

Մեկ տարի առաջ ԼՂՀ-ում կայացած 4-րդ նախագահական ընտրությունները պատմության մեջ կմնան նաև մի տարօրինակ նորամուծությամբ, այն է՝ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների խաչասերմամբ: Նույնիսկ ընտրությունները բարձր գնահատած և Արցախի նկատմամբ ընդգծված բարյացակամություն ցուցաբերած միջազգային դիտորդներն էին տարակուսած այդ փաստից: Հատկանշական է չեխ դիտորդ, «Բերկուտե ՀԿ ներկայացուցիչ Յանա Գրադիլկովայի կարծիքը. «Միասնական թեկնածուի գաղափարն ինձ համար մի բան է, որ հակասում է ժողովրդավարության չափանիշներին, բայց եթե այն ընդունելի է այս հողի վրա ապրող մարդկանց համար, ապա կարելի է այն հաջող պրոեկտ անվանելե:

Ասվածում թաքուն հանդիմանություն կա, և մեզ համար վիրավորական պիտի դա հնչեր: Իսկ ի՞նչ է ասվել «տողատակինե: Այդ նույնն է, թե ասվի՝ ֆուտբոլ սովորաբար խաղում են երկու դարպասներով, բայց եթե այս հողի վրա ապրող մարդկանց համար ընդունելի է մեկ դարպասով խաղալը, ապա... Այսքանից հետո ուրիշ բան չեմ ասում՝ խաղի միդարպասանի մեր կանոններով մենք ու՞մ հետ ենք խաղալու-մրցելու:

Փաստն այն է, որ մեզ մոտ միասնականության գաղափարը ֆետիշացվել է ու հանգեցրել այլակարծության վերացմանը:

Այժմ՝ արտաքին տեղեկատվական քաղաքականության մասին: Մեզ մոտ ընդունված է այն կարծիքը, որ տեղեկատվական պատերազմում մենք տանուլ ենք տալիս:

Այս հարցում ևս կարծիքս նույնն է՝ տեղեկատվական քաղաքականությունն ածանցյալ է մեծ քաղաքականությունից: Հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն վարել, եթե չկա ընդհանրապես արտաքին քաղաքականություն, քանի դեռ չունենք իրական քաղաքականություն՝ «ռեալ պոլիտիկե:

Մեզ մոտ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը հանգեցրել են ադրբեջանական քարոզչամեքենայի սադրանքներին պատասխանելուն: Մամուլը հեղեղվում է այսպիսի նյութերով, որոնք հակառակ արդյունքն են տալիս՝ նպաստելով այս կամ այն սադրանքի հրապարակային տարածմանը:  Արտաքին տեղեկատվական ակտիվությունն այն չէ, երբ դու պատասխանում ես դիմացինի ամեն մի քայլին, այլ երբ ինքդ ես քայլ անում:

Այսպիսի, կատակով ասված՝ պատասխանատու մարտավարությունը բխում է մեր արտաքին քաղաքականության էությունից: Արցախյան դիվանագիտության հիմնական թերությունը դրա իրավիճակային ու անդրադարձային բնույթն է, երբ մենք նախաձեռնազուրկ կեցվածք ենք ընդունում և ընդամենը պատասխանում կամ չպատասխանում Ադրբեջանի այս կամ այն քայլին:

Ինչ որ է, իմ եզրակացությունն այն է, որ ներկայիս պայմաններում սեփական ռեսուրսներով ու սեփական տեղեկատվական դաշտում պարփակված լինելով, հնարավոր չէ լուծել առկա խնդիրները: Դրանք նպատակահարմար կլինի դիտարկել համահայկական հարթության մեջ, եթե կա, իհարկե, նման միասնական հարթություն: Մենք սիրում ենք խոսել ՀՀ - ԼՂՀ - Սփյուռք եռամիասնության մասին, սակայն, ցավալի է, որ տեղեկատվության ոլորտում սույն եռամիասնությունը ոչ միայն ապահովված չէ, այլև դրա ռեսուրսների չնչին մասն է օգտագործվում:

 

Սփյուռքը նախապատվությունը տալիս է միայնումիայն բարեգործական ու սոցիալական ծրագրերին և համագործակցում է միայնումիայն իշխանությունների հետ: Սփյուռքն առայժմ հասու չի լինում այն պարզ ճշմարտությանը, որ միայն ազատ մարդիկ կարող են շենացնել հայրենիքը, ոչ թե (կամ՝ ոչ միայն) կուշտ, այլ առաջին հերթին՝ ազատ ու հպարտ մարդիկ:

Մենք էլ մեր հերթին արատավոր վերաբերմունք ունենք Սփյուռքի նկատմամբ: Սփյուռքը մենք ընկալում ենք որպես «կթան կովե կամ «փողի քսակե: Բայց արդյո՞ք Սփյուռքից մեր ակնկալիքը միայն դրամահավաք-հեռուստամարաթոնն է, այլ կերպ՝ արդյո՞ք մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը դրամից բացի մեզ ուրիշ բան չունեն տալու: Այս հարցը շաղկապվում է մեկ այլ կարևոր ու  օրակարգային հարցով՝ իսկ մենք Սփյուռքին որևէ բան չունե՞նք տալու (թե չէ՝ միայն ստանալու մասին ենք մտածում):

Համոզված եմ՝ վաղուց արդեն ժամանակն է և շատ ավելի տրամաբանական կլիներ դրամահավաքի փոխարեն տրամահավաք անցկացնել, մարաթոնի փոխարեն կազմակերպել գաղափարաթոն, ժողովել լավագույն գաղափարներն ու ծրագրերը և դրանց հեղինակներին, մշակել հայրենիքի ու համայն հայության զարգացման համապարփակ ծրագիր ու մտածել համատեղ ուժերով դրա իրականացման մասին: Կարճ ասած՝ հերիք է Սփյուռքին կթան կովի տեղ դնել, հարկավոր է «մարդատեղ դնելե նրան: Ու նաև մտածել, թե ինչ կարող ենք անել արտերկրում հայապահպանության, հայատառ ու օտարագիր հայկական մամուլի, համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծման ուղղությամբ, թե ինչպես կարող ենք զորավիգ լինել Ցեղասպանության ու Արցախի դատի ճանաչմանը: Փող կա, խնդիրը գումարը չէ, խնդիրը խելքն է, ազնվությունն ու հայրենասիրությունը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

"ԴՐՍՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐ ԿԱՆ" 

Ֆրանսիայի քաղաքացի, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի բնակարանի դուռը չի բացվում ոչ մեկի առջեւ:

Երբ «Ա1+ե-ի լրագրողը թակեց Հացպանյանի բնակարանի դուռը, ներսից լսվեց նրա երեխայի ձայնը. «Դրսում սրիկաներ կան, այս իսկ պատճառով չենք ցանկանում դուռը բացելե:

Բնակարանի դռան մոտ այսօր կեսօրին քաղաքացիական հագուստով երկու երիտասարդ էին կանգնած, որոնք ներկայացան որպես Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներ` չնշելով, սակայն, իրենց անուն-ազգանունը եւ զբաղեցրած պաշտոնը:

Ի պատասխան մեր հարցերին` նրանք միայն տեղեկացրին, որ Սարգիս Հացպանյանը չունի Հայաստանում կեցության կարգավիճակ, այդ իսկ պատճառով եկել են այստեղ եւ մնալու են այնքան, մինչեւ Հացպանյանը իր կամքով դուրս գա տնից:

ԱԺ «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով նույնպես ցանկացել էր մտնել Հացպանյանի տուն, բայց ապարդյուն, ասաց, որ նրա կինը՝ տիկին Հասմիկը, դռան ետեւից իրեն փոխանցել է, որ իրենց այսօր ասել են, թե մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն է ստորագրել, որով 10 տարով Սարգիսին զրկել է Հայաստանում ապրելու իրավունքից: Մարտի 1-ից ընդհատակում գտնվող Սարգիս Հացպանյանի ընտանիքին այդ մասին տեղյակ չեն պահել:

Այսօր առավոտվանից Անահիտ Բախշյանը ցանկանում է խոսել Սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ` ճշտելու համար. «Ամեն սփյուռքահայի իր քաղաքական հայացքների համար եթե պիտի հետապնդե՞ն եւ ով քաղաքականության մեջ իրենց քիմքին համապատասխան չի` արտաքսեն, բա Սփյուռքի նախարարությունը մեզ ինչի՞ է պետքե:

Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը մարտի 1-ից հետո միայն երեկ է վերադարձել տուն, ինչից 10 րոպե հետո ոստիկանները շրջապատել են նրա բնակարանը եւ շարունակվում է մինչեւ հիմա:

 www.a1plus.am
09 Հոկտեմբերի, 2008

 

 

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ ՀՍԿՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 

Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի երեւանյան տունը հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մասին նա հայտնեց «Ազատությունե ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:

«Մարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել: Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտելե, - պատմեց Սարգիս Հացպանյանը:

Նա տեղյակ չէ` արդյոք իրեն որեւէ մեղադրանք առաջադրվա՞ծ է. - «Ես դա չգիտեմ, քանի որ իրենց հետ ոչ մի շփում չեմ ունեցել: Միակ շփումը, որ ես իրենց հետ ունեցել եմ, եղել է մարտի 1-ի առավոտյան, քանի որ իրենք առանց ներկայանալու նույնիսկ մեզ բոլորիս խոշտանգել են, ջարդել են, փշրել են: Ամսի [փետրվարի] 20-ին Ֆրանսիայի հյուպատոսը եկել է, որպեսզի ես իրենց հետ միասին մեկնեմ Ֆրանսիայի դեսպանություն ու այդտեղ ապաստանեմ: Ես ասել եմ, որ ես իմ ճակատագիրը ոչ թե Ֆրանսիայի Հանրապետության, այլ Հայաստանի ժողովրդի հետ եմ կապելե:

Հացպանյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից իր տան հսկողության մասին հեռախոսով պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր հյուպատոս Ժակի Շարոտին: Հեռախոսազրույցը ձայնագրվել է, ուղարկվել Ստոկհոլմ եւ հավանաբար վաղը կհանձնվի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հացպանյանի վկայությամբ` Շվեդիայի պատգամավորները վաղը Եվրախորհրդում բարձրացնելու են այս հարցը:

Նրա խոսքերով` Ֆրանսիայի հյուպատոսը խոստացել է պարզել, թե ինչ է կատարվում. - «Որովհետեւ, ասում է, «ըստ մեր ունեցած տվյալների, դուք առայսօր Հայաստանի Հանրապետությունում որեւէ օրենքի խախտում չեք կատարել, որեւէ դատավորի սանկցիա չկա, որեւէ դատախազի ցուցմունք չկա, ոչ մի բան չկա ձեր հանդեպ, մենք զարմացած ենք այս եղելությունից, անակնկալ էե:

Սարգիս Հացպանյանը փոխանցեց նաեւ լրագրողներից իր լսածը, ըստ որի` ոստիկանները հայտարարել են, թե իրեն Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու որոշում կա:

 Հովհաննես Շողիկյան
www.azatutyun.am

 

ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ 

Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ: Այդ մասին շատ լավ գիտեն եւ Ռ. Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված համաժողովրդական շարժման կողմնակիցն է: Մարտի 1-ի սպանդից հետո Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը: Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն` հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից:

Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ սարսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները: Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնություններըե:

www.lragir.am

 

ՍԱ ՄԻԱՅՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ

կամ՝ մեր ուժը մեր բազմազանությա՞ն, թե՞ «հավսար, զգաստե-ի մեջ է

 Սարգիս Հացպանյանի պատմությունը ցավալի է մի քանի առումներով:

Նախ՝ հերթական անգամ համոզվում ես, թե որքան փխրուն են մարդու իրավունքները, և թե որքան անպաշտպան է մարդը:

Երկրորդ՝ ողբերգազավեշտ է այն, որ որոնվում էր...հայրենասեր: Քաղաքակիրթ երկրներում «wantedե պիտակը միանգամայն այլ խավերի ներկայացուցիչներին են կպցնում: Ողբերգություն է, երբ Հայրենասերը հետապնդվում է Հայրենիքում:

Ողբերգության երրորդ առանցքը Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքն է: Մենք մեկ անգամ ևս սփյուռքահայերին հոդաբաշխ ձևով հասկացրինք, որ նրանց գործը մեզ փող տալն է միայն, այն էլ պայմանով, որ քիթները չխոթեն մեր գործերի մեջ: Այս ենթատեքստում ուղղակի զավեշտական է հնչում այն պնդումը, որ հայրենիքը կարող է շենացվել համայն հայության միջոցով: Ըստ երևույթին, հարկ էր ճշտել՝ ոչ թե միջոցով, այլ միջոցներով:

Եւ, վերջապես, ցավալի է այն, որ չհասցրինք վայելել ՀՀ նախագահի այն ճշմարիտ միտքը, որ հայության ուժը նրա բազմազանության մեջ է, երբ մեկ անգամ ևս պարզվեց, որ հայության ուժը «հավսար, զգաստե-ի մեջ է: Ուրիշ ի՞նչ եզրակացնես, երբ մարդ հետապնդվում է այլակարծության համար:

Պատիվ ունեմ ճանաչելու Սարգիս Հացպանյան մարդուն, հայրենասերին, մտավորականին, կարող եմ վկայել հայրենանվիրման նրա բազմաթիվ դրսևորումների մասին ու ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր հենց նրա նմանն է որոնվում: Այս ցավը միայն նրանը չէ, բարիկադված դռան ետևում ծվարած ու վախվորած նրա զավակներինը չէ, այլ բոլորինս ու մեր զավակներինը:

 ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
10 հոկտեմբերի
www.lragir.am

 

Սարգիս Հացպանյանը տուգանվեց 50 հազար դրամով 

Ֆրանսահայ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ինչպես «Ազատությունե ռադիոկայանին ուրբաթ ուշ երեկոյան փոխանցեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով:

Ըստ Էլբակյանի, Հացպանյանը տուգանվել է «Վարչական իրավախախտումների մասինե օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ «առանց քաղաքացիական հատուկ կեցության իրավունքի Հայաստան մուտք գործելու համարե:

Փաստաբանն ասաց, որ ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. - «Դա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքըե: Էլբակյանը ասաց նաեւ, որ կասկածում է, թե այդ փաստաթուղթը կարող է եւ պատրաստված լինել ոստիկանությունում, քանի որ ոչ կնիք կա , ոչ էլ՝ «իսկականի հետ ճիշտ էե բառերը:

«Սա ապօրինություն էր, բնականաբար, մենք պետք է բողոքարկենք ե’ւ ոստիկանության որոշումը, ե’ւ կարգադրությունը: Եթե մի կարգադրություն կայացվել է մարտի 10-ին եւ դրա մասին մենք տեղեկանում ենք հիմա, դա չի կարող համարվել օրինականե, - հավելեց փաստաբանը:

«Ոստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբե, - «Ազատությունե ռադիոկայանին ասաց Հացպանյանը:

Նա հավելեց, որ ոստիկանությունում իրեն տրամադրել են նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթղթի լուսապատճեն, համաձայն որի՝ վարչության պետը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը: Փաստաթղթում, ըստ Հացպանյանի, նշված է, որ անվավեր է ճանաչվում իր՝ 10 տարվա քաղաքացիական հատուկ կեցության փաստաթուղթը:

«Այդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթիե, - ասաց Հացպանյանը` հավելելով. - «Ապօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնաե:

 

Սարգիս Հացպանյանը քաղաքական ապաստան է խնդրում Ղարաբաղում

Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով գրավոր դիմել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին նա այսօր հայտնեց «Ազատությունե ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նախկին ազատամարտիկը նույն հարցով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ, խնդրելով գոնե քննարկել իր դիմումը, քանի որ, Հացպանյանի խոսքերով` «վտանգը լուրջ է, ինձ կարող են ապօրինի արտաքսել Հայաստանից, այդ դեպքում, միակ տեղը, որ կգամ` Լեռնային Ղարաբաղն է, ուրիշ տեղ ես չեմ գնաե:

 13 հոկտեմբերի
Armenialiberty.am

  

Ի դեպ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. "ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵՆՔ. ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է" 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորմալ է գնահատում ԱՄՆ կատարած իր այցը. «Երկու եւ կես օրվա համար հագեցած ծրագիր էր: Ամենից ջերմ եւ հուզիչը համայնքի, հատկապես հայկական դպրոցի սաների հետ հանդիպումն էր: Սուրբ Վարդան եկեղեցի եկած երեխաներին եւս ասացի, որ մենք պետք է հանդուրժողական եւ մրցունակ լինենք եւ մեր ուժը մեր բազմազանության մեջ էե:

www.azg.am
30/09/2008 

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ

(սկիզբը նախորդ համարներում)

 Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

 

ԱՄՓՈՓՈՒՄ 

Դարերի բերումով հայ ժողովուրդն ստեղծել է բարոյահոգեբանական, հասարակական, միջանձնային հարաբերությունների իռացիոնալ մի միջավայր, որը կաշկանդում է իր իսկ արդյունավետ  զարգացումը, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում սպառնում սեփական անվտանգությանը: Լուծման ռացիոնալ առաջարկները, ինչպես նշվել է սույն գրքի այլ հատվածներում, դժվար թե ի զորու լինեն շտկել իրավիճակը պահանջվող ժամկետում: Հարկավոր է ունենալ իռացիոնալ այս վիճակը ջարդելու ունակ համակարգ: Եվ որպես այդպիսին ներկայանում է կոնսերվատիվ հեղափոխության իրականացումը` գրեթե այլընտրանք չունենալով: Այս հեղափոխության դեպքում, ինչպես արդեն ասվել է, հասարակությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ է գնում, այլ` ետ դեպի իր անցյալի որևէ հերոսական, ընդօրինակման արժանի փուլը: Եվ  խոսքն ամենևին ամբողջական վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա է ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը:

Գրեթե այլընտրանք չունենալով հանդերձ, կոնսերվատիվ հեղափոխության իրականացումն ամենևին դյուրին չէ, բայց և սույն գրքում բերված օրինակներն ապացուցում են այդ մեթոդի ոչ ուտոպիական լինելը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի Նվիրյալների խումբը, որի կազմում դասական քաղաքագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են և խմբի հիմքն են կազմելու էզոթերիկայից և ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ,

- հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող, հասարակության առջև ծառացած ԽՆԴԻՐԸ, որի կարգավորումը կհանգեցնի ազգային վերափոխման,

- ընդունի, որ մարդու գեների մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը և համապատասխան ազդման (ոչ ստանդարտ) համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է մարդու մոտ գրգռել նրա պատմության այս կամ այլ շրջանի «գենային կոդըե,

- պարզի, թե մեր պատմության հերոսական ո՞ր շրջանը կարելի է համարել վերականգնման արժանի (Նժդեհի պատկերացումներով` դա մամիկոնյանների շրջանի Հայաստանն է, որոշ քաղաքագետներ հին-արիական շրջանն են տեսնում որպես այդպիսին), վեր հանի այդ ժամանակվա արժեքային համակարգը,

- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ մասին ունեցած բավարար տեղեկությունների հիման վրա մշակի ԳԵՐԽՆԴԻՐ, որը կլինի ներդաշնակ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՆ և որին ձգտելու ճանապարհին հասարակությունը կլուծի իր առջև դրված  ԽՆԴԻՐԸ,

- գիտակցի, որ մարդու հնարավորությունները չեն սահմանափակվում ներկա, պարզունակ դրսևորումներով և որ  մարդու հոգու ԳԱՂՏՆԻ ՈՒԺԻ բանալին գտնելու դեպքում կարելի է անճանաչելիորեն կերպափոխել նրան,

- ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻՑ և ԳԵՐԽՆԴՐԻՑ ելնելով` սահմանի  ազգի համար համամարդկային առաքելություն, որի առկայությունն արմատապես կփոխի հայի վերաբերմունքն իր ազգակցի հանդեպ  և վերջինս բնազդային «թշնամուցե կվերածվի գաղափարակրի և զինակցի` մեծ իդեալին հասնելու ճանապարհին: Այդ դեպքում սփյուռքի հայը կիմանա, թե որն է իմաստն իր հայ մնալու և իրեն տարակուսանքով նման հարց չի տա: Հայը կարեկից կլինի հային ավելի, քան 1988-ին էր: Այդ դեպքում պարզ կլինեն հաճախ հնչող այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են` հանուն ինչի՞ լինեմ ազնիվ,  օրինապահ, հարկերը վճարեմ և այն, և այլն,    

- մշակի մարդու ենթագիտակցության վրա գրոհելու համար (հանրային գիտակցության խաթարված լինելու պատճառով) նախատեսված Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգ, որը նպատակ կունենա արթնացնել նրա գենային հիշողությունը:

Կոնսերվատիվ հեղափոխություն իրականացրած այլ ժողովուրդների վերը ներկայացված փորձը հաշվի առնելով, ցանկալի է, որ Ազդման Ոչ Ստանդարտ Համակարգն իր մեջ ներառի`

- Արտառոց հատկանիշներով օժտված, Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ Առաքելակիր-առաջնորդի(ների) կայացումը,

  - հանրության մոտ Առաքելակիր-առաջնորդի սպասման ձևավորումը, առաջնորդ, ով կվերադարձնի հերոսական հին շրջանը,

-  հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության մոտ,

-վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,

- հայկական ավետարանի կազմումը` կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխությունների  իրականացմամբ,     

-հայկական էպոսի և բանահյուսության մյուս դրսևորումների մեջ առկա գաղտնիքների պարզումը և քաղաքականության գործիքները դրանցով շաղախումը,

- հայկական էպոսի, լեգենդների, հերոսական պատումների հանրամատչելի տարբերակների ստեղծումը և տարածումը,

- հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,       

-  հայի բարոյական կոդեքս-կանոնագրքի կազմումը,

- հանրությանն ակտիվացնելու կամ զգոն պահելու համար ներքին (եթե անհրաժեշտությունը կա) և արտաքին թշնամու կերպարի ձևավորումը,

- ազդու կարգախոսների ստեղծումը,

- ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների ստեղծումը,

ազդման ոչ ստանդարտ մեթոդներին տիրապետող հռետորների ձևավորումը,

-ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթքարոզչամիջոցի ստեղծումը,

- ենթագիտակցության վրա շռնդալից ազդեցության ունեցող, գիտակցությունը շրջանցող երաժշտության (համակարգի) ստեղծումը,

- հանրային գիտակցության վրա ազդող ծեսերի, տոների ստեղծումը,

- վերիշխանական բարոյական դատարանի ստեղծումը,  

- մոգական խորհրդանիշների ստեղծումը,

- հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,

- համապատասխան հասարակական Շարժման ստեղծումը,        

- հաշվի առնելով հայի զգացմունքային լինելը` դեպի նրա սիրտ տանող «ճանապարհիե հայտնաբերումը, 

- խստագույն կանոնակարգով առաջնորդվող էլիտայի ձևավորումը,

- հասարակական աջակցությունն ապահելու նպատակով Շարժման արտաքին գործունեության կառնավալային պրակտիկայի կիրառումը,

- Շարժումը հանրությանը որպես ուժի կրողի ներկայացումը և այլն:

Օգտակար կարող է լինել Շարժումն ա’յն մարզի կամ շրջանի ներկայացուցիչների ղեկավարմանը հանձնելը, որի բնակիչներն արդարության, պետականության ընկալման առումով առավել պիտանի են:

Այս խնդիրները լուծելուն զուգընթաց անհրաժեշտ է իրականացնել հասարակության կազմակերպում ներքևից, քանի որ մեր հանրությունն իր պատմության պատճառով որպես սոցիում գոյություն չունի և այն իրենից միայնակ անհատների բազմություն է ներկայացնում: Հանրությանը հարկավոր են փոքրիկ հաղթանակներ, որոնց ձեռքբերման ճանապարհին մարդիկ կհամոզվեն, որ երկրում իրենցից ինչ-որ բան կախված է և հավաքանությունն իսկապես իրենից ուժ է ներկայացնում: Առանձին խմբերի, շերտերի, դասերի համախմբումը կարելի է իրականացնել մասնագիտական (արհմիութենական), սոցիալական, իրավական խնդիրների շուրջ` Նվիրյալների աչալուրջ կառավարման ներքո, որպեսզի համախմբման փորձերը չձախողվեն և պատճառ չդառնան նոր հուսալքությունների:

Հեղինակն իր նախաձեռնած «Վերելքե ակումբի ուսումնասիրությունների արդյունքում ունի որոշակի պատկերացումներ ներկայացված կետերի բովանդակության վերաբերյալ և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են կոնսերվատիվ հեղափոխության իրականացման հայկական համակարգի մշակման հարցում:

 Հեղինակը պատրաստ է հետաքրքրվողներին տրամադրել «Վերելքե ակումբի մշակած կոնկրետ նյութեր:

 

Վերջ

----------------

հեռ. 091512575      

 a.pepanyan@mnp.am 

   a.pepanyan@mail.ru

 

հասարակություն

ԳՈՆԵ ԻՆՔՆԵՐՍ ՉԿՐՃԱՏԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԻՆԵՐԸ

ԼՂՀ վիճակագրական վարչության վերջին հաղորդագրությունը արցախցիներիս ուրախացնող շատ տվյալներ ու փաստեր է պարունակում: Ինձ համար անչափ գոհացուցիչ էին հետեւյալ տողերը. «2008թ. հունվար-հունիսին ԼՂՀ-ում ծնվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5 տոկոսով՝ կազմելով 1126 երեխաե: Եթե այս տարվա 6 ամսում մեզ մոտ ծնվել է 1126 երեխա, ապա մինչեւ տարվա վերջը այդ թիվը հաստատ կբարձրանա 2200-ից:

Դժբախտաբար, վիճակագրական տվյալների մեջ կան նաեւ անցանկալի տվյալներ. «Մահացածների թիվը ավելացել է 8.6 տոկոսով՝ կազմելով 716 մարդե:

Վիճակագրական փաստաթղթերում մեկ այլ տագնապալից փաստ էլ կա. Արցախում 2007թ. մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1216 մարդ, որոնցից 827-ը մահացել են սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով: Այս տվյալն էլ հանդիսացել է սույն հոդվածը գրելու առիթը:

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է Արցախում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը վերջին ժամանակներում մեծացել: Քաջ հիշում եմ՝ մեզ մոտ մինչեւ 1980-ական թվականները սրտանոթային հիվանդությունները եզակի պատահականություններ էին: Իսկ հիմա եթե աշխարհում մահվան դեպքերի 50 տոկոսն է սրտի հիվանդության պատճառով, ապա մեզ մոտ՝ 68 տոկոս: Մեզ մոտ սրտանոթային հիվանդությունների շատանալը, կարծում եմ, քիչ է կապված բժիշկների, բժշկական հաստատությունների գործունեության հետ: Սրտի հիվանդությունները զարգանում են հիմնականում իր՝ մարդու մեղքով, նրա մոտ ախտականխիչ տեղեկությունների եւ գիտելիքների պակասության կամ բացակայության պատճառով:

Բոլորս պետք է լավ իմանանք, որ սրտանոթային հիվանդությունները սկսում են զարգանալ մի քանի գործոնների ազդեցության հետեւանքով: Երեւան հանելով վտանգավոր գործոնը, պետք է անմիջապես դիմել բժշկի: Միայն բժիշկը կարող է կանխել սրտանոթային հիվանդության զարգացումը՝ համապատասխան ցուցումներ տալով հիվանդին: Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան սրտանոթային հիվանդություններ  առաջացնող ամենակարեւոր գործոնները: Դրանք են՝ խոլեստերինի քանակի ավելացումը արյան մեջ, արյան զարկերակային ճնշման բարձրացումը, ծխելը, ֆիզիկական շարժումներով պակաս կենսակերպը, ճարպակալումը եւ այլն:

Երբ զարկերակների պատերին սկսվում է խոլեստերինի կուտակումը, պետք է դիմել բժշկի եւ նրա օգնությամբ կարգավորել խոլեստերինի քանակը արյան մեջ, իսկ ես՝ որպես կենսաբան, այդ հիվանդներին առաջարկում եմ սահմանափակել սննդի կալորիականությունը՝ քչացնելով քաղցրախորտիկները, ճարպոտ կերակրատեսակները: Դա հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, ովքեր սակավաշարժ կենսակերպ ունեն: Խորհուրդ եմ տալիս միշտ հետեւել սեփական քաշին, որպեսզի ավելորդ կիլոգրամներ չավելանան: Բացի այդ, անհրաժեշտ է զգալիորեն սահմանափակել (բայց ամբողջությամբ չբացառելով) խոլեստերին պարունակող հետեւյալ սննդամթերքները՝ ճարպոտ միսը եւ ձուկը, ձուն, կարագը, ճարպոտ կաթը եւ պանիրը, հում սերը /թթվասեր/, սերուցքը («սլիվկիե): Պետք է նաեւ օգտագործվող կենդանական ճարպի մի մասը փոխարինել բուսական յուղերով, որոնք կանխում են աթերոսկլերոզի զարգացումը: Անչափ կարեւոր է նաեւ բավարար քանակությամբ այնպիսի սննդամթերքներ օգտագործել, որոնք հարուստ են B  եւ C վիտամիններով: Աթերոսկլերոզից հեռու մնալու համար օգտակար է շատ օգտագործել ոչ ճարպոտ միսը, կաթնաշոռը, լոբին, սիսեռը, ոլոռը, պտուղներ, բանջարեղեն, մասուրի հյութ: Որպես ախտականխիչ միջոց սննդի մեջ սահմանափակեք կերակրի աղի քանակը:

Սիրտը հիվանդացնող առավել վտանգավոր գործոնը արյան զարկերակային հիպերտոնիան է: Մարդ պետք է ճիշտ կազմի իր աշխատանքի և հանգստի ռեժիմը, հակացուցված է մեծ ծանրաբեռնվածությունը: Հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների համար կենսապես կարեւոր է լիարժեք քունը, սիստեմատիկ եւ բավականաչափ հանգիստը, ճիշտ սնվելը: Արտահայտված եւ կայուն հիպերտոնիայի ժամանակ բացառիկ կարեւոր է կերակրի աղի սահմանափակումը:

Սրտանոթային հիվանդների մեջ զգալիորեն շատ են ծխողները, քանին որ ծխելը մարդու սիրտը հիվանդացնելու վտանգը շատացնում է 6.5 անգամ, այն դեպքում, երբ խոլեստերինը՝ 5.5 անգամ, իսկ արյանը ճնշումը՝ 6 անգամ: Դժվար չէ հասկանալ, թե ինչքան կարեւոր է ծխելուց հրաժարվելը: Դժբախտաբար, մեզ մոտ հակառակն է կատարվում՝ «աննկատե ավելանում են ծխողները, ծխում են ե°ւ մեծերը, ե°ւ փոքրերը, ծխում են ամեն տեղ՝ աշխատանքի ժամանակ, դպրոցում եւ այլուր: Ականատես եմ եղել. ծխող ուսուցչի կողքին ծխում է նաեւ իր աշակերտը, մինչեւ անգամ իրարից ծխախոտ են խնդրում:

Սրտի համար վտանգավոր գործոն է նաեւ ավելորդ քաշը, չաղությունը: Չաղ կամ ճարպակալած մարդիկ ուշ կամ շուտ սրտի հիվանդներ են, պետք է ժամանակին նկատել եւ դիմել բժշկի:

Հիվանդների համար մեծ նշանակություն ունի օրաբաժնի /օրապարենի/ ճիշտ ընտրությունը: Սննդի մեջ միշտ պետք է քիչ լինի կերակրի աղը, օրաբաժնից լրիվ հանեք ախորժակաբեր սննդամթերքները /ալկոհոլային խմիչքները, աղ դրած բոլոր մթերքները եւ այլն/: Երկու անգամ քչացրեք սպիտակուցները, սահմանափակեք կենդանական ճարպերը, ընդհանրապես՝ մի օգտագործեք հրուշակեղեն եւ մաքուր շաքար պարունակող սննդամթերքներ: Խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել չչաղացնող մթերքներ /կաղամբ, վարունգ, սեւ հաց, ոչ քաղցր պտուղներ/: Բժշկի վերահսկողությամբ կարելի է անցկացնել բեռնաթափման օրեր /խնձորային, վարունգային, կեֆիրային, կաթնաշոռային/:

Ըստ իս, սրտանոթային հիվանդությունները շատացել են հիմնականում սակավաշարժ կենսակերպի պատճառով: 20-25 տարի առաջ Արցախի բոլոր կոլտնտեսությունների տարածքներում վարելահողերը լրիվ մշակում էին, ազատ տեղ չէր մնում: Եվ դրա պատճառն այն չէր, որ կային տրակտորներ, վառելիքը էժան էր... Չէ՞ որ դրանից 25-30 տարի առաջ էլ արցախցիները նույն  հողերը մշակում էին գութանով, արորով, բահով: Մի ուրիշ փաստ բերեմ: Ստեփանակերտցիները Ղայբալու գետի աջ կողմում /չնայած լանջոտ դիրքին/ տասնյակ տարիներ շարունակ մշակում էին հողը բահով եւ բանջարաբոստանային մշակաբույսերի հիանալի բերք ստանում: Հիշենք, որ բոլոր հողամասերն էլ ոռոգում էին անմատչելի տեղերում, շատ դժվարությամբ կառուցած առվի ջրով: Այժմ այդ առուն կա, ջուրը կա, բայց հողերը չեն մշակում: Ի՞նչ է պատահել արցախցիներին, ինչո՞ւ են նպաստավոր պայմաններ ստեղծում սրտանոթային հիվանդությունների համար: Ամենևին էլ պատահական չէ, որ մեր պապերը սրտանոթային հիվանդություններով չէին հիվանդանում: Հիշենք՝ սակավաշարժ կենսակերպը բացասական ազդեցություն է թողնում  սրտի մկանների կառուցվածքի եւ ֆունկցիաների վրա, առաջացնում  ճարպակալում, վնասում հենաշարժիչ համակարգը:

Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ակտիվ շարժումները, ակտիվ աշխատանքը ոչ միայն կանխում են մի շարք հիվանդությունների առաջացումը եւ զարգացումը, այլեւ նպաստում են մարդու ներդաշնակ զարգացմանը: Հիրավի, սիստեմատիկ ֆիզիկական եւ մտավոր աշխատանքներով զբաղվող մարդիկ լինում են առույգ, խելոք ու զարգացած, ազնիվ ու խաղաղ, բարի ու մարդասեր: Եկեք խոստովանենք. արցախյան աշխատասիրությունը, մեր պապերի աշխատասիրությունը հիմա չկա, մենք կորցրել ենք այն: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ մեր շատ գյուղերի վարելահողերի զգալի մասը ամայացել են, ծածկվել մոշի եւ մասրենու թփերով, մի մասն էլ անտառներ են դարձել: Ահա թե ինչու ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ մեզ մոտ աշխատատեղերը պակաս են, ընդհակառակը՝ աշխատանքները շատացել են, պարզապես մենք չենք աշխատում: Եթե մենք մեր պապերի եռանդով աշխատենք, ապա մեր ազատագրած հողերը ուրիշ տեսք կունենան, մենք էլ այսպես չենք ապրի, այսպիսի թանկություն չի լինի...

Առաջարկում եմ գյուղատնտեսության նախարարին՝ մասնակիորեն, որոշակի «չափաբաժնովե կիրառել գութանն ու արորը: Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ: Ծիծաղելին գութանն ու արորը չեն, ծիծաղելին հիվանդ լինելն է... Թե չէ՝ գյուղացին արդեն մոռանում է, թե ինչ է ֆիզիկական աշխատանքը:

Իսկ քաղաքաբնակներին հետևյալը կասեի՝ սովորություն դարձրեք առավոտյան լիցքային վարժություններ կատարելը, շատ քայլեք, աշխատեք ամեն օր 8-10 կմ քայլել, զբաղվեք սպորտով, կամ էլ՝ տնամերձ այգի ու բոստան ունեցեք, զբաղվեք այնտեղ: Շատ չանցած կնկատեք, որ բարելավվել է ձեր ինքնազգացողությունը:

Մի մոռացեք՝ մենք թանկ գին ենք վճարել մեր ազատության ու մեր հողերի համար: Ու պիտի կարողանանք շեն պահել մեր հողերն ու մեզ: Գոնե ինքներս չկրճատենք մեր կյանքը:

 Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Արձագանք
ՄԵՂՐԸ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է

 Նորերս «Դեմոե թերթում (15 օգոստոսի, 2008թ.) կարդացի հայտնի կենսաբան Ժորա Գրիգորյանի «Մեղրից լավ մեղրն է, կամ՝ եթե ուզում եք առույգ լինել մինչեւ վերջե հոդվածը: Հոդվածագիրը մի շարք կարեւոր եզրակացություններ է անում, օրինակ. «Եթե մենք կարողանում ենք մեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդամթերքներով, ապա դրանով իսկ պահպանում ենք մեր առողջությունը, վերականգնում այն, երկարացնելով կյանքի տեւողությունըե: Այո, այդպես է, ես համամիտ եմ Ժ. Գրիգորյանի հետ, ավելին՝ իմ կենսական փորձն է վկայում հոդվածագրի մտքերի ճշմարտացիությունը:

Երբ դեռ պատանի էի՝ իմ ծնողները զբաղվում էին մեղվաբուծությամբ (նախորդ դարի 40-ական թվականներից): Մայրս մասնակցել է երեքամսյա դասընթացի, ավարտելուց սկսել կոլտնտեսության համար մեղվաբուծական ֆերմա կազմակերպել, որի հետ միաժամանակ սեփական կարիքները բավարարելու համար ունեցանք որոշակի քանակությամբ մեղվաընտանիքներ: Այն օրվանից մինչեւ այսօր մեղրը համարվում է մեր սեղանի զարդը:

Ինչպես հոդվածագիրն է շեշտում՝ մեղրը համարվում է մարդու օրգանիզմի ամենաօգտակար սնունդը եւ միաժամանակ բուժում է մի շարք հիվանդություններ, պահպանում մարդու կայտառությունը: Մայրս ապրել է 73 տարի, հայրս՝ 94, իսկ ես շուտով կբոլորեմ կյանքիս 81-րդ տարին: Հենց մեղրի ամենօրյա գործածության շնորհիվ է, որ ես ինձ առույգ եմ զգում, հող եմ մշակում, անասուններ ու  թռչուններ պահում, պտղատու տնկիներ խնամում, փայտ եմ ջարդում վառարանի համար, խաղում թոռներիս հետ:

Ծանոթ-անծանոթ, բարեկամ-ոչբարեկամ մարդիկ ասում են ինձ՝ «Էտըս լյավե: Ճիշտ է, ծերությունս թաքցնել հնարավոր չէ, տեսողությունս ու լսողությունս այն չէ, բայց դրա փոխարեն ուտել-խմելս՝ տեղը, ծանր ցավեր չունեմ, սիրտս լավ է աշխատում:

Հարգելի հոդվածագիրը յուր խոսքը վերջացնում է այսպես. «Կարելի է ոչ թե յոթանասունը, այլ ութսունը, իննսունը բոլորելուց հետո էլ աչքի ընկնել ֆիզիկական եւ մտավոր բարձր կարողություններով, լավ մարսողությամբ, լսողությամբ, տեսողությամբ եւ ծերության զգացման բացակայությամբ մինչեւ կյանքի վերջըե:

Շուկայական գներով մեզ մոտ մեկ բալոն /երեք լիտրանոց/ մեղրը արժե տասնհինգ հազար դրամ: Թա՞նկ է: Անշուշտ: Բայց, մյուս կողմից էլ, երբ ընտանիքում ծանր հիվանդ է լինում, դիմում են բժշկի, բժիշկը ահռելի դեղատոմս է գրում, որը ոչ թե 15, այլ մի քանի տասնյակ բալոններ է պարունակում իր մեջ, այն էլ դեռ հարց է՝ հիվանդը կկազդուրվի՞, թե՞ ոչ: Իսկ ահա մեղր օգտագործելով՝ դուք կհասկանաք, որ ձեր գնած մեղրը ոչ թե թանկ է, այլ՝ հակառակը: Բայց, նկատի ունեցեք՝ մաքուր մեղրը:

Հուսով եմ, որ ուրիշ արձագանքողներ էլ կլինեն:

Միքայել ՍԻՄՈՆՅԱՆ
գ. Սառնաղբյուր
Ասկերանի շրջան

 

ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՎԱՅԵ՞Լ Է ԱՅՆ ԱՐՑԱԽՑՈՒՆ 

Մուրացիկն այսօր դարձել է ստեփանակերտյան փողոցների հերթապահ «դեմքերիցե մեկը: Բազմիցս խոսվել է այս առիթով, սակայն, թվում է, անարդյունք՝ դա են վկայում «արթնացողե քաղաքի այս ու այն անկյուններից խնդրող, անգամ՝ պահանջող, նույնիսկ՝ սպառնացող մուրացկանական աչքերը:

Ոմանք դրամ են տալիս մուրացողներին, շատերն անտարբերության են մատնում այս երևույթը, ու շատ քչերն են միայն մտածում նման անվայել երևույթի մասին ընդհանրապես: Լավ, այսօր դրամ մեկնեցիր, վաղը՝ մեկնեցիր, իսկ հետո՞: Միևնույն է՝ չես ապահովելու տվյալ մարդու ամենօրյա կարիքների բավարարումը: Տվյալ խնդիրն արմատական լուծում է պահանջում: Եթե ընտանիքի հայրն անդամալույծ է ու երեխաներին գոնե կերակրելու նպատակով է դիմում այդ քայլին, եթե պառավ կինն է ձեռքը մեկնում անցորդներից կոպեկներ ստանալու համար, հասկանում ես, որ նման մարդիկ աշխատունակ չեն, ու նրանց այդ վիճակից հանելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բայց եթե մուրացկանությամբ է զբաղվում աշխատունակ ու առողջ մա՞րդը…

Այսօրվա Ստեփանակերտի մուրացկաններից շատերը «ձևական խեղճացած կերպարներե են: Նման մարդիկ փող  մուրալու սուր կարիք չունեն, նրանք կամ դպրոցականներ են՝ նորմալ հոգեկանով ու կենդանի ծնողների առկայությամբ, կամ, մեծամասամբ, կանայք:

Կա նաև մի ամուսնական զույգ, այսպես ասած՝ «րպՎպռվօռ ոՌջվպրե. կինը ձեռքին «բարուրե ունի, իսկ ամուսինը քայլում է կողքով ու դրամ խնդրում՝ գոնե «նորածնինե կերակրելու համար: Անցնում են ամիսներ, տարիներ, բայց «նորածինըե, չգիտես ինչու, չի մեծանում: Մեկ տարուց ավել է, ինչ «երեխանե փաթաթանների մեջ է: Շատերը փողը մեկնում են ու արագ անցնում, շարունակում ճանապարհը: Բայց եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ բարուրում երեխա չկա: Հարց է ծագում՝ ի՞նչն է դրդում «նորածնիե աշխատունակ «ծնողներինե դիմել փող վաստակելու սույն նվաստացուցիչ տարբերակին:

Մուրացկանական «մարքետինգիե մեկ ներկայացուցիչ ևս՝ Գևորգ, 13 տարեկան: Տնից ամեն առավոտ դուրս է գալիս դպրոց հաճախելու նպատակով, սակայն տղայի դպրոցական դասարանը Ստեփանակերտի կենտրոնական կամուրջն է, իսկ պատմած դասը, որը նա չափազանց լավ է յուրացրել ու կրկնության կարիք էլ չի զգում, հետևյալն է. «Տյոտյա, փող տոե: Վաստակած գումարի նպատակը՝ ծխախոտի գնում:

Կան նաև «Անհատական ձեռնարկություններե: Դրանք հիմնականում կանայք են: Սրանք ամենավտանգավորն են բնակչության համար, քանի որ եթե բավարար փող չտաս, կարժանանաս անեծքի ահագին պարկի: Մարդ կարող է իրեն «զոհելե, երթուղային տաքսին բաց թողնել, համաձայնվել ոտքով գնալու, բայց իր 50 դրամը տալ «խեղճե կնոջը, սակայն վերջինս կշպրտի այդ կոպեկը տվողի ետևից՝ քիչ է:

Այս խավի «էլիտարե ներկայացուցիչներից են Ստեփանակերտի կենտրոնական շուկայի մոտ կանգնած «մուրացկաններիցե շատերը: Սրանք արդեն այնքան են հմտացել իրենց արհեստում, որ «երկար-բարակե զրուցելու հավես չունեն՝ մի ստվարաթղթի վրա մուգ թվերով գրում են՝ «200 դրամե: Վաստակած գումարի նպատակը՝ ալկոհոլի ձեռքբերում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսկական մուրացկաններն իրականում ավելի քիչ տոկոս են կազմում, քան իրենց կարիքավորների տեղ դնողները: Ու շատ-շատերը նայում են փող մուրացողներին ընդհանրապես ու կարծում, թե բոլորը «մաքուրե են: Ի՞նչն է դրդում մարդուն հագնել մուրացկանի «դիմակըե: Մի՞թե դա այդքան հրապուրիչ աշխատանք է: Եթե նման մարդուն առաջարկես հավաքարարի կամ բակապանի աշխատանքը, չի համաձայնվի՝ «բա ի՞նչ կասենե: Իսկ մի՞թե քաղաքի մաքրությունը պահպանողի աշխատանքն ավելի հարգված չէ, քան ընդհանրապես չհարգված «մուրացկանինըե:

Ի դեպ, սույն նյութում ներկայացված «մուրացկաններիե կեղծ լինելն ապացուցված է՝ վերջիններիս գործողություններին գաղտնի հետևելու միջոցով:

Իրինա ՈՍԿԱՆՅԱՆ

 

 

պատմություն

Բացահայտումներ... եւ արժեվորումներ 

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Ոչ միայն գրախոսություն 

ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ. 

"ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՏՆԵՐԸ

XVII-XIX ԴԴ."

 Գրախոսվող աշխատությունը լույս է ընծայել «Գիտությունե հրատարակչությունը 2007 թվականին: Ա-5 չափսի 326 էջ ծավալով գիրքը լրամշակված եւ ամբողջացված տարբերակն է 31-ամյա երիտասարդ պատմաբանի թեկնածուական ատենախոսության, որը նա փայլուն կերպով պաշտպանեց 2007 թվականին: Աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրն է պատմագիտության դոկտոր, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանը: Գիրքը տպագրվել է Կուսապատի Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ Հրաչիկ Աթաբեկյանի դրամական մասնակի աջակցությամբ: Աշխատության նյութերի հավաքման ու գրքի հեղինակման վրա Արտակ Մաղալյանն աշխատել է ութ տարի` 2000-2007 թվականներին:

Արտակ Մաղալյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում Արցախի մելիքությունների պատմությունն է՝ ուշ միջնադարում եւ 19-րդ դարի առաջին կեսին:

Ներածության մեջ Արտակ Մաղալյանը իրավացիորեն գրում է, թե բավարար չափով լուսաբանված չեն Արցախի մելիքների իրականացրած գործառույթները, «հավուր պատշաճի ուսումնասիրված չէ նաեւ Արցախի մելիքական տների տոհմաբանությունըե: Ուսումնասիրության արդիականությունը նա հիմնավորում է նաեւ «ադրբեջանցի պատմաբաններիե (կնախընտրեինք, որ հեղինակն այս բառն առներ չակերտների մեջ կամ գործածեր «կեղծ-պատմաբաններե, «պատմաշինարարներե կամ նույնիմաստ եզրույթներ - Գ. Յ.) կողմից Արցախի պատմության խեղաթյուրված ներկայացմամբե:

Աշխատության կարեւորագույն արժանիքներից մեկը արխիվային նորահայտ բազմաթիվ նյութերի առատ օգտագործումն է, որի բարդությունը կարելի է հասկանալ, եթե նշենք, թե այդ փաստաթղթերի զգալի տոկոսը գրաբար է, մյուս մասը` տվյալ ժամանակաշրջանի խոսվածքով, համեմված պարսկերեն, թուրքերեն, արաբերեն եւ ռուսերեն բառերով, բառակապակցություններով ու արտահայտչաձեւերով, իսկ ձեռագրերը երբեմն դժվարընթեռնելի են, նույնիսկ՝ անընթեռնելի: Այդ արխիվային նյութերի հիման վրա հեղինակը Խամսայի (արաբերեն` հինգ - Գ. Յ.) մելիքական տների տոհմաբանությունը ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի համաշարադրանքում, ինչից աշխատությունը միայն շահել է: Գրքի նորույթներից է եւ այն, որ հեղինակը տոհմաբանությանը նվիրված ենթագլուխներին կցել է մելիքական տների տոհմածառերը` շատ բարդ մի աշխատանք, որի ծանրությունը միայն մասնագետները կարող են պատկերացնել: Տոհմածառերի կազմման Ա. Մաղալյանի բծախնդիր ու տքնաջան աշխատանքը հատուկ դրվատանքի ու շնորհակալության է արժանի: Հեղինակի օգտագործած աղբյուրներից են 17-18-րդ դարերի հայ պատմագիրների եւ նախախորհրդային ու խորհրդային շրջանի պատմաբանների աշխատությունները: Բավարար է ասել, թե գրքի վերջում բերված ցանկում միայն թվարկված աղբյուրներն զբաղեցնում են 15 էջ` պատկառելի մի թիվ: Ու եթե ավելացնենք, որ սա միայն քանակ չէ, այլ` հեղինակի գիտական լուրջ վերաբերմունքի շնորհիվ ստեղծված որակ, աշխատության գիտական արժեքն ու բերած նորույթն ավելի հստակ կդառնան:

Օգտագործված աղբյուրների տեսության մեջ հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր աղբյուրը, նշում նրա` իր կարծիքով դրական ու բացասական կողմերը եւ այլ հատկանիշները, կատարում պատմաբանասիրական ճշգրտումներ ու լրացումներ: Ամբողջ աշխատության մեջ նա հետեւողականորեն քայլում է այս սկզբունքով` նույնիսկ պատմագիտական մտքի մեծությունների համար (Րաֆֆի, Լեո, Մակար եպս. Բարխուդարյանց, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Ուլուբաբյան եւ այլոք)` առանց երբեք թերագնահատելու յուրաքանչյուրի հիրավի մեծ ներդրումն արցախագիտության, մասնավորաբար Արցախի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրության գործում: Ա. Մաղալյանը գրում է նաեւ վերջին տարիներին լայն տարածում գտած մի արատավոր երեւույթի մասին, ինչպիսին է սիրողական գրականության «ծաղկումըե, որը հաճախ ավելի վնաս է պատճառում, քան ինչ-որ օգուտ բերում: Նմանատիպ աշխատանքներից նա վկայակոչում է քաղաքագետ Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքումե ռուսերեն գիրքը (Երեւան, 2007), ինչպես նաեւ Արսեն Մելիք-Շահնազարովի «Վարանդան Արցախի սիրտն էե հրապարակումը հայկական ռուսալեզու «Անիվե հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37): Դ. Բաբայանը (որն, ի դեպ, ԼՂՀ նախագահի խորհրդական էր) «հանրահայտ փաստերի միակողմանի եւ կամայական մեկնաբանությունների հիման վրա առաջ է քաշել մի անհեթեթ վարկած, ըստ որի, իЇբր... Փանահ խանին հատուկ խորհրդակցությունից հետո Արցախ են «հրավիրելե տեղի մելիքներըե: Ցավալի ու ամոթալի իրողությունն այն է, որ թյուրքական ջիվանշիր ցեղախմբի սարջալլու ճյուղի հիշյալ ցեղապետին Արցախ է հրավիրել Վարանդայի տիրակալ Մելիք Շահնազար Բ-ն` Արցախի մյուս մելիքների հետ սեփական հաշիվները մաքրելու համար: Իսկ Արսեն Մելիք-Շահնազարովին Արտակ Մաղալյանը մեղադրում է իր «տխրահռչակ նախնուն արդարացնելու փորձիե համար: Հիրավի, ինչպե՞ս կարելի է արդարացնել թուրքածնունդ, թուրքի խնամի, եղբայրասպան, բազմակին, ազգային միաբանության թշնամի, հայոց թշնամու բարեկամ ու դաշնակից արարածին. Մելիք Շահնազար Բ-ն, ծնված լինելով Նախիջեւանի խանի դուստր մորից, սպանել է տվել հայ կնոջից ծնված իր խորթ եղբայր Մելիք Հովսեփին, առնվազն երեք կնոջ հետ է կենակցել (երեքից էլ զավակներ ունենալով), Փանահ-Ալի կոչված հանցագործ փախստականին տրամադրել Շուշիի անառիկ ամրությունը, եւ նրա հետ դաշնակցած` ամենաստոր վատություններն արել իր ազգակից մելիքների ու նրանց հպատակների նկատմամբ, սխալներ, որոնցից մի քանիսը հայ ազատամարտիկները կարողացան ուղղել միայն 240 տարի հետո` Արցախյան փառապանծ ազատամարտում, հազարավոր զոհերի արյան ու հայ ժողովրդի մեծ տառապանքի գնով: Համանման կարծիք է հայտնում նաեւ Արտակ Մաղալյանը` գնահատելով Մելիք Շահնազար Բ-ի ու նրա մերօրյա դատապաշտպանների «գրչամարզանքներըե, իսկ նման աշխատությունների հրապարակումը, հատկապես՝ մեր օրերում, «անթույլատրելիե համարում: Անվերապահորեն համաձայն ենք երիտասարդ պատմաբանի տեսակետին, որը նույնիսկ մեղմ ենք համարում: Գանձասարի վանքում 1714 թվականին կայացած մելիքական գաղտնի ժողովին վերագրվող բազմաթիվ որոշումներ կոպտորեն խախտած Մելիք Շահնազարը նույն ժողովի որոշման 23-րդ կետի համաձայն («Մեզանից ով կհանդգնի սույն կանոններին հակառակ գործել, Հայրենիքի եւ կրոնի թշնամու կողմն անցնել, նրա հետ միաբանելով՝ Հայրենիքի հանգստությունը վրդովել, հայը հայի դեմ թշնամացնել եւ արյունահեղություն պատճառելե) մահապատժով պետք է պատժվեր, մինչդեռ 21-րդ դարի սկզբում հայկական միջավայրում հայտնվել են նրա դավաճանական արարքներն արդարացնել փորձողներ, այդ թվում` ԼՂՀ նախագահի երբեմնի օգնականի հույժ պատասխանատու պաշտոն զբաղեցրած, այսօր էլ շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մի անձ: Դե°հ, նման դեպքերի համար է ասված. «Աստվա°ծ, փրկի°ր ինձ բարեկամների դավերից, թշնամիներիս հախից ինքս կարող եմ գալե... (Դ. Բաբայանը դավաճաններին մերօրյա աշխարհի ամենահմուտ դիվանագետների եւ գաղտնի գործակալների նախանձը շարժող հեռատեսություն, դիվանագիտություն եւ գերգաղտնի ծրագրավորում է վերագրում:

Առաջին գլուխն ունի «Արցախի մելիքությունները որպես հայոց պետականության դրսեւորումե վերնագիրը: Ըստ մեզ` չափազանց կարեւոր է հենց վերնագրում պարփակված գաղափարը, որի ապացույցները հեղինակը շարադրել է գլխի բոլոր էջերում: Հիրավի, հիմնազուրկ է հայ պատմագիտական ու հասարակագիտական-քաղաքական մտքում լայն տարածում գտած եւ ստորակայության բարդույթից բխող այն տեսակետը, թե հայերս երկար դարեր զուրկ ենք եղել պետականությունից, որից էլ ոմանք հանգում են մի անհեթեթ եզրակացության, թե` «հայերս արժանի չենք պետականության, մենք պետություն պահել չենք կարողե ու նման «գոհարներե: Այլ հարց, թե ուշ միջնադարի հայկական պետականության տարբեր դրսեւորումների ինքնիշխանության մակարդակները տարբեր են եղել (հիմնականում` զուրկ ամբողջական անկախության կարգավիճակից): Այս իմաստով միանգամայն ճիշտ է Ա. Մաղալյանի տեսակետը, թե Արցախի մելիքությունները «մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին հառնել հայոց պետականությունըե: Եվ երբեք պատահական չէ, որ Մադրասի հայրենասերների խմբակն առաջարկում էր հայկական սահմանադրական թագավորության հաստատման դեպքում թագը Արցախի մելիքներից արժանավորագույնին հանձնել:

Գլխի չորս ենթագլուխներում հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում եւ քննարկում է Արցախի մելիքների հիմնական գործառույթները` զինուժը, նրանց դատավարական համակարգը, պարսից շահերի նկատմամբ հարկային պարտավորությունները եւ մասնակցությունը իրենց գավառի, ինչպես նաեւ՝ Գանձասարի կաթողիկոսության հոգեւոր գործերին:

Առաջին ենթագլխում Ա. Մաղալյանը երկար կանգ է առնում 1720-ական թվականների արցախյան գոյամարտի վրա, երբ բոլոր մելիքների զորամիավորումները գործում էին միասնաբար, եւ այդ զինուժն իր պատմության ամենաբարձր նշաձողին էր հասել քանակապես եւ որակապես: Արցախյան զինուժը 1725-ի առաջին ամիսներին ջախջախում է օսմանյան բանակին, սպանում երկու եւ գերում մեկ փաշայի: Չափազանց ուշագրավ է գերի Սալահ փաշայի խոստովանությունը, թե «դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարպանտու եւ Պաքու վերա էինք գնացել, որ ղատիմի (արաբերեն եւ թուրքերեն` հնուց ի վեր - Գ. Յ.) մերն էե:

«Արցախի յուրաքանչյուր մելիքությունում դատական իշխանությունը կենտրոնացած էր տվյալ գավառի մելիքի ձեռքում: Ծանր հանցանքները քննում էր մելիքը, իսկ թեթեւները եւ գյուղական վեճերը` նրա հաստատած տանուտերերըե,- գրում է հեղինակը: Դատավարությունների ելքը «հիմնականում կախված էր սովորութային իրավունքի նորմերից եւ մելիքի կամքից, որը հպատակների համար օրենքի ուժ ուներե, իսկ «մելիքական դատարանը հանդես էր գալիս որպես վճռաբեկ ատյան՝ տանուտիրական դատարանի նկատմամբե: Հեղինակն այս առնչությամբ արձանագրում է մի ցավալի երեւույթ, որի վերապրուկներն այսօր եւս առկա են մեր հասարակության մեջ. «Մելիքի վճռից դժգոհողները երբեմն անցնում էին թշնամի մելիքի կողմը կամ համալրում խանի լրտեսների բանակըե: Վճիռների կատարողական-պատժական իշխանությունը եւս մելիքների մենաշնորհն էր: Ամենատարածված պատիժներն են եղել ծեծն ու տուգանքները: Արձանագրվել են նաեւ կուրացման եւ աջ դաստակի հատման դեպքեր: Կիրառվել է նույնիսկ մահապատիժը` կախելու կամ գլխատելու ձեւով: «Իսկ անբարոյական կանանց սպառնում էր անվանարկությունը, երբ նրանց նստեցնում էին էշի վրա, պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում եւ պտտեցնում գյուղով, կամ անուղղելիներին կապում էին ձիու պոչից եւ քարշ տալիսե: Մելիքները մենաշնորհ են ունեցել նաեւ իրենց հպատակների քաղաքացիական գործերում, ինչպես ամուսնությունը, ամուսնալուծությունը, ժառանգությունը, որդեգրումը եւ այլն: Պսակվելու արտոնության դիմաց մելիքները որոշակի գումար էին գանձում:

 Մելիքների պարտավորությունների կարեւորագույններից էին հարկահավաքումն ու հարկերի ժամանակին մուծումը շահական գանձարան:

Հարկերի մուծումից հրաժարումը համարվում էր ապստամբություն եւ շահի կողմից պատժվում մահվամբ: Նադիր շահը 1744 թվականին նման պատժի է արժանացրել Վարանդայի Մելիք Միրզաբեկ Բ-ին:

Չորրորդ ենթագլխում Ա. Մաղալյանը գրում է եկեղեցիների շինության եւ նորոգության գործում մելիքների մասնակցության, քահանայագործության եւ կրոնական այլ աստիճանների կոչման ու հոգեւորական պաշտոններում նշանակումների համար մելիքների միջնորդությունների մասին: Մելիքների դիրքորոշումը վճռական էր հոգեւորական նվիրակների ու նվերների հավաքման գործի հաջողության մեջ: Նրանց քմահաճույքից էր կախված նույնինքն նվիրակության առաքելության անցկացումը մելիքությունների տարածքում: Հետաքրքրական է այն փաստը, որ տարածաշրջանում ռուսական իշխանության հաստատումից, այսինքն` Ռուսաստանի կայսրության օրենքների պարտադրումից հետո էլ «մելիքների ժառանգները (որոնց ժողովուրդը «բեկե էր կոչում (Գ. Յ.), տեղի հասարակության շրջանում ունեցած բարձր դիրքի շնորհիվ շարունակում էին իրականացնել իրենց նախնիների որոշ գործառույթներըե: Մեկ այլ ուշագրավ փաստ է Գյուլիստանի Մելիք Հովսեփի հյուրասիրությունը. ըստ սկզբնաղբյուրի, նա իր ապարանքի առաջից անցնողների համար օրական մորթել էր տալիս երկու եզ եւ հինգ ոչխար` չհաշված ձուկն ու տարբեր որսակենդանիները:

Երկրորդ գլուխը նվիրված է Արցախի մելիքական տների տոհմածառերին: Այստեղ առատորեն օգտագործվել են հեղինակի հայտնաբերած վավերագրերը, ձեռագրերի հիշատակարանները, Արցախի վիմական արձանագրությունները (եկեղեցիների նվիրատվական բնույթի արձանագրություններ, տապանաքարեր եւ այլն) եւ այլ սկզբնաղբյուրներ, որոնց համակողմանի եւ համադրական աշխատանքով էլ հեղինակվել են այս տոհմագրությունները: Վեց ենթագլուխներում ներկայացվել են Խամսայի մելիքական տները` Գլուլիստանի տիրակալ Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի տիրակալ Մելիք-Իսրայելյանների եւ վերջին տիրակալ Աթաբեկյանների, Խաչենի տիրակալ Հասան-Ջալալյանների, Վարանդայի տիրակալ Մելիք-Շահնազարյանների եւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանների տոհմածառերը` յուրաքանչյուրի գավառի, ինչպես նաեւ Արցախի ու տարածաշրջանի պատմության համաշարադրանքում: Այս գլխում Արտակ Մաղալյանը կատարում է բազմաթիվ ճշգրտումներ: Օրինակ, ըստ Րաֆֆու` Մելիք Հովսեփ Մելիք-Բեգլարյանը մահացել է 1775 թվականին, մինչդեռ Ա. Մաղալյանի հայտնաբերած մի փաստաթղթում վերջինս 1778-ի փետրվարին դեռեւս ողջ է հիշատակվում: Մինչ Մակար եպս. Բարխուդարյանցը Կուսապատի (Ջրաբերդ) Աթաբեկյաններին համարում է Մելիք-Իսրայելյաններից սերած, Ա. Մաղալյանն անհերքելիորեն ապացուցում է, որ նրանք ծագել են հարեւան Խաչեն գավառի տիրակալ Հասան-Ջալալյաններից, որոնք էլ սերում են Հայկյան Սիսակյան-Առանշահիկ տոհմից` վկայված Խորենացու հայոց ազգաբանության մեջ: Այսպիսով, Հասան-Ջալալյաններն ու Աթաբեկյանները, որոնք իշխել են մինչեւ 19-րդ դարի առաջին տասնամյակները, ապահովել են հայոց իշխանական համակարգի շարունակականությունը հայոց անվանադիր առաջին նահապետ Հայկի օրերից: Կարծում ենք, որ այս միտքն արժանի էր, որ հեղինակն արձանագրեր իր այս աշխատության մեջ: Մաղալյանը նաեւ պարզել է Գանձասարի վերջին կաթողիկոս, ապա մետրոպոլիտ, Ռուսաստանին դավաճանելու անհիմն մեղադրանքով Թիֆլիս տարված Սարգիս Հասան-Ջալալյանի՝ Արցախ վերադառնալու կոնկրետ օրը` 1827-ի հուլիսի 2-ը: Հեղինակը շուրջ 6 էջ գրում է Արցախի, եւ առհասարակ Հայ Առաքելական եկեղեցու վերջին մետրոպոլիտ Բաղդասար արք. Հասան-Ջալալյանի հայրենասիրական-եկեղեցաշինական գործունեության մասին: Հեղինակն արժանին է մատուցել «իր հավատավոր հոտին անմնացորդ նվիրվածության մի հիանալի օրինակե ծառայած այս բազմավաստակ եկեղեցական գործչին, որի հիշատակը, կարծում ենք, մեր եկեղեցին պարտավոր է հավերժացնել պարտ ու պատշաճ ձեւով, նրա պայծառ անունը դուրս բերելով մոռացության փոշու տակից` որպես օրինակ մեր հոգեւորականների (եւ ոչ միայն նրանց) նոր սերունդների: Բավարար է ասել, որ նրա հետեւողական ջանքերի շնորհիվ Ծար (Քարվաճառ) գավառում հաստատված Քոլանի քրդական քոչվորական ցեղախմբի խաշնարածները դուրս են դրվել Գանձասարի վանքապատկան Կուզլակ տափից: Տեղին է հնչում այս առթիվ հեղինակի մեկնաբանությունը. «Կարծում ենք, պարզ է, թե ինչ կարող էր լինել, եթե ժամանակին անկոչ վրանաբնակները չհեռացվեին այդ հողատարածություններից: 20-րդ դարը մեզ օրինակների պակաս չի թողնումե:

Մելիք-Շահնազարյանների տոհմագրության ենթագլխում հեղինակը մի անգամ եւս անդրադառնում է Մելիք Շահնազար Բ-ի դավաճանական կերպարին եւ այս առթիվ տեղին չի գտնում «Մելիք Շահնազարի բացասական կերպարի ստեղծման համար Ա. Մելիք-Շահնազարյանի` Րաֆֆու հասցեին հնչեցրած մեղադրանքըե: Մի անգամ եւս մեջբերելով արխիվային վավերագրեր, Մաղալյանը եզրակացնում է. «Եվ եթե Րաֆֆուն կարելի է մի բանում «մեղադրելե, ապա միայն՝ Մելիք Շահնազարի բացասական կերպարը մասսայականացնելու մեջե: Մեր համոզմամբ, որեւէ դավաճանի համար շատ մեղմ է «բացասական կերպարե բառակապակցության գործածումը... Մի՞թե կարելի է Արցախյան ազատամարտից հետո էլ փորձել արդարացնել մի զազրելի արարածի, ում ակտիվ գործակցությամբ թյուրքազգի ոմն Փանահ-Ալի հաստատվեց հայոց հայրենիքի արեւելյան կողմերում, որով եւ «սկսվեց այլացեղ եւ այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն այդ երկրամասե, իսկ «քոչվորների ձիերի սմբակների տակ կոխկրտվողը հայրենի հողն էրե: Դավաճաններն անարգանքի սյունին պետք է գամված լինեն այժմ եւ միշտ եւ հավիտյան, իսկ Արսեն Մելիք-Շահնազարովն ու իր տոհմակիցները ճիշտ կանեն, եթե պանծացնեն իրենց արժանավոր մեկ ուրիշ նախնուն, օրինակ, նույն դավաճանի որդի Մելիք Ջումշուդին, ով «իշխանության է եկել՝ իր հոր աջակցությամբ կայացած Ղարաբաղի խանության դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությամբե, եւ ով իր ողջ կյանքում փորձեց հոր ճակատագրական սխալը սրբագրել, թեեւ քիչ համեստ արդյունքների հասավ, քանի որ գործված սխալն ահռելի էր: Փանահի, նրա որդի Իբրահիմի եւ թոռան` Մեհդի-ղուլի խաների հակահայկական հարվածների տակ ընկան նաեւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանները, որոնցից մի քանիսը հերիք չէր սպանվեցին հիշյալ խաների դավադրություններով, այլեւ Բաղդադ-բեկն ու նրա որդիներ Ասլանն ու Վահանը բռնի իսլամացվեցին, թեեւ առաջին երկուսին դա եւս չփրկեց արյունախում Իբրահիմ խանի սրից: «Մելիքական տների ներկայացուցիչներին դավանափոխելը խաների կողմից դիտվում էր որպես նրանցից ձերբազատվելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհըե,- գրում է Ա. Մաղալյանը: Բռնի իսլամացված Ասլանից սերվեցին Մելիք-Ասլանովները, որոնք էլ ժառանգեցին Մելիք-Եգանյանների ողջ հարստությունը: Մի վավերագիր արձանագրում է, որ Մելիք-Ասլանովներն իրենց կրոնական մոլեռանդության մեջ գերազանցել են իրենց նոր հավատքի մարդկանց եւ իրենց նախկին ազգակից-հավատակիցների հետ վերաբերել անասելի դաժանությամբ: Այսպես, Զանգեզուրի գավառում պրիստավ ոմն Մելիք-Ասլանով 1904-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ «անորակելի գազանություններ կատարեց հայերի դեմե, իսկ մեկ այլ ուրիշ Մելիք-Ասլանով անդամ էր մուսավաթական Ադրբեջանի այն կառավարության, որի հանցակցությամբ 1918-ի սեպտեմբերին 30 հազար հայեր կոտորվեցին Բաքվում:

Գրքի ավարտին առանձին էջերում տպագրված վեց տոհմածառերում իգական սեռի ներկայացուցիչները անբավարար են ներկայացվել, ինչը հեղինակը բացատրում է «սկզբնաղբյուրներում նրանց մասին եղած տեղեկությունների սակավությամբե:

«Վերջաբանումե Արտակ Մաղալյանը ընթերցողին է փոխանցում երկու կարեւոր դիտարկում, որոնք անհրաժեշտ են մեր այսօրվա ու վաղվա համար. «... Արցախի մելիքությունների պատմությունը նաեւ միաբան լինելու մի յուրօրինակ դաս է գալիք սերունդներին: Այդ դասը հաշվի չառնելու դեպքում մեր Հայրենիքի այլեւայլ անկյուններում եւս կարող են հայտնվել նորօրյա փանահներ եւ իբրահիմներե: Ա. Մաղալյանը շարունակում է. «Եվ, վերջապես, եթե այսօր ունենք ազատ եւ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այդ պետության կայացման ենթախորքում, անտարակույս, իրենց անուրանալի դերն ունեն նաեւ Արցախի հերոսական մելիքությունները...ե:

Այս եզրակացություն-պատ-գամները կրկնվում են նաեւ գրքի ռուսերեն ու անգլերեն ամփոփումներում, որոնց լեզուն համարյա անթերի է:

Արտակ Մաղալյանն Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում եւ Հայաստանի ազգային արխիվում իր հայտնաբերած վավերագրերից 50-ը հրապարակել է գրքի երկու հավելվածներում: Դրանք վերաբերում են Մելիք-Շահնազարյանների տոհմին (32 վավերագիր) ու Արցախի գործիչների եւ Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս-Միրզայի 1826 թ. հանդիպման հետեւանքներին (18 վավերագիր): Հավելվածներն ունեն ներածական, անհրաժեշտ ծանոթագրություններ, իսկ վավերագրերը բերված են բնագրի լեզվով (հայերեն, ռուսերեն):

Գրքի բովանդակությունը հարստացնում են առանձնատիպ ներդիրները, որոնք թեմային առնչված դեպքերի, վայրերի, փաստաթղթերի եւ այլ արժեքների լուսանկարներ են: Ներդիրների ամենասկզբում Խամսայի մելիքությունների քարտեզն է` արտատպված Հայկական համառոտ հանրագիտարանից: Հետեւում է Արցախի հոգեւոր կենտրոն Գանձասարի հոյակերտ եկեղեցու գունավոր լուսանկարը:

Արտակ Մաղալյանը, հակառակ իր երիտասարդ տարիքին, սույն աշխատության մեջ դրսեւորել է հասուն պատմաբանին հատուկ հմտություն, խորիմացություն, գիտական բացառիկ բծախնդրություն, փաստերը ներկայացնելու եւ, հատկապես, դրանք վերլուծելու ակնհայտ կարողություն: Նորությունների հայտնաբերումը նրան չի շլացրել երեւալու մոլուցքով, առավել եւս` նույն թեմայի մասին գրած նախորդների վաստակի նսեմացման գայթակղությամբ, ինչին հաճախ ենք ականատես լինում: Նա բոլոր հեղինակություններին վերաբերվել է անաչառությամբ ու հարգանքով, ինչը գիտականության գլխավոր սկզբունքներից է: Նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ դրսեւորել է գիտական կասկածանք, ինչը եւս գիտական մեթոդաբանության հիմնասյուներից է: Այս բոլորը նա ոչ միայն կարողացել է հիանալիորեն համատեղել, այլեւ համադրել ու համակարգել, որով ընթերցողի դատաստանին է ներկայացվել գիտական բարձր մակարդակի մի աշխատություն, որն ունի արդիական կարեւորագույն նշանակություն ադրբեջանցի թշնամու դեմ դիվանագիտական ու տեղեկատվական-հոգեբանական կատաղի պայքար մղող մեր հասարակության եւ հայկական երկու հանրապետությունների համար: Ա. Մաղալյանի մոտեցումները ազգային են, վճիտ, ազգային փքուռույց եւ կործանարար սնապարծության սահմանից շատ հեռու: Դատապարտելով դավաճաններին ու նրանց մերօրյա պաշտպաններին, նա, այնուամենայնիվ, զերծ է մնում հակառակ ծայրահեղությունից` ազգայնամոլությունից եւ պատմության գունազարդումից:

Գիտական պարբերական մամուլի հրապարակումներից համոզված լինելով Արտակ Մաղալյանի գիտական բացառիկ բծախնդրության մասին, գրախոսվող հատորի ընթերցման ժամանակ քննադատական խոսք ասելու հիմքեր գտնելու համար գիրքն ընթերցել ենք ծայրագույն ուշադրությամբ: Այդ մոտեցումը տվեց իր պտուղները... նվազագույն արդյունքներով: Մեր նկատողություններն ամփոփում ենք հետեւյալ կետերում.

Բացթողումներ. կարելի էր մի քանի տողով գրել Գանձասարի կաթողիկոսի, մելիքների եւ Ղարաբաղի խաների դատական գործառույթների համատեղման կամ տարամիտման հարցերի մասին:

Անհամապատասխան գնահատականներ կան Արցախի երեք ղեկավար գործիչների վերաբերյալ՝ Շուշիի բանտում երկու տարի արգելափակումը հեղինակը «ոչ երկարե է գնահատում, մինչդեռ ընդամենը ութը ամիս Թիֆլիսում, այն էլ` Ներսես Աշտարակեցու հսկողության տակ Սարգիս մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի պատվավոր կալանքը հեղինակը համարում է «անտեղի նվաստացման երկար ու ձիգ ամիսներե: Իհարկե, նախկին կաթողիկոսի ու մետրոպոլիտի հարցաքննությունը նվաստացուցիչ է, բայց մի՞թե երկու տարի արյունարբու խանի զարհուրելի բանտում անցկացնելը ութ ամիսների համեմատությամբ «ոչ երկարե կարող է համարվել:

Բնագրերից արտագրված սխալներն աննշան թիվ են կազմում:

Վերոհիշյալները երբեք չեն նսեմացնում «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.ե պատմագիտական լուրջ աշխատության որակը: Բծախնդրությունն ակնբախ է գրախոսվող գրքի ամեն մի էջի եւ տողի մեջ:

Հանձին Արտակ Մաղալյանի, հայ պատմագիտությունն անտարակույս հարստացել է մի արժեքաւոր պատմաբանով: Նա իր այս առաջին մենագրությամբ իսկ իրեն հաստատել է իբրեւ կայացած պատմաբան: Համոզված ենք, Ա. Մաղալյանը հաջորդ տարիներին է°լ ավելի ծանրակշիռ ներդրում է ունենալու հայկական պատմագիտության, մասնավորաբար՝ Արցախի ուշ միջնադարի պատմության ոլորտում:

www.azg.am
(արտատպվում է մասնակի կրճատումներով) 

Powered by NKSoft Company



                                        .© 2008 "Դեմո"

 

 Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ